🟨 Թբիլիսիում տեղի կունենա Փաշինյանի առանձնազրույցը Իրակլի Կոբախիձեի հետ: ▫️Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը:
🟨 Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը երկու պետությունների ղեկավարների ամենաերկար զրույցներից մեկն էր: ▫️Հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր, անկեղծ ու կառուցողական։ Դմիտրի Պեսկով
🟨 Սպիտակ տունը ձգտում է Ուկրաինայում զինադադար հաստատել մինչև Սուրբ Զատիկ՝ ապրիլի 20-ը, սակայն չի բացառում, որ գործարքի ժամկետները կարող են փոփոխվել։ Bloomberg
🟨 Մարտի 20-ից սկսած Թումանյան փողոցում իրականացվեցին կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ։ ▫️Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։ ▫️Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։ ▫️Պահպանվել է 30 թեղի։ ▫️ Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր։ Երևանի քաղաքապետարան
🟨 Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Սալահ ալ-Բարդավիլը և նրա կինը։