Category: Sputnik Armenia

  • Երևանը և Աստանան դարձան քույր քաղաքներ։Մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած…

    ▪️Երևանը և Աստանան դարձան քույր քաղաքներ։
    ▪️Մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Տոկաևին ընդունել են ՀՀ վարչապետ Փաշինյանը և նախագահ Խաչատուրյանը։
    ▪️ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող` Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։
    🔉Ժամը 17։00-ի լուրերի թողարկումը
    @RadioSputnikArm

  • Ալիևը չի գնացել, չէ՞, Ջողասի ջրամբարից հյուսիս ընկած տարածքներ և ասել՝ սա Հայաստ…

    Ալիևը չի գնացել, չէ՞, Ջողասի ջրամբարից հյուսիս ընկած տարածքներ և ասել՝ սա Հայաստանինն է, պետք է վերադարձնել, իսկ Փաշինյանը գնացել է Ոսկեպար․․․ Այսինքն տեղի է ունենում բացահայտ կապիտուլյացիա․ ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
    @RadioSputnikArm

  • Համախմբման գործընթացը պետք է մի փոքր արագացնել և ուժեղացնել․ «Ժողովրդավարական հ…

    Համախմբման գործընթացը պետք է մի փոքր արագացնել և ուժեղացնել․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյան
    🔗Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերին հարող տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ սկսեցին ավելի հաճախ այցելել Տավուշի սահմանապահ Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղեր՝ իրենց աջակցությունը հայտնելու և գոտեպնդելու բնակիչներին։ Տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող մի խումբ քաղաքացիներ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ ապրիլի 2-ին մեկնել են Ոսկեպար և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ։
    @RadioSputnikArm

  • Նախորդի համեմատ՝ բավական ջրառատ տարի է կանխատեսվում. Sputnik Արմենիայի հետ զրույ…

    Նախորդի համեմատ՝ բավական ջրառատ տարի է կանխատեսվում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը։
    @RadioSputnikArm

  • Մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկա…

    ▪️Մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը։
    ▪️ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող` Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։
    ▪️Հայաստանի արտգործնախարարությունը Իրանին և Իսրայելին երկխոսության կոչ է արել։
    🔉Ժամը 09։00-ի լուրերի թողարկումը
    @RadioSputnikArm

  • Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր, վիրավորներ չկանՖեյսբու…

    Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր, վիրավորներ չկան
    Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Տիրան վարդապետ Հակոբյանը։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։
    @ArmeniaSputnik

  • Իրանի օդային հարձակումը Իսրայելի դեմ տևել է մոտ 5 ժամ. էլ ինչ են գրում լրատվական…

    Իրանի օդային հարձակումը Իսրայելի դեմ տևել է մոտ 5 ժամ. էլ ինչ են գրում լրատվական հոսքերը
    ▫️ Ըստ New York Times-ի՝ գործարկվել է ընդհանուր առմամբ 185 անօդաչու թռչող սարք, 36 թևավոր հրթիռ և 110 «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռ:
    ▫️ Հարձակվել են ռազմական թիրախների վրա, մասնավորապես՝ Նեգև անապատում գտնվող ավիաբազայի վրա, հարձակումը տևել է մոտ 5 ժամ, այնուհետև մարել:
    ▫️ Հարձակումը պատասխան էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական վերջին հրթիռային հարձակմանը, ասել է այաթոլլա Ալի Խամենեին: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հղում է արել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին ինքնապաշտպանության իրավունքի մասին:
    ▫️ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը որսացել են Իսրայելի ուղղությամբ Իրանից, Իրաքից, Սիրիայից և Եմենից արձակված տասնյակ հրթիռներ և անօդաչու սարքեր, բայց և ընդգծել է, որ ԱՄՆ-ը հակամարտություն չի փնտրում Թեհրանի հետ։
    ▫️ Բայդենը ևս Նեթանյահուին հասկացրել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Իսրայելի գործողություններին Իրանի դեմ, հայտնում է CNN-ը:
    ▫️Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդում են Գազայի հատվածի հյուսիս-արևելյան հատվածների ինտենսիվ գնդակոծության մասին:
    ▫️ Չինաստանը միջազգային հանրությանը կոչ է արել կառուցողական դեր խաղալ Մերձավոր Արևելքում կայունության ապահովման գործում, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։
    🎦սոցցանցերից, այս գիշեր Երուսաղեմում
    @RadioSputnikArm

  • Իրանը օդային հարձակում է սկսել Իսրայելի դեմ. ինչ է հայտնի այս պահինԻրանական լրատ…

    Իրանը օդային հարձակում է սկսել Իսրայելի դեմ. ինչ է հայտնի այս պահին
    Իրանական լրատվամիջոցները գրում են.
    🔺 Հարձակման սկզբից Իրանը ավելի քան 150 ԱԹՍ և հրթիռ է արձակել Իսրայելի տարածք։
    🔺Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը ենթարկվել են կիբերհարձակումների։
    🔺Թեհրանում պայթյունի մասին լուրերը կեղծ են:
    Այլ աղբյուրներ.
    🔺Եմենցիները ևս անօդաչու սարքեր և հրթիռներ ուղղեցին դեպի Իսրայել։
    🔺ՑԱՀԱԼ. Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը գտնվում են բարձր պատրաստության վիճակում:
    🔺Al Arabiya. մեծ թվով իրանական անօդաչու թռչող սարքեր հատել են Իրաքի հարավային օդային տարածքը։ Թռիչքի ուղղությունը՝ Իսրայել:
    🔺Al Jazeera. Իսրայելի վարչակարգի ռազմական կաբինետի նիստը մեկնարկել է Թել Ավիվի ռազմական նախարարության ստորգետնյա շենքում։
    🔺Բայդենը ծրագրում է դիմել ժողովրդին։ Մեծ Բրիտանիան դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա:
    🎦սոցցանցերից. Թել Ավիվի երկինքը այս պահին
    @RadioSputnikArm