Category: Sputnik Armenia

  • «Աբովյան time»․ Խաղաղության մոդելը, որը ներկայացվում է որպես Հայաստանում կայունո…

    «Աբովյան time»․ Խաղաղության մոդելը, որը ներկայացվում է որպես Հայաստանում կայունություն և բարեկեցություն հաստատելու միակ ճանապարհ, անիրատեսական է․ մենք պետք է ունենանք խիզախություն նայելու իրականության աչքերի մեջ։ Հնարավոր չէ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հասնել խաղաղության ա՛յն տրամաբանության ներքո, որը առաջ են մղում Հայաստանի իշխանությունները։
    Աշխարհաքաղաքական՝ մասնավորապես Ռուսաստան-Ուկրաինա կամ Ռուսաստան-Արևմուտք զարգացումների դինամիկան ուղիղ ազդեցություն ունի Հայաստանում և Հարավային Կովկասում առկա գործընթացների վրա։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Վարորդական իրավունքի վկայականի քննությունը հաջորդ և 3-րդ օրերին վերահանձնելու հ…

    «Վարորդական իրավունքի վկայականի քննությունը հաջորդ և 3-րդ օրերին վերահանձնելու համար սահմանված պետտուրքերը բարձր են, պետք է վերանայել, բայց լրացուցիչ վճար սահմանելը նորմալ է, անգամ՝ առանց դրա անիրատեսական է»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
    📌Կառավարության անցած շաբաթվա նիստում որոշվեց, որ հավելյալ գումարի դիմաց հնարավոր կլինի վարորդական իրավունքի վկայականի համար քննությունը վերահանձնել նաև հաջորդ օրը։ Եթե քաղաքացին այսօր թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն։ ՆԳՆ-ն առաջարկում է, որ եթե քաղաքացին հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ գումարը կկազմի 45 հազար դրամ, եթե 3-րդ օրը, ապա` 30 հազար դրամ։ Նկատենք, որ Հայաստանի քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում արժե 20 հազար դրամ, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու դեպքում պետտուրքը 10 հազար դրամ է։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time». Հայրենական մեծ պատերազմի աղավաղումը գաղափարակա՞ն դրդապատճառներ ո…

    «Աբովյան time». Հայրենական մեծ պատերազմի աղավաղումը գաղափարակա՞ն դրդապատճառներ ունի, թե՞ տեխնոլոգիա է: Բոլորս էլ հասկանում ենք՝ երբ մարդուց խլում են հաղթանակի գաղափարը, հաղթանակից ստացած արժանապատվությունը, ապա հետագայում հեշտ է հպատակեցնել հնազանդության ներքո:
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ավտոսերվիս»․ Երևանյան անձրևների ժամանակ ավտոմեքենա վարելու հմտություններ է սովո…

    «Ավտոսերվիս»․ Երևանյան անձրևների ժամանակ ավտոմեքենա վարելու հմտություններ է սովորեցնում ավտոփորձագետ Արման Հակոբյանը։
    Խորհուրդ է տալիս չթերագնահատել այդ ծավալի ջրի վտանգը․ հիդրոհարվածը շատ ծախսատար հետևանքներ է ունենում։
    Ավտոփորձագետն ասում է՝ եթե ճար չկա ու ստիպված եք մտնել փողոցով հոսող խորը «գետակի» մեջ, գոնե արագ մի վարեք մեքենան, շարժիչը հանգելու դեպքում մի փորձեք գործարկել այն՝ ավելի եք վնասում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Իրավապահները պետք է հետաքննեն Մեծ հայրենականի փաստերը խեղաթյուրելու փորձերը». պ…

    «Իրավապահները պետք է հետաքննեն Մեծ հայրենականի փաստերը խեղաթյուրելու փորձերը». պատմաբան
    Երևանի Ռուսական տանը տեղի է ունեցել «Ընդհանուր պատմական հիշողություն. պահպանման անհրաժեշտությունը կեղծման փորձերի համատեքստում» սեմինարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու Վահե Ավետիսյանն անդրադարձել է վերջերս Հանրայինի եթերում հնչած՝ Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ իշխանամետ շրջանակների ու համակիրների ձևակերպմամբ՝ «Հայրենական մեծ պատերազմի մասին միֆեր» բնորոշմամբ պնդումներին։
    Վահե Ավետիսյանը նկատել է, որ պատմությունը խեղաթյուրելու նման փորձեր վերջերս տեղի են ունենում ամբողջ աշխարհում, և մասնավորապես հետխորհրդային երկրներում։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time». Հնդկաստան-Պակիստան լայնածավալ ռազմական գործողությունը. հակամարտո…

    «Աբովյան time». Հնդկաստան-Պակիստան լայնածավալ ռազմական գործողությունը. հակամարտում են մեր դաշնակիցն ու մեր թշնամու դաշնակիցը:
    Մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Աբովյան time». Մայիսի 9-ը սրբազան Եռատոն է մեզ համար:զրույցն ամբողջությամբ@Radi…

    «Աբովյան time». Մայիսի 9-ը սրբազան Եռատոն է մեզ համար:
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ՀՀ ՊՆ. մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կ…

    ‼️ՀՀ ՊՆ. մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։
    Տուժածներ չկան:
     
    ՀՀ պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
    @ArmeniaSputnik
  • Այրել ճարպերը՝ շարքից չհանելով հոդերը․ վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Գալստյանը վստա…

    Այրել ճարպերը՝ շարքից չհանելով հոդերը․ վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Գալստյանը վստահեցնում է՝ մեկ օրվա ընթացքում 10․000 քայլն ընդունված չափանիշ է, սակայն բժշկական հանրության կարծիքն այն է, որ միայն այդքան քայլելը չի կարող բերել քաշի կորստի, շատ կարևոր է սննդակարգը։
    Որքանով է ավելորդ քաշը ազդում մարդու ոսկրային կառուցվածքի վրա, ինչ է Էկզոկմախքը և ինչպես ու երբ են կիրառում այն, ինչ վտանգներ կարող է առաջացնել պրոֆեսիոնալ սպորտը մարզիկի համար ավագ տարիքում․ այս և առողջական այլ կարևոր հարցերի մասին է խոսել վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Գալստյանը «Ուրիշ նորություններում»։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերը Հայաստանից արտահանումների վրա որոշակիորեն կ…

    «ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերը Հայաստանից արտահանումների վրա որոշակիորեն կազդեն, բայց խորամանկելու դեպքում մեր երկիրը կարող է դրանից անհամեմատ ավելի մեծ օգուտներ քաղել». Sputnik Արմենիային տեակետ է հայտնել «Էքսպորտ Արմենիայի» համահիմնադիր, փորձագետ Արա Մարությանը։
    «Եթե մեզ համար սահմանված մաքսատուրքը 10% է, Չինաստանի համար՝ 125% է։ Եկեք Չինաստանի հետ համատեղ ձեռնարկություններ բացենք։ Դժվար բան չէ, հատկապես որ երկրներն էլ իրարից շատ հեռու չեն։ Հիմա արդեն մեր դեսպանը, առևտրային կցորդը այնտեղ պետք է աշխատանքներ տանեն»,– նշում է փորձագետը՝ հավելելով, որ բիզնեսը հապաղումներ չի ընդունում, ամեն ինչ պետք է արվի հնարավորինս արագ։
    Մարությանի խոսքով՝ Չինաստանն էլ հասկանում է, որ իր հիմնական շուկաներից մեկը ԱՄՆ-ն է և չի ցանկանա կորցնել այն։ Հետևաբար հայկական կողմի առաջարկը կարող է հետաքրքրել նաև չինացի գործարարներին։
    Գործարարը խոսել է նաև գնաճից Հայաստանում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM