🟨 Երևանում թեղի ծառերը 1940-1950-ական թթ. հիմնականում տնկվել են փողոցներում, պուրակներում և բակերում։ ▫️Ինչո՞ւ են դրանք այժմ փոխարինվում, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրանց բուժման նպատակով պարբերաբար իրականացվող քիմիական պայքարը: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Չինաստանը դիտարկում է Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու հնարավորությունը։ ▫️Չինաստանի ներկայացուցիչները ոչ պաշտոնական խորհրդակցություններ են անցկացրել Բրյուսելում՝ պարզելու, թե ինչպես կարձագանքեն եվրոպական երկրները նման սցենարին։ Welt am Sonntag
🟨 Ռուսներն արդեն ստացել են այն ամենը, ինչ ուզում էին։ Նրանք վերցրել են 5 շրջաններ, ունեն Ղրիմը։ Ինչո՞ւ պիտի ուզենան ողջ Ուկրաինան, ինչո՞ւ է նրանց դա պետք։ Սթիվ Ուիթքոֆֆ
🟨 Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ ▫️Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել transport@yerevan.am էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։ Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Պուտինը պատվիրել էր Թրամփի դիմանկարը հայտնի ռուս նկարչին և խնդրեց ինձ, որ այն հանձնեմ Թրամփին: Նախագահը շատ զգացված էր այդ քայլից։ ▫️Պուտինն ինձ ասաց, որ Թրամփի դեմ մահափորձից հետո գնացել է եկեղեցի ու աղոթել նրա համար։ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆ