Category: Sputnik Armenia

  • ՀՀ ՊՆ․ Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ս…

    ❗️ՀՀ ՊՆ․ Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։
    Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Սերժ Սարգսյանի՝ կաշառքի գործով նյութերը փոխանցվել են դատարան։Հանրային ծառայությո…

    ▪️Սերժ Սարգսյանի՝ կաշառքի գործով նյութերը փոխանցվել են դատարան։
    ▪️Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։
    ▪️Մինսկում հունիսի 27-ին նախատեսվում է Արաբական Միացյալ Էմիրությունների և Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ-ի առևտրային համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ինչպես մոտիվացնել երեխային, որ կարդա․ «Զանգակ» գրատունը բոլոր երեխաներին ու նրան…

    Ինչպես մոտիվացնել երեխային, որ կարդա․ «Զանգակ» գրատունը բոլոր երեխաներին ու նրանց ծնողներին հրավիրում է Մանկական գրքի փառատոնին։ Գրատունն այն անցկացնում է արդեն 4-րդ անգամ և ավանդաբար՝ Երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ։ «Ուրիշ նորություններում» մանրամասներ են ներկայացնում «Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը և «Զանգակի» հասարակայնության հետ կապերի մասնագետ Գայանե Ավդալյանը։

    Մայիսի 31-ին և հունիսի 1-ին մանկական գրքի և ժամանցի հասցեն Անգլիական այգին է։ Սպասվում են նոր, նկարազարդ, գունեղ գրքերի, այդ թվում նաև Հարի Փոթերի արդեն 6-րդ գրքի շնորհանդեսը։ Անգլիական այգում երեխաների համար նույնիսկ անվճար զիփլայն է լինելու։ «Զանգակ» գրատունն առաջարկում է նաև ամառային ընթերցանության ծրագիր, գրքերի թեմայով խաղերի։
    Իսկ ինչպես մոտիվացնել երեխաներին, որ կարդան. «Երեխան պետք է տեսնի, որ տանը կարդում են»: Հյուրերը ևս մի քանի խորհուրդ են տալիս ծնողներին։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time». Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը դիտարկում է որպես մի փաստաթուղ…

    «Աբովյան time». Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը դիտարկում է որպես մի փաստաթուղթ, որը ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանի կազմաքանդման համար: Հետևաբար չձևակերպված ակնարկները, թե «մեր փրկությունը չպայքարելու մեջ է» կամ «մեր ուժը մեր թուլության մեջ է», ոչ միայն չեն կարող խաղաղություն, այլև ամենատարրական գոյության պայմաններ ապահովել Հայաստանի համար:
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնում է «Արմեն Դուլյան» մրցանակ՝ խրախուսել…

    Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնում է «Արմեն Դուլյան» մրցանակ՝ խրախուսելու բարձր պրոֆեսիոնալ լրագրությունը:
    Մրցանակը՝ պատվոգիր, մրցանակային արձանիկ և հանրային դրամահավաքի միջոցներով գոյացած առնվազն 500 հազար դրամական պարգև, կշնորհվի այն լրագրողին, որի` մրցույթին ներկայացված հրապարակախոսական աշխատանքը հանձնաժողովը կհամարի լավագույնը։ Մրցանակի հանձնման արարողությունը 2026 թվականից սկսած կանցկացվի ամեն տարվա մայիսի 26-ին՝ լրագրող, հրապարակախոս, ռադիոհեռուստատեսային մեկնաբան Արմեն Դուլյանի ծննդյան օրը։
    @ArmeniaSputnik

  • «Պայքարելու ենք թե՛ քաղաքական, թե՛ իրավական դաշտում». Երևանի ավագանու «Մայր Հայա…

    «Պայքարելու ենք թե՛ քաղաքական, թե՛ իրավական դաշտում». Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ «կարմիր գծերի» տուրքը թանկացնելու՝ 2024 թվականի որոշման մասին
    📌Վարչական դատարանը մայիսի 23-ին անվավեր է ճանաչել Երևանում «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող՝ ավագանու որոշման դրույթները: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հունվարի 23-ին դիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ավագանու՝ «Երևան համայնքում տեղական վճարների 2025թ․ դրույքաչափերը սահմանելու մասին» 2024 թվականի որոշման հավելվածի որոշ դրույթներ անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանն արձանագրել է, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը կտրուկ թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, բացի այդ, դատարանը իրավաչափ չի համարել՝ կարմիր գծերի տուրքը թանկացնելով՝ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունը։
    Առաջին անգամ չէ, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը «կարմիր գծերի» համար սահմանված տուրքերի հետ կապված հաղթում է դատարանում, սակայն Երևանի քաղաքապետարանը բողոքարկում է դատարանի որոշումները։ Այս անգամ ևս քաղաքապետարանը չի ընդունում իր պարտությունն ու որոշել է բողոքարկել դատարանի որոշումը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Гость авторского подкаста политического аналитика Армана Абовяна — военный обозр…

    Гость авторского подкаста политического аналитика Армана Абовяна — военный обозреватель Юрий Котенок. Собеседники обсудили вопрос , почему модернизация армии новейшими система БПЛА и РЭБ меняет всю стратегию ведения современной войны, а также затронули тему почему России приходиться отстаивать свою цивилизацию силовым образом.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Այսօր գնում են դեպի ժամանցայինը․ համաշխարհային արշավ է մշակույթի դեմ, սպանում ե…

    «Այսօր գնում են դեպի ժամանցայինը․ համաշխարհային արշավ է մշակույթի դեմ, սպանում են լավը, կարևորը»․ սպասվող ցուցահանդեսի՝ «Սպանված թատրոնի» մասին է Sputnik Արմենիայի եթերում խոսել դերասան, երգիչ, նկարիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Ավո Խալաթյանը։
    Հունիսի 6-ին բացվող ցուցադրությունում հիմնականում լինելու են կոլլաժային աշխատանքներ․։ «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացմանը Ավո Խալաթյանը մասնակցել է ոչ միայն որպես դերասան, այլ նաև ներկայացման դեկորատոր։ Տարիներ անց թատրոնում գտել է այդ աշխատանքները՝ հետնաբեմում անտեսված, լքված, անմխիթար վիճակում ու որոշել է դրանց երկրորդ կյանք տալ՝ «Սպանված թատրոն» խորագրով։
    Իրեն «արվեստի եռամարտիկ» բնորոշող Ավո Խալաթյանը պատմել է՝ ինչպես է ընտրել մասնագիտությունները՝ ծնողների օրինակով, բայց ոչ պարտադրանքով, խոսել է ընտանիքից՝ իր նկարչության մասին կնոջ՝ երգչուհի Նունե Եսայանի արձագանքի ու իրենց երեխաների մասնագիտական նախասիրությունների մասին։
    Իսկ ինչպիսին կլիներ Սղոմոն Թեհլիրյանի կերպարը, եթե այսօ՛ր կերտեր այն․ դերասանն ասում է՝ «Այսօր այլ կերպ կխաղայի»։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Խնդիրը ժողովրդի առաջ թամաշա խաղալն է վաղը ձայներ փախցելու համար»․ Դավիթ Մաթևոսյ…

    «Խնդիրը ժողովրդի առաջ թամաշա խաղալն է վաղը ձայներ փախցելու համար»․ Դավիթ Մաթևոսյան

    ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բառապաշարը նորաձև կրթությունից անցել է վիրավորանքների, և դա բուռն քննարկումների թեմա է դարձել վիրտուալ և ոչ վիրտուալ տիրույթներում։
    «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է «Կրթվելը նորաձև է» լուսավորչական առաքելությունից՝ վիրավորական խոսույթով ստատուսների տրանսֆորմացիան, անդրադարձել «Կրթվելը նորաձև է» հավաքների ընթացքում հայ դասականներից, այդ թվում՝ Հրանտ Մաթևոսյանից մեջբերումներին՝ ուշադրություն հրավիրելով անտեսվող կոնտեքստին։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Անկուսակցականն էլ կարող է իշխանության համար գործիք լինել բուհի կառավարման խորհր…

    «Անկուսակցականն էլ կարող է իշխանության համար գործիք լինել բուհի կառավարման խորհրդում»․ կրթության հարցերով փորձագետ
    Կուսակցականներն ու պաշտոնյաները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում․ ԿԳՄՍՆ-ն մշակել է օրինագիծ, որը բուհական համակարգը պետք է պաշտպանի արտաքին միջամտությունից և քաղաքականացման վտանգից, զերծ պահի քաղաքական գործընթացներից։ Կծառայի՞ արդյոք այս փոփոխությունն իր նպատակին. հարցը Sputnik Արմենիան ուղղել է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանին։
    📌Ըստ ԿԳՄՍՆ-ի մշակած օրինագծի՝ սահմանվելու են էթիկայի ստանդարտներ, որպեսզի բուհերում չիրականացվի կուսակցական գործունեություն կամ քարոզ։ Բուհական կառավարման խորհուրդներում կուսակցականների ու պաշտոնյաների ներկայությունը պետք է բացառվի։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այլևս չի կարողանա նախագահել Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհուրը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM