Category: Sputnik Armenia

  • ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց։ @Ar…

    ❗️ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց։
    @ArmeniaSputnik

  • «Հայաստանը կռվախնձոր է դարձել իշխանությունների վարած քաղաքականության պատճառով»։«…

    «Հայաստանը կռվախնձոր է դարձել իշխանությունների վարած քաղաքականության պատճառով»։

    «Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի զրուցակիցը ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն է։

    «Իշխանությունների կողմից վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր սուբյեկտիվանությունը, ու հիմա քո տարածքի համար, տարբեր գոտիների վրա ազդեցություն հաստատելու համար մյուսներն են պայքարում: Տարածքը, որը կոչվում է Հայաստան, հիմա կռվախնձոր է դարձել: Հենց այստեղ են բախվում շահերը հավաքական Արևմուտքի, որը տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով, մեր հարավային հարևան Իրանի, որը անվտանգության խնդիրներից ելնելով բավական կոշտ դիրքորոշում ունի ու, բնականաբար, մեր դաշնակից Ռուսաստանի: Ժողովուրդը պետք է որոշի, ո՛ր ճանապարհով է գնում՝ դեպի «վիլայեթության կարգավիճակ», թե ի վերջո հաշվի է առնվելու նաև այն հանգամանքը, որ դաշնակից Ռուսաստանը նաև մեր հարավային հարևանի՝ Իրանի հետ խորքային կապեր ու համագործակցություն ունի»:

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Բասկետբոլում, ինչպես և ֆուտբոլում, ամեն ինչ պարզ ու հասարակ է․ մարզաձևի զարգացմա…

    Բասկետբոլում, ինչպես և ֆուտբոլում, ամեն ինչ պարզ ու հասարակ է․ մարզաձևի զարգացման համար պատվիրատուն պետք է լինի քաղաքը, գյուղը, համայնքը։ Մեր խնդիրը մրցունակ ներքին առաջնություն ու ակումբներ ունենալն է։ Ակումբների բացակայության պայմաններում մենք կորցնում ենք 16, 18 տարեկան շատ բասկետբոլիստների, հետո էլ խնդիր է առաջանում ազգային հավաքակաը համալրելու գործում։ Վրաստանում լրիվ այլ կերպ է։

    Հուլիսի 11–ին Երևանում մեկնարկում է մինչև 20 տարեկան բասկետբոլիստների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը։ Մասնակցող 21 երկրների հավաքականների մեջ է նաև Հայաստանի հավաքականը, որը, ըստ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի, եթե եզրափակի լավագույն տասնյակը, շատ լավ արդյունքի կհասնի։ Իսկ կարևոր ձեռքբերումնը հյուրընկալող Երևանում Նազարյանը համարում է ենթակառուցվածքների նորուգումն ու մարզական գույքի ձեռքբերումը։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Նույնիսկ ամենավերջին սրիկան, որը հոգեբանորեն պատրաստ է Վեհափառին կալանավորել, ա…

    «Նույնիսկ ամենավերջին սրիկան, որը հոգեբանորեն պատրաստ է Վեհափառին կալանավորել, ահ ու սարսափով սպասում է, երազում է, որ իրեն այդ գործը չմակագրվի»։

    Sputnik Արմենիայի հետ զրույցում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասել է՝ չի հավատում, որ դատավորները հավաքվել են ու քննարկել Վեհափառին կալանավորելու կամ չկալանավորելու հարցը։

    «Շատ զարմանալի է, որ Կաթողիկոսին կալանավորելու հարցն ընդհանրապես առաջացել է»,- ասում է ԲԴԽ նախկին նախագահը։

    📌«Հրապարակը» գրել էր, թե սրբազանների կալանքից հետո դատավորների մի խումբ հավաքվել է քննարկելու, թե երկրում ինչ է կատարվում: Նրանցից մեկը հարց է բարձրացրել` եթե Վեհափառին կալանքի բերեն, ի՞նչ են անելու: Նորանշանակ երիտասարդ դատավորները, իբր, արդարացել են, թե ստիպված են լինելու բավարարել իշխանությունների պահանջը։ Մինչդեռ փորձառու դատավորները ջահելներին պարսավել են, թե՝ Եկեղեցու վրա արշավը շարունակելով ու հոգևորականներին կալանավորելով՝ այդ մեղքից սերունդներով չեն մաքրվի։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Վան Գոգն ու Կլիմտը կենդանանում են Երևանի սրտում․ Հայաստանի նկարիչների միության շ…

    Վան Գոգն ու Կլիմտը կենդանանում են Երևանի սրտում․ Հայաստանի նկարիչների միության շենքում արվեստասերները կարող են հայտնվել Վինսենթ Վան Գոգի և Գուստավ Կլիմտի ստեղծած ինքնատիպ աշխարհում։
    «Anima» ընկերության ներկայացուցիչներ Անժելա Խաչատրյանն ու Ռոզա Ներսեսյանը «Ուրիշ նորություններում խոսել են նախագծի մասին։
    Նորարարական ցուցադրությունն ընդգրկում է ավելի քան 300 անիմացիոն կտավ և 77 րոպե տևողությամբ ամբողջական ծրագիր։ Մեծ էկրանների և ձայնային համակարգի համադրությունը թույլ է տալիս ամբողջությամբ ձուլվել վարպետների գեղարվեստական լեզվին, ընկալել նրանց կերպարային աշխարհը։
    Ցուցադրությունը, որը կտևի մինչև օգոստոսի 19-ը, ուղեկցվում է հայերեն մեկնաբանությամբ։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ցավոք, մտածում են՝ եթե վաղը հնարավոր եղավ թուրքական կապիտալի ներհոսքը Հայաստան,…

    «Ցավոք, մտածում են՝ եթե վաղը հնարավոր եղավ թուրքական կապիտալի ներհոսքը Հայաստան, ապա դրա շնորհիվ բարեկեցիկ կյանքը դառնում է բոլորի համար, կյանքի մակարդակը կբարձրանա․․․ Բայց իրենք չեն հասկանում, որ դրա տակով մեծ սպառնալիք է գալու»։

    «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան-միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանն է։

    «Ինչ ռիսկերի առջև է կանգնելու Հայաստանը, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվում է և սկսվում է տնտեսական ինտեգրացիա։ Հասկանում ենք, չէ՞, փոքր տնտեսական ռեսուրսներով երկիրը հանկարծ ինտեգրվում է մեծ պետության հետ, որը ունի ագրարային շատ մեծ կոմպոնենտ, նաև արդյունաբերական բավական խոշոր համալիր։ Եթե դու չունես ռիսկի մենեջմենթ, չունես, օրինակ, գյուղատնտեսական ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ, իսկ գյուղատնտեղության ոլորտը ամենախոցելի ոլորտներից է Հայաստանի համա, ապա դու լղոզվում ես այդ խոշոր գյուղատնտեսական համալիրի մեջ։ Եվ սա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Նայեք մեր հարևան Վրաստանին․ այցելեք Բաթում»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Կաթողիկոսին ավազանի անունով դիմելն արդեն իսկ պարականոն է. Արամ ԱբրահամյանՊարական…

    Կաթողիկոսին ավազանի անունով դիմելն արդեն իսկ պարականոն է. Արամ Աբրահամյան
    Պարականոն բառապաշարի ժամանակավոր սահմանափակման ժամկետն ավարտվեց, և Նիկոլ Փաշինյանը նոր գրառում արեց Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ։ Ըստ նրա, եթե Կաթողիկոսը Բագրատ և Միքայել սրբազանների կալանքն ապօրինի է համարում, ուրեմն կիսում է նրանց գաղափախոսությունը հեղաշրջման վերաբերյալ և այդ դեպքում, նրա խոսքով` «Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»։
    Փաշինյանի այս գրառումը շատերն ընկալեցին որպես անուղղակի ցուցում իրավապահներին, թեև ուղիղ բառերով այդ գրառման մեջ այդպիսի ուղիղ ցուցում չկա։ Այս թեմայով Sputnik Արմենին զրուցել է «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի հետ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time»․ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացումը պարունակում է ոչ թ…

    «Աբովյան time»․ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացումը պարունակում է ոչ թե լոկալ տարածաշրջանային պատճառ, այլ սա խորքային աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանական զարգացում է․ Ադրբեջանը վաղուց էր նախապատրաստվում այս տիպի սանձարձակ քայլերի։
    Եվ, հաշվի առնելով զարգացման դինամիկան, կարելի է պնդել, որ ռուս-ադրբեջանական սրացումը ունենալու է խորքային ազդեցություն Հարավային Կովկասում․ Ռուսաստանի դիրքերը կա՛մ կթուլանան, կա՛մ ընդհակառակը՝ կամրապնդվեն։ Ամեն ինչ կախված է Ռուսաստանի համարժեք արձագանքից։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Վարչապետ Փաշինյանի գրառումը պարունակում է աշխատողների իրավունքների խախտման տարր…

    «Վարչապետ Փաշինյանի գրառումը պարունակում է աշխատողների իրավունքների խախտման տարրեր»․ փաստաբան
    ▪️Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում երեկ գրել էր, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, «ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»։
    ▪️Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդն էլ ֆեյսբուքում տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք:
    Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը վերադառնում է իր արմատնե…

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը վերադառնում է իր արմատներին՝ «Սերենադ» անսամբլի հիշողություններով։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմում հուլիսի 3-ին կայանալիք համերգի մանրամասներն է «Ուրիշ նորություններում» ներկայացրել համերգի մենակատար, ջութակահար Անուշ Թոփչյանը։
    Նվագախումբը 1991-2010 թվականներին շուրջ 1500 համերգով ներկայացել է աշխարհի տարբեր բեմերում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM