Category: Sputnik Armenia

  • Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկ…

    Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան։
    Երթի մասնակիցները կմիանան Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթին։
    @ArmeniaSputnik

  • Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, քանի որ իշխանությունը տապալել է իր կարևորա…

    Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, քանի որ իշխանությունը տապալել է իր կարևորագույն ֆունկցիաները. «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյան
    @RadioSputnikArm

  • «Հրապարակ»․ Արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների…

    ▪️«Հրապարակ»․ Արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների և այլ բանագնացների միջոցով սպառնում են Հայաստանում ապաստանած արցախցիներին, որ մայիսի 9-ին Երևանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին չաջակցեն։
    ▪️«Հրապարակ»․ Կիրանցից ստացվող տեղեկություններից կարելի է հստակ եզրահանգումներ անել, որ Փաշինյանն Ալիևի լիարժեք աջակցությունն ունի, և նրա խնդրանքով` Կիրանցում սկսված սահմանազատման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, մինչև այս շարժման հարցերը լուծեն:
    ▪️«Ժողովուրդ»․ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել։
    ▪️ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայողը, որի դին գտնելու մասին հայտնեց պաշտպանության նախարարությունը՝ ինքնասպան է եղել։
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    @RadioSputnikArm

  • Ամենայն հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները խորհրդակցել են Հայաստանի վիճակի …

    ▪️Ամենայն հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները խորհրդակցել են Հայաստանի վիճակի շուրջ։
    ▪️Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը կոչ է անում միանալ համերաշխության երթին, որ Մայր հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը:
    ▪️Լոռու մարզում հազվագյուտ սև արագիլի բույն է հայտնաբերվել։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    @RadioSputnikArm

  • ՀՀ ՊՆ. Մայիսի 7-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամա…

    ❗️ՀՀ ՊՆ. Մայիսի 7-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    @RadioSputnikArm

  • Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2․0 մագնիտուդով…

    Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ժամը 20:40-ին, հայտնում է ՀՀ ՆԳՆ սեյսմոլոգիական ծառայությունը
    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
    Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Թթուջուր, Այգուտ, Դրախտիկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    @RadioSputnikArm

  • Հաղորդավար, թարգմանիչ, ասմունքող, ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը Ռադիոյի…

    Հաղորդավար, թարգմանիչ, ասմունքող, ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը Ռադիոյի օրվան նվիրված «Ուրիշ նորություններում» մասնագիտական ընտրության, ԽՍՀՄ հայտնի հաղորդավար Լևիտանի հետ հանդիպման մասին է պատմել, համեմատել անցյալի և ժամանակակից ռադիոն ու եթերի պահանջները։ Խոսել է նաև «հայկական ռադիոյից» ու դրա հետ կապված անեկդոտներ պատմել։
    🎦զրույցը ամբողջությամբ
    @RadioSputnikArm

  • Հաղորդավար, թարգմանիչ, ասմունքող, ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը Ռադիոյի…

    Հաղորդավար, թարգմանիչ, ասմունքող, ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը Ռադիոյի օրվան նվիրված «Ուրիշ նորություններում» մասնագիտական ընտրության, ԽՍՀՄ հայտնի հաղորդավար Լևիտանի հետ հանդիպման մասին է պատմել, համեմատել անցյալի և ժամանակակից ռադիոն ու եթերի պահանջները։ Խոսել է նաև «հայկական ռադիոյից» ու դրա հետ կապված անեկդոտներ պատմել։
    🎦զրույցը ամբողջությամբ
    @RadioSputnikArm

  • Բոլշևիկյան թեզերն ինչո՞ւ եք բերում մեր եկեղեցականների դեմ. Էդմոն Մարուքյան«Լուսա…

    Բոլշևիկյան թեզերն ինչո՞ւ եք բերում մեր եկեղեցականների դեմ. Էդմոն Մարուքյան

    «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը և հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը իր տեսաուղերձում անդրադարձել է պնդումներին, թե հայ առաքելական եկեղեցին իրավունք չունի միջամտել քաղաքական գործընթացներին։
    Եկեղեցու քննադատների թվում Մարուքյանը նշել է, այսպես կոչված, «արևմտամետ», «լիբերալ» փորձագետներին՝ նրանց անվանելով թուրք-ադրբեջանական գործակալներ։
    Մարուքյանը օրինակ է բերել մի շարք առաջատար երկրների, որտեղ կրոնական գործիչները սերտորեն կապված են պետական որոշումների կայացման հետ, կամ նույնիսկ ուղղակիորեն մասնակցում են կառավարմանը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Հնդկաստան, Թուրքիա և այլն:
    Եվ եթե Հայաստանում հոգևորականներն իրավունք չունեն արտահայտվելու, ապա հարց է առաջանում՝ իսկ ընդհանրապես ո՞վ ունի:
    @ArmeniaSputnik

  • «Ավտոսերվիս»․ Շոգերն ընկնելուն զուգահեռ վարորդները սկսում են լուսանդրադարձնող ծա…

    «Ավտոսերվիս»․ Շոգերն ընկնելուն զուգահեռ վարորդները սկսում են լուսանդրադարձնող ծածկոց օգտագործել դիմապակին փակելու համար։
    Լուսանդրադարձնող ծածկոցների որոնք են լավը ու ինչպես դրանք տեղադրել, որպեսզի ավտոմեքենայի սրահը չվնասվի․ խորհուրդ է տալիս ավտոփորձագետ Արման Հակոբյանը։
    @RadioSputnikArm