Category: Sputnik Armenia

  • Հակառուսական դեմարշ էր․ Գարիկ Քեռյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասինԵՄ դ…

    Հակառուսական դեմարշ էր․ Գարիկ Քեռյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին

    📌ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը Ռուսաստանի գործընկերոջը մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Սերգեյ Լավրովը հստակ հայտարարել էր, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը Հայաստանի ներքին գործն է և մտահոգիչ էր համարել հարձակումները եկեղեցու վրա։ Արարատ Միրզոյանն այդուհանդերձ ասել է, որ լավ կլինի, «պարոն Լավրովը չխառնվի Հայաստանի ներքին գործերին»։ Մինչդեռ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում Ֆրանսիայի համերաշխությունն էր հայտնել Փաշինյանին՝ «Հայաստանում ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում»: Բայց այս գրառումը, որը ողջունում է կառավարության գործողությունները և արձանագրում Հայաստանում ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերը առանց դատարանի որոշման՝ չի համարվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

    Մի խոսքով՝ այն ինչ կարելի է Մակրոնին, չի կարելի Լավրովին։ Իսկ ինչու՝ խնդրել ենք վերլուծել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանին։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «ՀԷՑ-ը պետականացնելու օրինագիծը դասական անուղղակի բռնագրավում է»․ Գոհար ՄելոյանԱ…

    «ՀԷՑ-ը պետականացնելու օրինագիծը դասական անուղղակի բռնագրավում է»․ Գոհար Մելոյան

    📌ԱԺ-ն արտահերթում քննարկելու է օրենքների նախագծեր, որոնց միջոցով իրականացվելու է Փաշինյանի նպատակը` պետականացնել ՀԷՑ-ը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մտադրության մասին, երբ Սամվել Կարապետյանն արդեն ձերբակալված էր։ Ասաց, որ կա օրինագիծ, որի մասին պարզվեց՝ նույնիսկ նրա կուսակիցները տեղյակ չէին։ Սեփականության իրավունքը մեր երկրում պաշտպանված է Սահմանադրությամբ, և փորձագետները, վերլուծելով Հայաստանի օրենսդրական դաշտը, մասնավոր սեփականությունը պետականացնելու հնարավոր տարբերակ համարեցին ազգային գերակա շահ ճանաչելը։ Բայց, պարզվում է, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից վերցնելու համար մի ամբողջ օրենսդրական փաթեթ է պատրաստվել։
    Իրավապաշտպան, սահմանադրագետ Գոհար Մելոյանի կարծիքով, այն ինչ անում է Հայաստանի իշխանությունը միջազգային ներդրումային իրավունքի տեսանկյունից դասական անուղղակի բռնագրավում է։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Կասկածելի անջատումներ են»․ ՀԷՑ-ի մամուլի խոսնակՀայաստանի էլեկտրական ցանցերն այս…

    «Կասկածելի անջատումներ են»․ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ
    Հայաստանի էլեկտրական ցանցերն այս օրերին ստիպված է լինում պարզաբանումներ տարածել տարբեր վայրերում հոսանքազրկումների վերեբարյալ։ Որպես կանոն դրանք հասարակական, պետական նշանակության հաստատություններում են լինում և անգամ՝ ուղիղ եթերում։ Առաջիններից մեկը «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում էլեկտրամատակարարման ընդհատումն էր, ինչը պարզվեց՝ ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթում չէր: Մայր Աթոռում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ընթացքում էլ հոսանքազկվեց Երևանի 30-40 տոկոսը։ Հոսանքի մատակարորումը հանկարծ ընդհատվեց նաև ԱԺ-ում ԿԳՄՍ նախարարի ելույթի ժամանակ։
    Sputnik Արմենիան զրուցել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ինչ չանել արձակուրդի ընթացում, ինչպես խուսափել հետարձակուրդային սթրեսից. «Հարց հ…

    Ինչ չանել արձակուրդի ընթացում, ինչպես խուսափել հետարձակուրդային սթրեսից. «Հարց հոգեբանին»
    Արտահայտություն, որը հաճախ կարող ենք լսել ամառային արձակուրդից հետո՝ «այսպիսի արձակուրդից հետո ինձ ևս մեկ շաբաթ է պետք հանգստանալու համար»։ Երբեմն մարդիկ անգամ պատկերացում չունեն, որ իրենց հոգեվիճակը պայմանավորված է հետարձակուրդային սթրեսով։
    Աշխատանքը «տանու՞մ եք» արձակուրդ՝ պատասխանում աշխատանքային զանգերին և հաղորդագրություններին, օրվա մեծ մասն անցկացնում սոցցանցերում․ հոգեբան Անահիտ Խաչատրյանը բացատրում է՝ ինչու է սթրես առաջանում արձակուրդից հետո, ինչպես կարելի է դրա դեմ պայքարել և ավելի հեշտ վերադառնալ աշխատանքային առօրյային։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Թուրքիային ձեռնտու չէ Հայաստանի ազգային էներգետիկ ցանցի գոյությունը»․ էներգետիկ…

    «Թուրքիային ձեռնտու չէ Հայաստանի ազգային էներգետիկ ցանցի գոյությունը»․ էներգետիկ անվտանգության փորձագետ
    ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայում հանդիպում է ունեցել այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ: Հանդիման մասին հայտնի դարձավ Բայրաքթարի սոցցանցային գրառումից։ Խուդաթյանն ու Բայրաքթարը քննարկել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության հնարավոր ուղիները։
    Այս իրադարձությունը Հայաստանի էլկտրեական ցանցերը պետականացնելու մասին երկրի ղեկավարի հայտարարությունների հետ միասին բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Միքայել սրբազանին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ@ArmeniaSputnik…

    Միքայել սրբազանին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ
    @ArmeniaSputnik

  • Միքայել սրբազանը կալանավորվեց երկու ամսով։ «Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աս…

    ▪️Միքայել սրբազանը կալանավորվեց երկու ամսով։
    ▪️«Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում»․ դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է Միքայել աքեպիսկոպոս Աջապահյանը
    ▪️Եկեղեցու դեմ գործընթացը քաղաքական ուղղորդում ունի․ նախկին օմբուդսմանի գնահատականը։
    🔈Այս և այլ լուրեր՝ մանրամասներով ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Էջմիածնում տեղի ունեցած աննախադեպ իրավիճակը զարմանալիորեն համընկավ ՀՀ ՏԿԵ նախար…

    🇦🇲🇹🇷 Էջմիածնում տեղի ունեցած աննախադեպ իրավիճակը զարմանալիորեն համընկավ ՀՀ ՏԿԵ նախարարի` Ստամբուլ կատարած այցի հետ. այսօր այնտեղ տեղի է ունեցել հանդիպում Խուդաթյանի և նրա թուրք գործընկեր Բայրաքթարի միջև։
    Հանդիպման մասին սոցիալական ցանցում հայտնել է հենց Թուրքիայի ներկայացուցիչը, որը հայտարարել է, որ քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության հնարավոր ուղիները։
    @ArmeniaSputnik

  • Քաղաքացիները թույլ չտվեցին Միքայել սրբազանին գնալ Քննչական ԿոմիտեՀավատավոր ժողով…

    Քաղաքացիները թույլ չտվեցին Միքայել սրբազանին գնալ Քննչական Կոմիտե
    Հավատավոր ժողովուրդը ծափահարութնուններով և «Սրբազա՜ն» վանկարկումներով նրան կրկին ուղեկցեց Վեհարան։
    @ArmeniaSputnik