Category: Sputnik Armenia

  • Մեր օրերի ամենազարմանալի պարադոքսներից մեկը՝ հենց այն ժամանակ, երբ, կարծես թե հա…

    Մեր օրերի ամենազարմանալի պարադոքսներից մեկը՝ հենց այն ժամանակ, երբ, կարծես թե հաջողությամբ պսակվեց կանանց հավասարության համար պայքարը, գիտնականները պարզեցին, որ կինը տղամարդուց բոլորովին տարբեր է, և երկուսին միավորում է ընդամենը մի բան՝ թե′ կինը, թե′ տղամարդը այս մոլորակում են ապրում։ Ուրիշ ընդհանուր բան չկա։
    Ժամն է՝ լսելու Դուլյանին։
    @RadioSputnikArm

  • Փողը փող է բերում, մեծ փողը մեծ փող է բերում։ Այս հանրահայտ ճշմարտության մարմնավ…

    Փողը փող է բերում, մեծ փողը մեծ փող է բերում։ Այս հանրահայտ ճշմարտության մարմնավորումն է «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը։
    Ուղիղ 5 տարի առաջ նա աշխարհի թիվ մեկ մեծահարուստն էր՝ 120 միլիարդ դոլարով։ Հետո իջավ մինչեւ չորրորդ հորիզոնական։ Իսկ այս շաբաթ Բլումբերգ գործակալությունը հայտնեց՝ Ջեֆ Բեզոսը կրկին աշխարհում առաջինն է, բայց այս անգամ արդեն 200 միլիարդով։
    Ո՞րն է այս մարդու հաջողության գաղտնիքը։
    Ժամն է՝ լսելու Դուլյանին։

    @RadioSputnikArm

  • Մեծ փողեր ու պետական հովանավորչություն. տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ «հայկական» ադ…

    Մեծ փողեր ու պետական հովանավորչություն. տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ «հայկական» ադամանդի ու ոսկու մասին
    🔗Պետությունը որոշել է վերահսկել ոսկու և ադամանդի շուկան և ստեղծել ռեեստր, որում պետք է հաշվառվեն Հայաստանում թանկարժեք մետաղների արտադրությամբ, մշակմամբ, թանկարժեք մետաղների և քարերի առևտրով զբաղվող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը։ Ռեեստրը վարելու է էկոնոմիկայի նախարարությունը։
    @RadioSputnikArm

  • Հայաստանում կրթության որակն ապահովում են մասնավոր պարապողները. կրթության փորձագե…

    Հայաստանում կրթության որակն ապահովում են մասնավոր պարապողները. կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան
    🔗ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս սոցցանցում հրապարակեց հանրակրթության պետական չափորոշիչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքները։ Ըստ այդմ` մեր երեխաների դպրոց հաճախելու հավաքական 12 տարի ժամանակից կրթության նպատակով օգտագործված ժամանակը կես տարով երկարել է և այժմ ութ ու կես տարի է։ Այսինքն դպրոցում ծախսած ժամանակից միայն ութ ու կես տարին կարելի է համարել նպատակային, մնացած 3 ու կես տարվա ընթացքում նրանք ոչինչ չեն սովորում։
    @RadioSputnikArm

  • Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնար…

    Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ զրուցել ենք ՀՀ պաշտպանունակության դիվերսիֆիկացման մասին։
    @RadioSputnikArm

  • Հայաստանն աստիճանաբար անցնում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման, իսկ հայ…

    Հայաստանն աստիճանաբար անցնում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման, իսկ հայտարարագրման օնլայն համակարգը լավ չի աշխատում․ այս մասին սոցցանցերում բազմաթիվ գրառումներ արվեցին հատկապես հայտարարագրման վերջին օրը։
    Sputnik Արմենիայի հետ զրույցում մեդիափորձագետ Արթուր Պապյանը խնդիրների մի մասը պայմանավորել է համակարգի ծանրաբեռնվածությամբ, բայց և ոչ միայն։
    @RadioSputnikArm

  • Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. S…

    Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում Ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը ներկայացրել է աշխարհի առաջատար վարկանիշային գործակալությունների կանխատեսումները։
    Ըստ այդմ՝ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի կարող է աճել ևս 2.5 տոկոսով նախորդ տարվա 3.5 տոկոս աճի համեմատ, հետևաբար շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար։

    @RadioSputnikArm

  • Կադրերի պակասի պատճառը թույլ համագործակցությունն է ԵՊՀ-ի և պատկան գերատեսչությու…

    Կադրերի պակասի պատճառը թույլ համագործակցությունն է ԵՊՀ-ի և պատկան գերատեսչությունների միջև. Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանի հետ զրուցել ենք միջուկային անվտանգության մասնագետների խիստ պակասի մասին։
    📎Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ և ավելացնել նրանց վարձատրության չափը:
    @RadioSputnikArm

  • Չի բացառվում, որ ինձ նորից կալանավորեն․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն …

    Չի բացառվում, որ ինձ նորից կալանավորեն․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը պատասխանել է իրեն Քննչական կոմիտե կանչելու մասին լրագրողների հարցերին։
    📎Երեկ ուշ երեկոյան ՀՀ ՔԿ-ն մեղադրանքներ է առաջադրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովին։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։
    @RadioSputnikArm

  • Ցնցումներ կառուցապատման ոլորտում. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ …

    Ցնցումներ կառուցապատման ոլորտում. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը չի բացառում սնանկության դեպքերը՝ եկամտահարկի վերադարձի օրենքը դադարեցնելուց հետո
    📎2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ կդադարեցի հիպոտեկային վարկի մարման նպատակով եկամտային հարկի վերադարձը, 2027 թ. հունվարի 1-ից՝ նաև Երևանի հարակից մարզերում` Արագածոտնում, Արմավիրում ու Կոտայքում, իսկ 2029 թ. հունվարի 1–ից` արդեն ամբողջ Հայաստանի տարածքում։
    @RadioSputnikArm