Category: Sputnik Armenia

  • Հայաստանն աստիճանաբար անցնում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման, իսկ հայ…

    Հայաստանն աստիճանաբար անցնում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման, իսկ հայտարարագրման օնլայն համակարգը լավ չի աշխատում․ այս մասին սոցցանցերում բազմաթիվ գրառումներ արվեցին հատկապես հայտարարագրման վերջին օրը։
    Sputnik Արմենիայի հետ զրույցում մեդիափորձագետ Արթուր Պապյանը խնդիրների մի մասը պայմանավորել է համակարգի ծանրաբեռնվածությամբ, բայց և ոչ միայն։
    @RadioSputnikArm

  • Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. S…

    Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում Ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը ներկայացրել է աշխարհի առաջատար վարկանիշային գործակալությունների կանխատեսումները։
    Ըստ այդմ՝ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի կարող է աճել ևս 2.5 տոկոսով նախորդ տարվա 3.5 տոկոս աճի համեմատ, հետևաբար շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար։

    @RadioSputnikArm

  • Կադրերի պակասի պատճառը թույլ համագործակցությունն է ԵՊՀ-ի և պատկան գերատեսչությու…

    Կադրերի պակասի պատճառը թույլ համագործակցությունն է ԵՊՀ-ի և պատկան գերատեսչությունների միջև. Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանի հետ զրուցել ենք միջուկային անվտանգության մասնագետների խիստ պակասի մասին։
    📎Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ և ավելացնել նրանց վարձատրության չափը:
    @RadioSputnikArm

  • Չի բացառվում, որ ինձ նորից կալանավորեն․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն …

    Չի բացառվում, որ ինձ նորից կալանավորեն․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը պատասխանել է իրեն Քննչական կոմիտե կանչելու մասին լրագրողների հարցերին։
    📎Երեկ ուշ երեկոյան ՀՀ ՔԿ-ն մեղադրանքներ է առաջադրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովին։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։
    @RadioSputnikArm

  • Ցնցումներ կառուցապատման ոլորտում. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ …

    Ցնցումներ կառուցապատման ոլորտում. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը չի բացառում սնանկության դեպքերը՝ եկամտահարկի վերադարձի օրենքը դադարեցնելուց հետո
    📎2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ կդադարեցի հիպոտեկային վարկի մարման նպատակով եկամտային հարկի վերադարձը, 2027 թ. հունվարի 1-ից՝ նաև Երևանի հարակից մարզերում` Արագածոտնում, Արմավիրում ու Կոտայքում, իսկ 2029 թ. հունվարի 1–ից` արդեն ամբողջ Հայաստանի տարածքում։
    @RadioSputnikArm

  • ՀՀ իշխանությունը փորձում է խաղաղության տապալված գործընթացին արհեստական շունչ հաղ…

    ՀՀ իշխանությունը փորձում է խաղաղության տապալված գործընթացին արհեստական շունչ հաղորդել. քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը մեկնաբանում է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է` հաստատված 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով։
    @RadioSputnikArm