Category: Մայր Հայաստան

  • Կիսաբաց լուսամուտների որակին շոուն մի կողմ։ Պարզվում է, որ Փաշինյան Նիկոլը վերջ…

    Կիսաբաց լուսամուտների որակին շոուն մի կողմ։ Պարզվում է, որ Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմին ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ է բաշխել։ Դոլարով արտահայտված՝ ավելի քանի 110 միլիոն դոլար ՔՊ-ական իշխանությունը բաժանել է պարգևավճարների ու դրամական խրախուսումների տեսքով։ Այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները: Այսինքն թիվը շատ ավելի մեծ է։
    Սա իշխանությունն է, որը Հայաստանի պետական բյուջեին վերաբերվում է որպես սեփական գրպանի։ Ժամանակին լափաման-լափաման էին գոռում ու նախկիններին մեղադրում լափամանից օգտվելու մեջ։ Պարզվում է սրանց հիմնական նպատակը այդ «լափամանի» մոտ առաջնային տեղ զբաղեցնելն էր։
    Տեղեկությունները վերցված են hetq.am-ից։
    «Մայր Հայաստան» կուսակցութան վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

    Derenik Malkhasyan

    Կիսաբաց լուսամուտների որակին շոուն մի կողմ։ Պարզվում է, որ Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմին ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ է բաշխել։ Դոլարով…

  • 2018 թվականի Փաշինյան Նիկոլը Արցախի հակամարտության լուծման առումով հայտարարում է…

    2018 թվականի Փաշինյան Նիկոլը Արցախի հակամարտության լուծման առումով հայտարարում էր․ «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար»։
    Սակայն իր գործողություններով Արցախյան խնդիրը այնպես լուծեց, որ վերջնական հանգուցալուծումը միայն Ադրբեջանի սրտով եղավ։ 5 տարվա մեջ Արցախահայերը հայրենազրկվեցին, դարձան գաղթական, իսկ Հայաստանի ժողովուրդը մնաց շվարած։
    Այսօր Փաշինյան Նիկոլը Ադրբեջանի հետ խաղաղության բանաձև ներկայացնելուց հայտարարում է, թե մեր կողմից Բաքվին արված առաջարկները Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդների համար 100 տոկոս ընդունելի է լինելու։
    Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Փաշինյան Նիկոլի առաջարկներով կառուցված «խաղաղությունը» ձեռք է տալու բացառապես Իլհամ Ալիևին։ Իսկ Նիկոլի բերած խաղաղության հետևանքով հայաստանցիները կարող է շուտով իրա8 գլուխ ջարդեն Բավրայի ու Բագրատաշենի անցակետերի հերթերի մեջ։
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

    Derenik Malkhasyan

    2018 թվականի Փաշինյան Նիկոլը Արցախի հակամարտության լուծման առումով հայտարարում էր․«Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար»։
    Սակայն իր…

  • Երաշխավորված խաղաղությունն իրական է, եթե հիմքում ապագայի անվտանգային համակարգն է…

    Երաշխավորված խաղաղությունն իրական է, եթե հիմքում ապագայի անվտանգային համակարգն է․ Ստեփան Դանիելյան
    ———-
    Ի՞նչ է իրականում երաշխավորված խաղաղությունը Հայաստանի համար և որքանո՞վ է այն իրագործելի ներկա աշխարհաքաղաքական պայմաններում։ Զրույց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի հետ։
    https://www.youtube.com/watch?v=kucpx6sYBbg

  • Փաշինյանը շանս չունի․ նա հունիսի 7-ին հեռացվելու է—————-politik. am-ի …

    Փաշինյանը շանս չունի․ նա հունիսի 7-ին հեռացվելու է
    —————-
    politik. am-ի զրուցակիցն է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
    https://www.youtube.com/watch?v=bIWmH8y4AYA

    Փաշինյանը շանս չունի․ նա հունիսի 7-ին հեռացվելու է

    Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik #news #Armenia
    Պաշտոնական Կայք — http://politik.am/
    Facebook: https://www.facebook.com/politikyou/
    Telegram: https://t.me/politiknews

  • «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում մենք առաջարկում ենք երաշխավորված խաղաղ…

    «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում մենք առաջարկում ենք երաշխավորված խաղաղության մեր մոդելը:
    Երաշխավորված խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է՝
    -հայկական բանակի վերանակգնում,
    -տնտեսության ներառական զարգացում,
    -բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների խորացում,
    -կոմունիկացիոն խաչմերուկի կառուցում,
    -պրոֆեիսոնալ դիվանագիտության իրականացում,
    -հայ-ադրբեջանական հարաբերություններում երաշխավորի/երաշխավորների ինստիտուտի ներմուծում:
    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյան
    https://m.youtube.com/watch?v=-4buBHSYbao&fbclid=IwVERDUAQL9GBleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEek63ahEiggNwg_F6wRgR7T9781iJ8rVPpTZ8JQ6C5l6qkvRX7KZZimaPfnHY_aem_8lKgcHOOzw-_bGRZwjajyg

    Ռամիլ Սաֆարովն անցնելո՞ւ է Թրիփով, թող այս հարցին պատասխանեն․ Թևանյան

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Երևանում հոսանքն էլ է ժամով դառնալո՞ւ———-Մի շաբաթ առաջ Արեգնազ Մանուկյան-ի…

    Երևանում հոսանքն էլ է ժամով դառնալո՞ւ
    ———-
    Մի շաբաթ առաջ Արեգնազ Մանուկյան-ի հետ ՄԱՀԱԿTV-ում անդրադարձել էինք Երևանի խնդիրներին։ Նշում էինք, որ վայրի շինարարության պատճառով շուտով Երևանի ենթակառուցվածքները կոլապսի են ենթարկվելու։
    Ու այսօր տեղեկանում ենք, որ ամռան շոգ ամիսներին, գիշերային ժամերին ամբողջ Երևանը զրկվում է ջրամատակարարումից։ Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն. «Վեոլիա Ջուր»:
    Շուտով հերթը հասնելու է էլեկտրամատակարմանը։
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան
    էջից

    Երևանում հոսանքն էլ է ժամով դառնալո՞ւ
    Մի շաբաթ առաջ Արեգնազ…

    Երևանում հոսանքն էլ է ժամով դառնալո՞ւ
    Մի շաբաթ առաջ Արեգնազ Մանուկյան -ի հետ ՄԱՀԱԿTV-ում անդրադարձել էինք Երևանի խնդիրներին։ Նշում էինք, որ վայրի շինարարության պատճառով շուտով Երևանի…

  • «Մայր Հայաստան»-ը հետևողական է լինելու Վաղարշապատ համայնքում մանկապարտեզներն անվ…

    «Մայր Հայաստան»-ը հետևողական է լինելու Վաղարշապատ համայնքում մանկապարտեզներն անվճար դարձնելու հարցում։
    Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

    28 reactions · 31 shares | «Մայր Հայաստան»-ը հետևողական է լինելու…

    «Մայր Հայաստան»-ը հետևողական է լինելու Վաղարշապատ համայնքում մանկապարտեզները անվճար դարձնելու հարցում:

  • Մանդելա, Հիսուս, Պապ թագավոր. մտասևեռում ———-Մեսիական փսիխոզը հոգեբանական …

    Մանդելա, Հիսուս, Պապ թագավոր. մտասևեռում
    ———-
    Մեսիական փսիխոզը հոգեբանական վիճակ է, որի ժամանակ պացիենտի մոտ ձևավորվում է համոզմունք իր առանձնահատուկ, «աստվածային» կամ պատմական առաքելության մասին։
    https://www.youtube.com/watch?v=DonD8iRr95Q

    Մանդելա, Հիսուս, Պապ թագավոր. Մտասևեռում

    Մեսիական փսիխոզը հոգեբանական վիճակ է, որի ժամանակ պացիենտի մոտ ձևավորվում է համոզմունք իր առանձնահատուկ, «աստվածային» կամ պատմական առաքելության մասին։
    ***
    ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
    Կոնցեպտուալ Հարթակ անկախ ալիքին կարող եք աջակցել հետևյալ քարտային հաշվեհամարով՝ …

  • Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումըՀՀ էկոնոմիկա…

    Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը
    ՀՀ էկոնոմիկայի աթոռին հայտնված Գևորգ Պապոյանը հրապարակված այս թվերով ըստ էության խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։
    Հայաստանի ՀՆԱ-ն ու մեկ շնչին բաժին ընկնող
    ՀՆԱ-ն, իրոք, 2017 թվականի համեմատ աճել է 2,5 անգամ։ Իսկ արդյո՞ք 2017 թվականի համեմատ ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները սկսել են 2,5 անգամ լավ ապրել։ Իհարկե՝ ոչ։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական թվերը։
    2017 թվականին Հայաստանում աղքատ է եղել բնակչության 25,7 %-ը, իսկ 2024 թվականին այդ թիվը նվազել է ընդամենը 4%-ով՝ կազմելով 21,7%։
    Հիմա հարց նիկոլաէկոնոմիկայի գիգանտ Պապոյան Գևորգին․ եթե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է 2,5 անգամ, ինչո՞ւ է աղքատությունը մնացել նույն մակարդակի վրա։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե առողջ ու ներառական է աճել տնտեսությունը, ապա այդ աճին համահունչ պետք է կրճատվեր աղքատությունը։ Բայց տեսնում ենք, որ Հայաստանը շատ հեռու է նման ցուցանիշ ունենալուց։
    Հարց է առաջանում, թե իրականում ո՞ւմ վրա է անդրադարձել Գևորգ Պապոյանի ներկայացրած աճը։
    Օրինակ, Հայաստանի առևտրային բանկերի մաքուր եկամուտը 2025 թվականին կազմել է 1․1 միլարդ դոլար, ինչը 10 անգամ ավելի է 2018 թվականի հետ համեմատած։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի օրոք 10 անգամ հարստացել են բանկերը, իսկ ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները ճկռում են վարկերի տակ։ Բանկային ստրկության դեմ պայքարի խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո փաստացի խորացրել է այդ ստրկությունը։ Աննախադեպ հարստացել են վիճակախաղերով (ղումար) զբաղվող ընկերությունները։
    Պատահական չէ, որ մերձիշխանական օլիգարխներից մեկի տարեկան եկամուտը կազմել է 1․5 միլիարդ դոլար։
    Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորացել է սոցիալական բևեռվածությունը՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն ավելի են աղքատացել։ Աճել է սոցիալական բևեռվածությունը, ռեսուրսների անարդարացի բաշխումը․․․
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

    Derenik Malkhasyan

    Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը
    ՀՀ էկոնոմիկայի աթոռին հայտնված Գևորգ Պապոյանը հրապարակված այս թվերով ըստ էության խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը…