Category: Մայր Հայաստան

  • Քաղբանտարկյալների խնդրով դատարանի բակում հանրային քննարկում———Հայաստանում սահման…

    Քաղբանտարկյալների խնդրով դատարանի բակում հանրային քննարկում
    ———
    Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է․ մարդու ազատությունները, որոնք ՀՀ Սահմանադրության հիմնարար նորմերն են, այլևս չեն գործում, և ամենօրյա ռեժիմով փաստացի իշխանության կողմից հրապարակայնորեն խախտվում են։
    Ստեղծված իրավիճակում բոլոր իրավախախտումները վերաբերում են մեզ բոլորիս․ չկա մեր կամ ձեր քաղբանտարկյալ, չկա մեր կամ ձեր խախտված սեփականության իրավունք, չկա մեր կամ ձեր գողացված ընտրաձայն։ Սահմանադրական իրավունքի յուրաքանչյուր խախտում վերաբերում է մեզ բոլորիս՝ միասին վերցված և առանձին-առանձին։ Այսօր քեզ անծանոթ անձի տուն են մտնում վաղ առավոտյան, ահաբեկում ընտանիքի անդամներին, հետո ձերբակալում շինծու գործով՝ ժամանակ չտալով անգամ փաստաբան գտնելու։ Վաղը գալու են քո հետևից՝ ոտնահարելով քո սահմանադրական իրավունքները։
    2026 թվականի հուլիսի 21-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (Ավան նստավայր, Գյուլիքևխվյան 20) տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով նիստը։
    Մանրամասն՝ այստեղ

  • 2026 թվականի հուլիսի 21-ին`ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր ի…

    2026 թվականի հուլիսի 21-ին`ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (Ավան նստավայր, Գյուլիքևխվյան 20) տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով նիստը:

  • Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից—- Հարգելի՛ հայրենակիցն…

    Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից
    —-
    Հարգելի՛ հայրենակիցներ,
    Թեև ձեզ հայտնի են արդեն քաղաքական հետապնդումների մոտիվն ու ոգին, և պատկերացնում եմ, որ այլևս չեք զարմանում ամենօրյա բռնաճնշումներից, ուզում եմ նախ ասել ամենապարզ ու ամենակարևոր բանը.
    Ես որևէ հանցանք չեմ կատարել։ Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում։
    Ես հասկանում եմ, որ շատերդ գուցե շփոթված եք «պետական գաղտնիքի» խորհրդավոր շղարշից, շատերդ կաշկանդված եք զգում նման մեղադրանքի լոկ գոյությունից, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։
    Մանրամասները՝ այստեղ

  • Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյանhttps://www.youtube…

    📺Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան
    https://www.youtube.com/watch?v=VS1NS8KwgR0

    #ՈՒՂԻՂ․ Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

  • Հարգելի լրատվամիջոցներ, Հուլիսի 14-ին, երեքշաբթի, ժամը 12:00 -ին, Երևանի «Անի Պլ…

    Հարգելի լրատվամիջոցներ,
    Հուլիսի 14-ին, երեքշաբթի, ժամը 12:00 -ին, Երևանի «Անի Պլազա Հոթել» հյուրանոցում (Սայաթ-Նովա 19) տեղի կունենա Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի առաջին մամլո ասուլիսը։
    Լրատվամիջոցների համար մուտքն ազատ է։
    Հանձնաժողովի նախաձեռնողներ`
    Լարիսա Ալավերդյան, առաջին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ԱԺ 4-րդ
    գումարման պատգամավոր
    Ձյունիկ Աղաջանյան, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
    Մայա Բարխուդարյան, քաղաքագետ, իրավապաշտպան
    Երվանդ Բոզոյան, քաղաքագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
    Ստեփան Դանիելյան, քաղաքագետ
    Հովհաննես Իշխանյան, իրավապաշտպան
    Աննա Մկրտչյան, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, իրավաբանական
    գիտությունների թեկնածու
    Զարուհի Փոստանջյան, ՀՀ ԱԺ 4-րդ եւ 5-րդ գումարման պատգամավոր, փաստաբան
    Էլինար Վարդանյան, ՀՀ ԱԺ 5-րդ եւ 8-րդ գումարման պատգամավոր, Այլընտրանքային
    Նախագծեր խմբի անդամ
    Սերգեյ Սարգսյան, փաստաբան
    Մարիամ Չախոյան, 《Թուխմանուկ》ՀԿ նախագահ
    ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՀԵՏԱՊՆԴՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
    Մանրամասները՝ այստեղ

  • Հայաստանի երեք հարյուրից ավել կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակ…

    Հայաստանի երեք հարյուրից ավել կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարան պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է մի գործի շրջանում, որին ներգրավված փարձառու և հայտնի փաստաբանները չեն կարողանում հասկանալ, թե որն է մեղադրանքի նութը։ Մանուկյանին անչափահաս աղջկան թույլ չեն տալիս այցելել մորը։
    Արեգնազ Մանուկյանի աջակցությանը շարունակում են կանայք միանալ։
     
     
    1. Աղավնի Սարգսյան, Զոհված զինծառայող Ռոբերտ Սարգսյանի մայր
    2. Լյուդմիլա Սահակյան, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
    3. Անուշ Սարուխանյան , գլխավոր հաշվապահ
    4. Մետաքսյա Բաբայան, մանկավարժ
    5. Անահիտ Պատաթյան, Զոհված զինծառայող`Կարապետ Բուռնազյանի մայր
    6. Ռուզաննա Հակոբյան, դերասանուհի
    7. Մարիամ Այդինյան, լրագրող, մշակութաբան
    8. Տաթևիկ Ղարիբյան, դերասանուհի
    9. Կամելլա Գարաքյան, մաթեմատիկայի ուսուցչուհի
    10. Մելսիդա Հակունց, Լրագրող, հրապարակախոս, բանաստեղծուհի, հեքիաթագիր, ԱՄՆ ի ՀԳՄ ի անդամ,
    ….
    Մանրամասները՝ այստեղ

  • «Մայր Հայաստան» կուսակցության նախահագ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն»…

    «Մայր Հայաստան» կուսակցության նախահագ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
    ———
    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Նիկոլական քստմնելի ու անբարոյական, ապօրինի հրահանգով կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Այսինքն՝ մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է։ Ըստ ամենայնի, դա արվում է իմ դեմ շինծու գործի շրջանակում։ ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել» է։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների։
    Նիկոլի մեթոդներով կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին։ Հիմա անցան նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։
    Օրեր առաջ խուզարկել էին «Մայր Հայաստան» վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։
    Եթե այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմը միասնական ջանքերով չառնենք, ապա վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինելու։
    Մանրամասն՝ այստեղ

  • Կրկին կին կալանավորվեց, կրկին մայր կալանավորվեց, կրկին անչափահասի մայր կալանավոր…

    Կրկին կին կալանավորվեց, կրկին մայր կալանավորվեց, կրկին անչափահասի մայր կալանավորվեց. Մայր Հայաստանի Արեգնազ Մանուկյանին կալանավորեցին։
    Եթե տնային կալանք տային, քրեական գործի ճակատագրում ոչինչ չէր փոխվի, նույն նպատակը հետապնդված ու ապահովված կլիներ, բայց անչափահասը անժամկետ առանց մոր չէր մնա։
    Երիցս պնդում եմ, որ Հայաստանում կանայք երբեք այսքան ու այսքան դաժան ռեպրեսիաների չեն ենթարկվել, որքան այն իշխանության օրոք, որում հատկապես դատաիրավական և ուժային ոլորտում մեծաթիվ են կին ղեկավար պաշտոնյաները։
    Ցտեսություն
    #քաղբանտարկյալների_անվերջ_շղթա
    Վահե Գրիգորյան

  • Կոչ Հայաստանի կանանց—-Արեգնազ Մանուկյանին, շինծու գործի շրջանակում, անմարդկայ…

    Կոչ Հայաստանի կանանց
    —-
    Արեգնազ Մանուկյանին, շինծու գործի շրջանակում, անմարդկային ու քինախնդիր կերպով դատարանը որոշել է կալանավորել։
    Կանանց, հատկապես մայրերին, կոչ եմ անում այս գրության տակ աջակցություն եւ համերաշխություն հայտնել ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, անչափահաս երեխայի մայր Արեգնազ Մանուկյանին։
    Տարիներ ի վեր հայտնի իրավապաշտպան, հատկապես կանաց իրավունքներով զբաղվող կազմակերպություններն ու անհատները, վերջնականապես պատռեցին իրենց դիմակները. նրանք սպասարկում են քաղաքական պատվերներ ու գործում են հրահանգներով։
    Այն կանայք, ովքեր պատրաստ են Արեգնազ Մանուկյանին իրենց աջակցությունն ու հաներաշխությունը հայտնել, խնդրում եմ այս գրառման տակ գրել ընդամենն իրենց անունն, ազգանունն ու մասնագիտությունը։
    Խնդրում եմ կարծիքներ ու տեսակետներ չգրել, հավանության նշան չդնել, միայն տարածել։
    Հ.Գ. Այսօրվա Հայաստանի ամենամեծ խնդիրը քաղաքացիւական համերաշխության բացակայությունն է, իսկ ամենամեծ չարիքն` անտարբերություն, վախն ու փոխադարձ թշնամանքը։
    Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը։
    Ստեփան Դանիելյան

  • Հայաստանյան իրականության մեջ քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն …

    Հայաստանյան իրականության մեջ քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին՝ փորձելով վարկաբեկել իր համար ամենավտանգավոր քաղաքական ընդդիմախոսներին.
    Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող երկարատև թիրախավորումն ու նրա շրջապատի գործիչների նկատմամբ իրավապահ գործողությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում դրանց իրական շարժառիթների վերաբերյալ, վառօրինակ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որն ընկալվում է որպես այդ նույն շղթայի հերթական օղակ՝ նպատակ ունենալով ոչ թե արդարադատություն իրականացնել, այլ՝ հարվածել Անդրանիկ Թևանյանի անբասիր քաղաքական հեղինակությանը։
    Եթե ՔՊ-ն իսկապես վստահ է իր հանրային աջակցությանը, ապա նա պետք է մրցի գաղափարներով, ծրագրերով և իր կառավարման 8 տարում գրանցած արդյունքներով, ոչ թե՝ քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու ճղճիմ փորձերով։
    Քաղաքական հաշվեհարդարը երբեք չի կարող փոխարինել արդարադատությանը, իսկ իրավապահ համակարգի նկատմամբ ցանկացած կասկած հարվածում է ոչ միայն ընդդիմությանը, այլև մեր պետության իրավական հիմքերին…
    #Ազատություն_քաղբանտարկյալ_Անդրանիկ_Թևանյանին
    #Ազատություն_քաղբանտարկյալ_Արեգնազ_Մանուկյանին
    #Ազատություն_բոլոր_քաղբանտարկյալներին
    Սոնա Աղեկյան