Category: Sputnik Armenia

  • Երկու ոսկե մեդալ, մեկական՝ արծաթե ու բրոնզե․ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվ…

    Երկու ոսկե մեդալ, մեկական՝ արծաթե ու բրոնզե․ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվող Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ արդյունքի։
    Թե ինչպես են այս արդյունքի հասել և ինչու են հավաքականին անվանում «ընտանիք»․ Spurnik Արմենիայի հետ զրույցում պատմել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ոստիկանությունը զգուշացնում է` խարդախության նոր տեսակ է հայտնվել. սոցիալական հար…

    ❗️Ոստիկանությունը զգուշացնում է` խարդախության նոր տեսակ է հայտնվել. սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով գումար են խնդրում
    Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից։ Թիրախավորված են հատկապես «Տելեգրամ» և «Ֆեյսբուք» ցանցերը։
    @ArmeniaSputnik

  • Ադրբեջանում նկարահանվել է Հնդկաստանի իմիջը թիրախավորող ֆիլմ։ Ադրբեջանում կառավար…

    Ադրբեջանում նկարահանվել է Հնդկաստանի իմիջը թիրախավորող ֆիլմ։
    🔷 Ադրբեջանում կառավարության ֆինանսավորմամբ նկարահանվել է մի ֆիլմ, որտեղ Հնդկաստանը թիրախավորվել է որպես հակաիսլամական երկիր, որն ավերում է Քաշմիրի իսլամական նյութական ժառանգությունը։
    🔷 «Բաժանված դրախտ» վերնագրված ֆիլմի նկարահանումներն արվել են Քաշմիրի՝ պակիստանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։
    🔷 Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու հունիսի 10-ին։
    🔷 Հարկ է նշել, որ 2020թ. Արցախյան պատերազմից հետո, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն սպառազինությունների ձեռքբերման ոլորտում սկսեց Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, կտրուկ վատացան հարաբերությունները Ադրբեջանի և Հնդկաստանի միջև։
    🔷 Հնդկաստանի դեմ բացահայտ հակաքարոզչությունն Ադրբեջանում, այդ շրջանից սկսած, դարձավ սովորական և ամենօրյա մի բան մամուլում, թիվիներում, սոցցանցերում։
    🔷 Այժմ հերթը հասել է ֆիլմերի նկարահանմանը ու դրանց պրեմիերաներին։
    📝 @caspian_frontiers

  • Մի օր էլ կասեն, թե բյուջեի աննախադեպ աճ ունենք. Վարդան Արամյանը՝ պետգույքը պետակ…

    Մի օր էլ կասեն, թե բյուջեի աննախադեպ աճ ունենք. Վարդան Արամյանը՝ պետգույքը պետական մարմիններին վարձով տալու մասին

    📎Կառավարության նախորդ նիստում քննարկվեց պետգույքը պետական մարմիններին վարձով տալու օրինագիծը։ Նպատակն այն է, որ պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական գույքն արդյունավետ օգտագործեն։ Դրա համար կառավարությունն առաջարկում է պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ, վճարներն էլ ուղղել պետական բյուջե։ Այդ դեպքում վարձակալներն ավելի պատասխանատու կվերաբերվեն իրենց տարածքներին՝ գիտակցելով, որ դրանք ունեն հաշվարկային արժեք։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ճշտող հարց տվեց` այսինքն, կառավարության շե՞նքն էլ ենք վարձակալությամբ վերցնելու՝ Տարածքային կառավարման նախարարը դրական պատասխանեց։
    Առաջին հայացքից անտրամաբանական է. ինչու է պետությունն իր շենքերը վարձակալությամբ տալիս հենց իր կազմակերպություններին, ՊՈԱԿ-ներին և նույնիսկ դպրոցներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը չբացառեց, որ նոր կարգավորման շնորհիվ, օրերից մի օր էլ կառավարության ղեկավարը կասի, թե բյուջեի աննախադեպ աճ ունենք։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Վրաստանի չոր նավահանգիստն ունի միջազգային չափորոշում, Հայաստանինը՝ ոչ»․ քաղաքագ…

    «Վրաստանի չոր նավահանգիստն ունի միջազգային չափորոշում, Հայաստանինը՝ ոչ»․ քաղաքագետ
    Ինչո՞ւ Վրաստանն արագ իրականացրեց չոր նավահանգստի նախագիծը, իսկ Հայաստանում այն այդպես էլ մնաց թղթի վրա։ Պատճառների մասին Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։
    📎Թբիլիսիում բացված չոր նավահանգիստը ժամանակակից լոգիստիկ կենտրոն է, որը միացնում է Բաթումի և Փոթիի նավահանգիստներն ու լոգիստիկ օբյեկտները: Այն «Միջին միջանցքով» միացնում է Արևմտյան Ասիայի արտադրական կենտրոնները Արևելյան Եվրոպայի սպառողական շուկաների հետ։ Նաև շատ մոտ է Թբիլիսիի օդանավակայանին` ընդամենը 6 կմ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հին ու նոր «արևիկցի» չի լինում»․ «Արևիկի» գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյա…

    «Հին ու նոր «արևիկցի» չի լինում»․ «Արևիկի» գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանի բնութագրամաբ՝ հինգ տասնամյակ է՝ «Արևիկը» երաժշտական ճաշակի ձևավորող և թելադրող է: «Արևիկցի» են Արամոն, Արաքսյա Մուշեղյանը, Արմեն Պողոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Լիդուշիկը, Բրյուներտը և այլք:
    Անսամբլի գեղարվեստական ղեկավարը «Արևիկի» ելույթների քանակը պատկերավոր նկարագրելիս ասում է՝ «Երեխաներին ասում եմ՝ միշտ պետք է պատրաստ լինենք, ցանկացած պահի մեզ կարող են հրավիրել»։
    Առաջիկա ելույթը մեծ համերգ է՝ հունիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Վառ ժպտա» խորագրի ներքո Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը հանդես կգա Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների հետ՝ Արթուր Իսպիրյանի, Զարուհի Բաբայանի, Վարդան Բադալյանի և Նաիրա Մանուչարյանի։
    Հայրապետյանը խոսել է նաև սաների ընդունելությունից ու ապագա ծրագրերից, որոնցից առաջիկան ու բացառիկը՝ Բժիշկների համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի հետ Երևանում ամռանը սպասվող համերգն է։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ինչպես հասկանալ, որ դեռահասը խնդիրներ ունի. «Հարց հոգեբանին»Դեռահասության ճգնաժա…

    Ինչպես հասկանալ, որ դեռահասը խնդիրներ ունի. «Հարց հոգեբանին»
    Դեռահասության ճգնաժամը երեխայի կյանքում ամենաբարդ փուլերից մեկն է, երբ նա մանկությունից անցում է կատարում դեպի հասուն կյանք։ Հենց այս տարիքում են երեխաները առավել խոցելի և կարող են տարբեր խնդիրների բախվել՝ թմրանյութերի առքուվաճառքից մինչև ինքնասպանություն։
    Պրակտիկ հոգեբան Անահիտ Խաչատրյանը բացատրում է՝ ինչպես կարող է ծնողը վերլուծել երեխայի վարքը, որոնք են այն կարևոր նշանները, որ չի կարելի անտեսել, և ինչպես պահպանել ծնող–երեխա հարաբերություններն ու ամուր կապը։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time»․ Հայաստանյան քաղաքական իրականության մեջ գոյություն ունի վտանգավոր…

    «Աբովյան time»․ Հայաստանյան քաղաքական իրականության մեջ գոյություն ունի վտանգավոր միտում՝ թերագնահատել իրական վտանգները և ապրել պատրանքներով․ սա վաղ թե ուշ հանգեցնում է գոյաբանական խնդիրների։
    Գոյություն ունեն իրավիճակներ, երբ ուղղակի զարմանալի է դառնում՝ ինչպես կարելի է հավատալ խաղաղության օրակարգի մի պետության հետ, որը սկզբունքորեն պատրաստվում է ոչնչացնել քեզ։ Մանավանդ, երբ դրան նպաստում են նաև ներքաղաքական կամ ներհանրային աղավաղությունները, որոնք հիմա էլ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ են ուղղված։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Կամուրջ» վերկուսակցական քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն…

    «Կամուրջ» վերկուսակցական քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն ու «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով համատեղելու են ջանքերը՝ պետականության, ինքնիշխանության, սփյուռքի հետ կապերի վերականգնման և սոցիալական խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ծրագրեր իրականացնելու համար։
    @ArmeniaSputnik

  • Ռուբենի հետ խոսելիս միշտ ասում եմ` քեզ բարևում են, քո համար աղոթում են. Ռուբեն Վ…

    Ռուբենի հետ խոսելիս միշտ ասում եմ` քեզ բարևում են, քո համար աղոթում են. Ռուբեն Վարդանյանի քույրը պատմեց, թե ինչ են խոսում հեռախոսով։
    «Ինքն ասաց` ես դա զգում եմ։ Այնպես որ, ինչ այստեղ մենք անում ենք, նա այնտեղ զգում է», -Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ «Երկխոսություն Ռուբենի հետ» խորագրով երեկո- քննարկման ժամանակ ասաց Մարինա Ալեսը։
    @ArmeniaSputnik