Category: Sputnik Armenia

  • Իրանի հանրային քննարկումներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ են հնչում Բաքվի դ…

    🔶 Իրանի հանրային քննարկումներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ են հնչում Բաքվի դեմ մեղադրանքները։
    🔶 Մի կողմից շեշտվում է այն, որ Իրանի հյուսիսային հատվածների դեմ իրականացված գործողությունների ժամանակ իսրայելական կործանիչները օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից, մյուս կողմից ԻԻՀ ղեկավարությունից պահանջվում է հաշվեհարդար տեսնել Բաքվի հետ։ Օգտատերերից մեկի գրառման մեջ, օրինակ, ասվում է. «Պիտի նախ կոտրես այն ձեռքը, որ ուզում է թիկունքդ դաշույն խրել, հետո նոր մտնես իրական մարտի մեջ դիմացդ կանգնածի հետ։
    🔶 Փորձագիտական և վերլուծական շրջանակներում նույնպես մեծ թափ է հավաքում այս պատերազմում Ադրբեջանի մասնակցությանը վերաբերող խնդիրների քննարկումը, և իրավիճակը հասել է մի կետի, որ այդ թեմայով հրապարակումներ են տեղ գտնում նաև ԻՀՊԿ ամենահայտնի լրատվամիջոցներում, այդ թվում Թասնիմում։
    📝@caspian_frontiers

  • Համակարգչային գրաֆիկան չի նպաստում արվեստի զարգացմանը. Էդուարդ Կարսյան83–ամյա գե…

    Համակարգչային գրաֆիկան չի նպաստում արվեստի զարգացմանը. Էդուարդ Կարսյան
    83–ամյա գեղանկարիչ, դիզայներ և ճարտարապետ և արծնանկարիչ Էդուարդ Կարսյանը, որն իր մասնագիտական հմտություններն է կիրառել երևանյան մի շարք հայտնի ռեստորանային համալիրներում, այժմ աշխատում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում մոմավառության հատվածի նախագծման վրա։
    Sputnik Արմենիայի տաղավարում նա խոսել է հայ ճարտարապետության ոճի դինամիկայի, արվեստի այսօրվա միտումների և իր ծրագրերի մասին։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Եկեք պարզենք»․ Ի՞նչ է նևրոզը, և հնարավոր է արդյոք ընդմիշտ ազատվել դրանից Նևրոտի…

    «Եկեք պարզենք»․ Ի՞նչ է նևրոզը, և հնարավոր է արդյոք ընդմիշտ ազատվել դրանից
    Նևրոտիկ խանգարումները լայն տարածված խանգարումների դասին են պատկանում։ Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Մարտին Մովսիսյանը պատմել է, թե ինչքանով է արդյունավետ դեղորայքային բուժումը, և արդյոք հնարավոր է ընդմիշտ ազատվել նևրոզի դրսևորումներից։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան…

    ❗️Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
    Երկու հայցերն էլ մուտքագրվել են հունիսի 13-ին։
    ▫️Ընդդեմ Փաշինյանի ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում Փաշինյանի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը նաև համապատասխան տեքստ հրապարակի։ Հերքումից բացի ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է վարչապետից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Հայցը մակագրվել է դատավոր Անի Կարաքեհյանին։
    ▫️ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ հայցում առաջարկված տեքստով ու եղանակով։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը նաև հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, նաև պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ ՝ զրպարտության, և ևս 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Այս հայցն էլ մակագրվել է Ազատ Դունամալյանին։
    @ArmeniaSputnik

  • Евгения Горюшина: «Армения может стать транзитом для огромного потока беженцев и…

    Евгения Горюшина: «Армения может стать транзитом для огромного потока беженцев и мигрантов с юга»
    Заведующая сектором кавказоведения Института Китая и современной Азии Российской Академии Наук Евгения Горюшина представила несколько вариантов развития нынешней горячей фазы ирано-израильского конфликта. А также сценарии того, чем в итоге может обернуться ближневосточный кризис для Южного Кавказа вообще и для Армении в частности.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Իսրայելն ու Ադրբեջանն ընդդեմ Իրանի 2Հիքմաթ Հաջիևը փորձել է հերքել Իրանի դեմ իրակ…

    Իսրայելն ու Ադրբեջանն ընդդեմ Իրանի 2
    Հիքմաթ Հաջիևը փորձել է հերքել Իրանի դեմ իրականացված հարձակման մեջ Ադրբեջանի մասնակցությունը
    🔷 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիևը X-ի իր ցանցում կատարել է գրառում՝ հերքելով Իրանի ներսում Իսրայելի լրտեսական ցանցի հետ Ադրբեջանի կապը։
    🔷 Գրառման մեջ, մասնավորապես, նշվել է. «Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի էջեր տարածում են ամբողջովին անհիմն և կեղծ պնդումներ այն մասին, թե իբր Ադրբեջանը իսրայելական կողմի հանձնարարությամբ հավաքագրել է էթնիկ ադրբեջանցիների որպես գործակալներ և ուղարկել Իրանի տարածք։ Այս տեսակի անհեթեթ և երևակայական մեղադրանքները որևէ առնչություն չունեն իրականության հետ և ներկայացնում են բացահայտ ապատեղակտվություն։ Մենք կտրականապես հերքում ենք նման կեղծ լուրերն ու անհիմն մեղադրանքները»։
    🔷Այն, որ այս թեմային անդրադարձել է անձամբ Հիքմաթ Հաջիևը, ցույց է տալիս այն, թե ինչ կարգի զգայուն թեմա է այս պահին Իրանի դեմ իրականացված գործողություններում Ադրբեջանի ներգրավվածության հարցը։
    🔷 Ամենայն հավանականությամբ, արդեն վաղը վաղը ստիպված կլինի այսօրինակ մի հայտարարությամբ հանդես գալ նաև Իլհամ Ալիևը, բայց դրանից ոչ իրանցիների կասկածներն են փարատվելու, ոչ էլ այս խնդիրն է մեջտեղից վերանալու։
    📝@caspian_frontiers

  • Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվում․ ՀՀ միջո…

    ❗️Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվում․ ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն
    Իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիք՝ Մեղրիում, Ագարակում և Քաջարանում դոզիմետրիկ չափումներ կատարելու համար։
    ✔️Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել, սակայն կենտրոնը շարունակում է վերահսկել իրավիճակը։
    @ArmeniaSputnik

  • «Տիտանիկի» և «Գլադիատորի» հայտնի սաունդթրեքերը՝ ուդի, քամանչայի և այլ ժողնվագարա…

    «Տիտանիկի» և «Գլադիատորի» հայտնի սաունդթրեքերը՝ ուդի, քամանչայի և այլ ժողնվագարանների հնչողությամբ․ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ազգայինը պահպանելու, բայց ժամանակի պահանջներից հետ չմնալու համար կիրառում է արդիականացումներ, որից չի տուժում գաղափարն ու բովանդակությունը։
    2.5 տարի առաջ ստեղծվածն արդեն հասցրել է լայն գործունեություն ծավալել՝ իր կազմում ընդգրկելով վաստակաշատ կոլեկտիվներ։ Կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ու տեղակալ Արթուր Գասոյանը «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում խոսել են ազգային երգ ու պարի անաղարտության պահպանման, հարստացման ու տարածման կարևորության մասին։
    Կենտրոնը նախաձեռնել է բոլոր կոլեկտիվներին կից ստուդիաների ստեղծում, որոնք կգործեն սեպտեմբերի 1-ից։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time»․ Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները ակնհայտ ցույց են տալիս, ո…

    «Աբովյան time»․ Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները ակնհայտ ցույց են տալիս, որ սա ոչ միայն Իրանի միջուկային ծրագրի խափանման միջոց է, այլև ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ․ անգլո-սաքսոնական թևը փորձում է ամրապնդել իր դիրքերը Մերձավոր Արևելքում և թույլ չտալ առանց իր շահերը հաշվի առնելու ուրվագծել նոր աշխարհաքաղաքական սահմաններ։
    Կազդի՞ դա Հայաստանի վրա․ իհարկե կազդի, քանի որ մեր վաղեմի թշնամի Ադրբեջանը Իսրայելի կատարածուն է տարածաշրջանում․ վերլուծում է քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Սպորտ մեդիա» հայկական մարզական լրագրողների ասոցիացիան, «Մենք» նախաձեռնության և …

    «Սպորտ մեդիա» հայկական մարզական լրագրողների ասոցիացիան, «Մենք» նախաձեռնության և «YօHealth»-ի օգնությամբ ֆուտբոլային միջազգային մրցաշար է անցկացնելու Գյումրիում։
    Հայաստանը ներկայացնող երկու թիմերից բացի հաղթողի կոչման համար պայքարի մեջ են մտնելու արտասահմանյան լրագրողների վեց հավաքականներ։ Այսպիսով` լրագրողները ֆուտբոլի միջոցով տոն են պարգևելու գյումրեցի ֆուտբոլասերինշ։
    Վաղվանից մեկնակող ֆուտմոլային եռօրյան մրցաշարի մասին Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը զրուցել է «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր, Սպորտ մեդիա» մարզական հայկական լրագրողների ասոցիացիայի փոխնախագահ Դավիթ Ալավերդյանիև Գյումրիի ավագանը «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի հետ:
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM