Category: Sputnik Armenia

  • «Փաստ»․ Թերթն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր մեղքն այն է …

    ▪️«Փաստ»․ Թերթն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր մեղքն այն է եղել, որ 2018-ին չի եկել ու թեկուզ ԱԺ դռնփակ նիստով հայտարարել, թե պետք է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: «Իսկ այս վերջին «ինքնախոստովանական ցուցմունքը» կարևոր է: Այն առումով, որ ոչինչ էլ նրա «ջեբը չեն գցել», որ «խեղճ միամիտը» ամեն ինչ հրաշալի գիտակցել ու իմացել է, որ նա հիմնավորապես ու ի սկզբանե մոլորեցրել է իր կողմնակիցներին, որ կանխամտածված ու հետևողականորեն իրականացրել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանը կրախի առաջ կանգնեցնելու ծրագիր» — գրում է թերթը։
    ▪️«Հրապարակ»․ Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։
    ▪️«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սև կատու է անցել։ Սամսոնյանը համաձայն չէ կուսակցության նախագահի քաղաքական գծին և կարծում է, որ պետք է հստակ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում:
    ▪️«Հրապարակ»․ Օրենքի տառը չի պահպանվել։ ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց առանց Հայաստանի պետական օրհներգը հնչեցնելու, թեպետ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մի քանի վայրկյանով ոտքի կանգնեց՝ թերևս օրհներգին սպասելով, բայց տեսնելով, որ այն չի հնչում, նորից նստեց տեղը։
    🔉Լսեք՝ էլ ինչ են գրում թերթերը։
    🧡@RadioSputnikArm

  • Հեռախոսը՝ գաղտնալսման սովորական սարք. Getcontact, Pegasus՝ ամենաթանկից մինչև ձրի…

    Հեռախոսը՝ գաղտնալսման սովորական սարք. Getcontact, Pegasus՝ ամենաթանկից մինչև ձրի բազմաթիվ հնարավորությունների և դրանց դեմ պայքար մասին «Աբովյան time» պոդկաստում պատմել է հակագաղտնալսման մասնագետ Կարեն Աղաջանյանը:
    ♥️@RadioSputnikArm

  • ՀՀ ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի երկու մասնակից ձերբակալվել է, ևս մեկը տնային …

    ՀՀ ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի երկու մասնակից ձերբակալվել է, ևս մեկը տնային կալանքի տակ է. Քննչական կոմիտե
    4 անձի մասով վարույթն առանձնացվել է խուլիգանության վերաբերյալ հիմնական գործից: Քննչական կոմիտեի նյութերի համաձայն՝ նրանք շշեր և այլ իրեր են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։
    🧡@RadioSputnikArm

  • Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամր…

    Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները․ հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը
    📍Հունիսի 11-ին կրկին վարարած Դեբեդը քշել էր մարտի 26-ին ջրհեղեղից պոկվածի տեղում կառուցված ժամանակավոր հետիոտնային կամուրջը։
    🧡@RadioSputnikArm

  • ՀՀ ՊՆ․ Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության …

    ❗️ ՀՀ ՊՆ․ Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    🧡@RadioSputnikArm

  • Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում խոշտանգել են․ ընտանիքը…

    ⚫️Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում խոշտանգել են․ ընտանիքը մանրամասներ է հայտնել
    ⚫️Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել․Հայաստանի ՊՆ-ն հերքել է։
    ⚫️Կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը․ վաղվանից կսկսեն դիմումներ ընդունել։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm

  • Թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի…

    Թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար. կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
    «Շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց էլի եմ ասում՝ որևէ մեկը սա չպետք է շփոթի, իշխանության թուլություն սա չպետք է ընկալի և գնահատի»,- հայտարարեց նա։
    🧡@RadioSputnikArm

  • «Առավոտ»․ «Գիտեի, բայց գնացի ձախողման» | Օրաթերթի խմբագրականը«Ժողովուրդ»․ Իշխանո…

    ▪️«Առավոտ»․ «Գիտեի, բայց գնացի ձախողման» | Օրաթերթի խմբագրականը
    ▪️«Ժողովուրդ»․ Իշխանության ներսում շատ մտահոգված են եղել հունիսի 12-ի հավաքով, որը հանգուցալուծվեց բախումով, վիրավորներով ու ձերբակալություններով, բայց իրավապահներին հաջողվել է հասնել ցանկալի նպատակին:
    ▪️«Ժողովուրդ»․ Օրաթերթիի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաջորդ շաբաթ քաղաքական ժողով կանցկացնի: Կուսակցության քաղաքական ժողովի օրը նախնական որոշված է հունիսի 22-ին, իսկ ժողովի անցկացման տեղի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա:
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    🧡@RadioSputnikArm

  • ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններո…

    ❗️ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    @ArmeniaSputnik

  • Բաղրամյան պողոտան բացվել է, ցուցարարները հավաքել են վրանները։ Հաջորդ հանրահավաքը…

    ⚫️Բաղրամյան պողոտան բացվել է, ցուցարարները հավաքել են վրանները։ Հաջորդ հանրահավաքը հունիսի 17-ին է։
    ⚫️Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛ չ ԵԱՀԿ-ն որևէ որոշում չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում․ Հայ ազգային կոնգրեսը արձագանքել է Փաշինյանի ելույթին։
    ⚫️Արցախի պաշտպանության բանակը մինչև վերջին օրը ենթարկվել է Հայաստանի կառավարությանն ու Պաշտպանության նախարարությանը․ Արցախի նախագահի պատասխանը Հայաստանի վարչապետին։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm