Category: Sputnik Armenia

  • Oգտագործած ամերիկյան Տեսլա՞, թե չինական նոր Էլեկտրամոբիլ․ որն է ավելի շահավետ «Ա…

    Oգտագործած ամերիկյան Տեսլա՞, թե չինական նոր Էլեկտրամոբիլ․ որն է ավելի շահավետ
    «Ավտոսերվիս» հաղորդաշարի հեղինակներ Վարդան Ալոյանն ու Արման Հակոբյանը ավտոփորձագետ Ռուբեն Աղաջանյանի հետ քննարկում են Էլեկտրամոբիլների ուժեղ և թույլ կողմերը։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ««Զանգեզուրի միջանցքից» ՀՀ–ը ոչինչ չի ստանում, շարունակում է մնալ բլոկադայում, ի…

    ««Զանգեզուրի միջանցքից» ՀՀ–ը ոչինչ չի ստանում, շարունակում է մնալ բլոկադայում, ինչպես վերջին 30 տարին է»։

    Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մեկնաբանել է Աբու Դաբիում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպումը։

    «Ադրբեջանը փաստացի վերահաստատեց իր նախապայմանը՝ մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, որևէ փաստաթուղթ չի ստորագրվի»։

    Անդրադառնալով հանդիպման առանցաքային՝ Սյունիքի ճանապարհի բացման թեմային՝ Մելքոնյանը ամփոփել է, որ «միջանցքի» բացման հարցում շահագրգռված են Թուրքիան և Ադրբեջանը, դեմ է Իրանը, իսկ Հայաստանը դրանից ոչինչ չի ստանում, շարունակում է մնալ բլոկադայում, ինչպես վերջին 30 տարին է․ իսկ արտատարածաշրջանային խաղացողները շահագրգիռ են միջանցքում ինչ–որ ներկայություն ունենալու հարցում։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «2026թ–ի ընտրություններից առաջ ձերբակալվում կամ փակվում են բոլոր այն ուժերը, որո…

    «2026թ–ի ընտրություններից առաջ ձերբակալվում կամ փակվում են բոլոր այն ուժերը, որոնք կարող են արդյունք ցույց տալ։ Փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել, քանի որ գործող իշխանությունները նորմալ պայմաններում չեն կարող վերարտադրվել»։

    Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը մեկնաբանել է Հայստանում սկսված ու շարունակվող ձերբակալությունները։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ամերիկյան կողմից հնչող հայտարարությունները թողնում են այն տպավորությունը, որ փո…

    «Ամերիկյան կողմից հնչող հայտարարությունները թողնում են այն տպավորությունը, որ փորձում են հասնել ինչ–որ փաստաթղթի ստորագրման կամ պայմանավորվածությունների ձեռքբերման»։

    Sputnik Արմենիայի հետ զրույցում ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը մեկնաբանել է Փաշինյան–Ալիև հանդիպման մասին մամուլի հրապարակումները։
    Բայց ադրբեջանական կողմը, ըստ նրա, հակված է ձգձգել գործընթացը և չհրաժարվել իր առաջաջադրած նախապայմաններից, այդ թվում` ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջից։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ես պատրաստ եմ քաղաքականությամբ չզբաղվել, եթե քաղաքական գործիչները արվեստով ու կ…

    «Ես պատրաստ եմ քաղաքականությամբ չզբաղվել, եթե քաղաքական գործիչները արվեստով ու կրթությամբ չզբաղվեն, այլ զբաղվեն երկրի ապահովությամբ»։



    Թատրոնի և կինոյի ճանաչված դերասանուհի, ռեժիսոր, գրող Նորա Արմանին Հայաստանում է՝ որպես «Ոսկե Ծիրան» 22-րդ կինոփառատոնի հատուկ հյուր․ նրա մասնակցությամբ «Վերջին կայանը» ընտրվել է որպես փառատոնի փակման ֆիլմ։ Հարություն Խաչատրյանի ֆիլմը նկարահանվել է Հայաստանի համար բարդ՝ 90-ականների սկզբին․ Նորա Արմանիի խոսքով՝ կրկին դիտելիս առավել հետաքրքիր է վերապրել ստեղծման պահերը։
    Արմանին պատմում է, որ առիթ է ունեցել այցելելու Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ գործող թատերական խմբակի մասնակիցներին։

    «Շատ տպավորված էի և պետք է շարունակեմ համագործակցությունը»,– նշում է նա։

    Վերջերս Արմանին պարգևատրվել է Կաննի Marché du Film-ի շրջանակում՝ Golden KIRK միջազգային մրցանակով։ Նա հանդես է գալիս համաշխարհային ճանաչում ստացած կինոնախագծերում, այդ թվում՝ ամերիկյան «The Better Sister» սերիալում, որը մայիսի 29-ից ի վեր ունի շուրջ 1.5 միլիարդ դիտում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ադրբեջանը «հաբրգել է», ժողովրդական լեզվով ասած․ վերջին շրջանում սկսում է ակտիվո…

    «Ադրբեջանը «հաբրգել է», ժողովրդական լեզվով ասած․ վերջին շրջանում սկսում է ակտիվություն ցուցաբերել ոչ միայն Ռուսաստանի հետ իր հարաբերություններում, այլ նաև Թուրքիայի։ Մի քանի օր առաջ Ադրբեջանը որոշում ընդունեց, որ Նախիջևանի սահմանադրությունից հանում են Մոսկվայի և Կարսի պայմանագիրների հիշատակումները։ Սա նշանակում է՝ Ադրբեջանը ակնհայտ փորձում է վերացնել Նախիջևանի ինքնավար կարգավիճակը, բայց նաև Թուրքիային է դուրս թողնում, որովհետև ըստ այդ պայմանագրերի՝ Թուրքիան խոսքի իրավունք ուներ Նախիջևանի հետ կապված բոլոր գործընթացներում»։

    Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ընդգծում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերություններ են, բայց Ադրբեջանը փորձում է դրանք նորովի ձևակերպել՝ որոշ չափով սահմանափակելով Թուրքիայի ազդեցությունը իր վրա։

    «Թուրքիան Աթաթուրքի տարիներին ինքն էր ուզում Նախիջևանը կլանել՝ դարձնելով այն ժամանակ ձևավորվող Թուրքիայի մաս, և երբ Խորհրդայի Միությունը դրան դեմ դուրս եկավ, Աթաթուրքը կոմպրոմիսի եկավ՝ գոնե Խորհդրային Ադրբեջանինը լինի, բայց նաև պահպանեց իր խոսքը ասելու իրավունքը։ Հիմա Ադրբեջանը դա վերացրեց»։

    Սաֆրաստյանը խոսել է նաև «զանգեզուրյան կոմունիկացիայի» հարցում ամերիկյան հետաքրքրվածության մասին։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «ԱՄՆ-ն ինչ-որ ձևով ազդեցություն ունի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վր…

    «ԱՄՆ-ն ինչ-որ ձևով ազդեցություն ունի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վրա»։

    Sputnik Արմենիան զրուցել է Ամերիկյան հետազոտությունների հայակական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հայաստանն էներգետիկ առումով ադրբեջանական և թուրքական կախվածության մեջ դնելու գո…

    «Հայաստանն էներգետիկ առումով ադրբեջանական և թուրքական կախվածության մեջ դնելու գործընթաց է գնում»։

    «Իրականում» հաղորդման եթերում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։
    Բացի այդ, նա հիշեցրեց աղբահանության հետ կապված պատմությունը, թե ինչպես քաղաքապետարանը այն վերցրեց մասնավորից, որին հաջորդեց թանկացումը։ Նույնը սպասվում է նաև էլցանցների պարագայում։

    «Թուրքիան փորձելու է ամբողջ տարածաշրջանը դարձնել իր համար սպառման շուկա։ Այսինքն` մեզանից խլել էներգետիկ անկախության այն աստիճանը, որը մենք ունենք թե՛ ատոմակայանի, թե՛ էներգացանցերի գործադրման արդյունքում, մասնավորեցման և պետականացման միջոցով իրենցով անեն, հետո արդեն որոշակի իրենց հարմար շրջանակներին դա կառավարման հանձնեն… ինչ տարբերակ էլ լինի, դա լինելու է թշնամական ուժերի վերահսկողության ներքո»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Философ с резцом: Наследие и миссия семьи СогоянГость «Других новостей» — Микаэл…

    Философ с резцом: Наследие и миссия семьи Согоян
    Гость «Других новостей» — Микаэль Согоян — известный скульптор и сын лауреата Ленинской премии, скульптора Фридриха Согояна. Сейчас семья Согояна завершает большой проект — музей Фридриха Согояна в родном городе Гюмри. Он уже работает третий год, но впереди — капитальный ремонт и расширение экспозиции. Здание музея — объект культурного наследия, которому более 100 лет, поэтому бюрократическая составляющая (оформление разрешений) затягивает процесс.
    Отец Микаэля — один из трёх армянских художников за всю историю, удостоенных Ленинской премии СССР. «Мартирос Сарьян, Николай Налбандян и замыкающий этот список Фридрих Согоян — вот три имени. Это монументальное достижение», — признается сын известного скульптора. «Философ с резцом» — так его называл главный архитектор Еревана Джим Торосян.

    «Мы с братом — тоже скульпторы. Это и есть главное наследие отца», — говорит Микаэль.

    Он отмечает некоторые работы отца: «Девушка с кувшинами», «Единый крест» (в Москве и Ереване), а также десятки памятников и бюстов — в том числе Араму Хачатуряну, Николаю Рыжкову, Валерию Рудакову, Артуру Чилингарову. Кстати, последние три памятника — прижизненные.

    «Не так часто бывает, но некоторые памятники создавались при жизни героев и это знак огромного признания».

    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time»․ Փաշինյանն ու Ալիևը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում․ ըստ հայկական կող…

    «Աբովյան time»․ Փաշինյանն ու Ալիևը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում․ ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ երկկողմ հանդիպումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում։
    Այս ձևակերպման հետևում իհարկե թաքնված է որոշակի կոնկրետ խնդրո առարկա, օրինակ, ամենաառանցքայինը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Ամերիկյան նշանավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ «Կարնեգի» հիմնադրամի տվյալներով՝ վերջին շրջանում շատ է քննարկվում ամերիկյան առաջարկով Սյունիքով անցնելիք ճանապարհի տարբերակը, որը քննարկվել է նաև Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ։ Վաղը թերևս քննարկվելու է «միջանցքի» վերահսկողության հարցը, որն ըստ վերլուծական կենտրոնների՝ Արևմուտքին՝ ԱՄՆ-ին է փոխանցվելու։
    Այդպիսով ՀՀ-ն կկորցնի իր սուվերենության հիմնական բաղադրիչներից մեկը՝ ինքնիշխան տարածքով անցնող լոգիստիկ ուղիների վերահսկողությունը և անուղղակիորեն համաձայնություն կտա Հայաստանի հարավի մասնատմանը։
    Ինչևէ, առայժմ պաշտոնական արձագանք չի եղել վերլուծական կենտրոնների տվյալներին և վերջնական ենթադրություն անելը, հուսանք, վաղ է։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM