🟨 Կարևորում եմ Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումը, թեև այդ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված բոլորովին այլ կոնտեքստ ու համատեքստ է ստացել։ ▫️Սահմանադրությունը սկզբունքնորեն պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սոցցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն։ Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։ ▫️Խնդրում ենք զերծ մնալ տեղեկատվություն տրամադրելուց։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Խաղաղության պայմանագիրը եթե ստորագրվի, վավերացվի և կյանքի կոչվի, կարող է դառնալ հետագա քայլերի ամուր հիմք։ ▫️Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել։ Արարատ Միրզոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Եթե չկա վստահություն, որ հակամարտությունը կարող է լուծվել երկխոսության միջոցով, ինչո՞ւ ես պետք է դրա վրա ժամանակ վատնեմ, նախագահին ներգրավեմ։ Դա վատ քաղաքականություն է։ ▫️Այս սկզբունքը վերաբերում է Իրանի հարցին, նույնը՝ ռուսների ու ուկրաինացիների, նույնը՝ Ադրբեջանի ու Հայաստանի և մյուս հակամարտությունների դեպքում։ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆ