Category: Sputnik Armenia

  • Կարմիրբերետավորները քաղաքացիների են բերման ենթարկում Կառավարության շենքի մոտից։ …

    Կարմիրբերետավորները քաղաքացիների են բերման ենթարկում Կառավարության շենքի մոտից։
    «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը փորձեց ոստիկանությունից պարզել, թե ինչն է պատճառը, որ քաղաքացիների են բերման ենթարկում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն ասաց, որ ոստիկանության լրատվական ծառայությունը կմեկնաբանի։
    UPD: Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ 3 անձ է բերման ենթարկվել կառավարության մոտ ընթացող բողոքի ակցիայից։
    @RadioSputnikArm

  • Մեծ հաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի մարզում դելիմիտացիայի աշխատանքն…

    Մեծ հաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի մարզում դելիմիտացիայի աշխատանքների ու դրա արդյունքներով ստորագրված արձանագրության մասին։
    🔗Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպել 9-րդ անգամ։ Կողմերը համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
    @RadioSputnikArm

  • Մեզ փոխհատուցում պետք չի. Կիրանցի բնակիչները գյուղապետարանում են, նրանք բողոքու…

    Մեզ փոխհատուցում պետք չի. Կիրանցի բնակիչները գյուղապետարանում են, նրանք բողոքում են դելիմիտացիայի արդյունքներից
    Տեսանյութը` լրագրող Անի Գևորգյանի էջից։
    @ArmeniaSputnik

  • Ոստիկանները ևս «պատրաստվում են» կառավարության այսօրվա նիստին, որին զուգահեռ պետք…

    Ոստիկանները ևս «պատրաստվում են» կառավարության այսօրվա նիստին, որին զուգահեռ պետք է կայանա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան։
    @RadioSputnikArm

  • «Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս ոստիկ…

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս ոստիկանական զորքերին պարգեւավճար են փոխանցել՝ 100 հազարական դրամ»։
    «Առավոտի» խմբագրականում կարդում ենք․ «Այն, որ իշխանությունների ադրբեջանամետ գործողությունների դեմ բողոքն առաջնորդում է հոգևորականը, ոչ թե քաղաքական գործիչները, խոսում է քաղաքական խորը ճգնաժամի մասին։ Քաղաքական համակարգը Հայաստանում մեծ հաշվով չի կայացել․ քաղաքացիների գերապատվությունները հիմնված են ոչ համակարգային, զուտ անձնական գործոնների վրա»։
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    @RadioSputnikArm

  • Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետա…

    ⚫️Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 9-րդ հանդիպումը։
    ⚫️«Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում»․ «Արմենպրեսին» հայտնել են Հայաստանի վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։
    ⚫️Ժնևում այսօր նախանշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    @RadioSputnikArm

  • ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիր…

    ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման, «Արմենպրեսին հայտնել են վարչապետի աշխատակազմից։
    🔺Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով:
    🔺Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու և Ոսկեպար-Բաղանիս` ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ կապված հարցերը լուծվել են լավագույն ձևով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, և սահմանագիծը գտնվում է թե՛ ճանապարհից, թե՛ եկեղեցուց բավականին հեռու:
    🔺Սահմանազատման համար ընտրվել է 1976թ–ի քարտեզը, քանի որ դա, ըստ էության, ԽՍՀՄ–ի փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է:
    @ArmeniaSputnik

  • Համաձայնե՛ք, իսկապես շատ դժվար է պատկերացնել, թե գործող սահմանադրության շրջանակո…

    Համաձայնե՛ք, իսկապես շատ դժվար է պատկերացնել, թե գործող սահմանադրության շրջանակում ինչպես կարելի է իրագործել այն նպատակները, որոնք իրենց առջև դրել են այս օրերին ծավալված շարժման նախաձեռնողները։
    Միգուցե շատ ավելի բարդ է նոր վարչապետի հարցը։ Փորձեք գոնե մի թեկնածուի անուն տալ։ Երևի պատկերացնում եք քննադատության այն հեղեղը, որը պարզապես կսրբի-կտանի ձեր նախընտրած մարդուն։
    Ժամն է՝ լսելու Դուլյանին։

    @RadioSputnikArm

  • Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են Արցախի նախկին ղեկավարների՝ Արայիկ Հարությունյան…

    Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են Արցախի նախկին ղեկավարների՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
    Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգելու մասին հայտնի դարձավ մայիսի 14-ին։
    📷Այսօր քաղաքացիները Օպերայի մոտ էին եկել նաև Բաքվում ապօրինի բանտարկված Արցախի նախկին ղեկավարների նկարներով։
    @RadioSputnikArm