Դեմ և ձեռնպահ քվեարկող պատգամավորներ չեղան․ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կնշվի օգոստոսի 3-ին։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 79 կողմ ձայնով։ @RadioSputnikArm
Իրաքի Սինջար շրջանում եզդիների ցեղասպանության օրը առաջարկում են նշել օգոստոսի 3-ին․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 88 կողմ ձայնով։ @RadioSputnikArm
Իսկ ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի առաջարկի մասին, թե «Հայոց ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն-ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն․ կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ»։ @RadioSputnikArm
Իսրայելին ուղղված Իրանի հարվածին անմիջապես արձագանքեց նավթի շուկան։ Վերլուծաբանները սկսեցին կանխատեսել համաշխարհային շուկայում նավթի կտրուկ գնաճ` մինչև մեկ բարելը 100 դոլար։ «Նավթի շուկայում զգուշավորություն է նկատվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը․ նա նավթի գնի կայունացման միտումը համարում է համաշխարհային նշանակության քաղաքական հայտարարությունների արձագանք։ @RadioSputnikArm
▪️Լարված գիշեր Թբիլիսիում․ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, կան ձերբակալվածներ։ ▪️Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ․ Նախագահ Իցհակ Հերցոգն իրանական հարձակումն անվանել է «պատերազմի հայտարարում»։ ▪️Օսկարի եվրասիական անալոգը․ հայտնի է, թե երբ կկայանա առաջին մրցանակաբաշխությունը։ 🔉Ժամը 09։00-ի լուրերի թողարկումը @RadioSputnikArm
▪️ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում հայհոյած անձը ձերբակալվել է: ▪️ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով լսումները։ ▪️ՔՊ–ականների տների և գրասենյակի մոտ պայթուցիկներ տեղադրելու մեջ մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ 🔉Ժամը 19։00-ի լուրերի թողարկումը @RadioSputnikArm