Category: Sputnik Armenia

  • «Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից և դուրս չի գա ՀԱՊԿ-ից։ Եվ ՀՀ վարչապետի՝ Ալթայում …

    «Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից և դուրս չի գա ՀԱՊԿ-ից։ Եվ ՀՀ վարչապետի՝ Ալթայում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, վկայում է այն մասին, որ Հայաստանը կմնա նաև ՀԱՊԿ-ում»։

    «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն է։ Միջազգայնագետը անդրադարձել է նաև Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի՝ հայկական ատոմակայանի դեմ վերջին օրերին ակտիվացած արշավին։

    «Ատոմակայանը փակելու նպատակը Հայաստանը տնտեսապես հնազանդեցնելն է»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ««Կրիպտոակտիվների մասին» օրենքը մեդալ է, որն ունի երկու կողմ. ռիսկեր կան, սակայն…

    ««Կրիպտոակտիվների մասին» օրենքը մեդալ է, որն ունի երկու կողմ. ռիսկեր կան, սակայն կարող է նաև խթան լինել»։

    «Ուրիշ նորությունների» հյուրը կրիպտոարժույթների փորձագետ Մերուժան Բադալյանն է։

    «Օրենքը շուկան կարող է դարձնել ավելի պարզ, հասկանալի, հասցեական ներդրողի, օգտատիրոջ համար. պետք է որ խթանի ներդրումների աճը։ Իսկ ռիսկեր կարող են լինել, օրինակ, չափից ավելի վերահսկողությունը, սահմանափակումները, հարկային բեռը»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հայաստանի տնտեսությունը հիվանդ է»։Խոշոր հարկ վճարողների ցուցակն ըստ էության մեր…

    «Հայաստանի տնտեսությունը հիվանդ է»։

    Խոշոր հարկ վճարողների ցուցակն ըստ էության մեր տնտեսության արտապատկերումն է, որտեղ առաջատարի դիրքերում են վերարտահանողները, ներկրողներն ու բանկեր․ Հայաստանի իրական տնտեսական վիճակի մասին զրուցել ենք Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։
    📌Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Մոբայլ սենթրն» է։ Կես տարվա ընթացքում հեռախոսների, համակարգիչների ներմուծմամբ, վաճառքով և վերաարտահանմամբ զբաղվող ընկերությունը բյուջե է վճարել մոտ 33 մլրդ դրամ հարկ՝ առաջ անցնելով «Գրանդ տոբակոյից», «Գազպրոմ Արմենիա»-ից։ Չորրորդ և հինգերորդ տեղերում Արդշինբանկն ու Ամերիաբանկն են, հետո միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարծ Հայաստանում պղնձամոլիբդենային կոմբինատը հարկ վճարողների ցուցակում 6-րդն է, իսկ Կապանի լեռնահարստացման կոմբինատը 12-րդն է։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ռեգիոնալ ապաշրջափակման թեման չպետք է դառնա գեոպոլիտիկ շահերի բախման տիրույթ։ Սա…

    «Ռեգիոնալ ապաշրջափակման թեման չպետք է դառնա գեոպոլիտիկ շահերի բախման տիրույթ։ Սակայն ներկայում ակնհայտ է, որ փորձ է կատարվում այդ գործընթացի միջոցով որոշ գեոպոլիտիկ հարցեր լուծել՝ Իրանի և Ռուսաստանի հաշվին»։

    «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։

    «Յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը, և ցանկացած խնդրի հանգուցալուծում պետք է լինի այդ շահերի տրամաբանության ներքո։ Բայց երբ դու փորձում ես դա անել երկու այնպիսի երկրների հաշվին կամ ընդդեմ այդ երկու երկրների, որոնք քո տարածաշրջանում ունեն բավականին մեծ ազդեցություն, բնականաբար դա հետագայում ազդեցություն է ունենալու ոչ միայն այդ երկու երկրների հետ երկկողմ հարաբերությունների, այլ առհասարակ ընդհանուր քաղաքական և անվտանգային միջավայրի վրա։ Բնականաբար, դու պետք է ամեն ինչ անես առավելագույնս զերծ մնալու համար այդ գեոպոլիտիկ շահերի տիրույթում հայտնվելուց»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Դպրոցներում երեխաներին չեն սովորեցնում մտածել, լուծում գտնել․ սա ամենամեծ խոչըն…

    «Դպրոցներում երեխաներին չեն սովորեցնում մտածել, լուծում գտնել․ սա ամենամեծ խոչընդոտն է։ Իսկ ծրագրավորողը պետք է լուծում գտնող լինի. միայն կատարողը չի կարող հաջողել»։

    Երբ Արմավիրի մարզում կրթական ծրագրերի հեղինակ և անհատ ձեռնարկատեր «IT Training Center» հիմնադիր և ղեկավար Սաթիկ Ղազարյանը փնտրում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման կենտրոն, պարզ դարձավ, որ բոլոր հնարավորությունները կենտրոնացած են մայրաքաղաքում։

    «Դա էլ հենց դարձավ դրդապատճառ՝ ստեղծել մի տարածք, որը կլինի հասանելի մարզաբնակ երեխաների համար և կտա ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլ նաև մտածողության նոր ձև: Ստեղծեցինք դպրոց, որտեղ դպրոցահասակ երեխաները սովորում են ռոբոտաշինություն և ծրագրավորում», — «Ուրիշ նորություններում» ասում է Սաթիկ Ղազարյանը։

    Նրա երազանքն է, որ երբևէ կենտրոնից ծնվի այնպիսի ստարտափի գաղափար, որը իր օգտակարությամբ կծառայի ողջ մարդկությանը. Արմավիրում սպասում են նորարարության՝ ի նպաստ մարդկության:
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Բանակցությունները պետք է ընթանան, քանի որ դրա այլընտրանքը ռազմական գործողությու…

    «Բանակցությունները պետք է ընթանան, քանի որ դրա այլընտրանքը ռազմական գործողություններն են, և երբեք ու որևէ ժամանակ չեք լսի որևէ լուրջ ընդդիմադիր գործչից, որն ասի, որ բանակցություններին դեմ է, երկխոսությանը դեմ է»։

    «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է։

    «Մենք միշտ ասել ենք, որ բանակցությունները պետք է ընթանան։ Բայց երբ դու հայտնվում ես մի այնպիսի իրավիճակում, երբ ծանր պարտություն ես կրել, և խոցելի ես բոլոր կողմերից, և բանակցությունների առարկան նոր խոցելիությունների խորացումն է, ապա դրա հետևանքով խաղաղություն չես ստանալու։ Լավագույն դեպքում ստանալու ես հետաձգված հանձնում և կորուստ, կարճ ասած՝ արյամբ ձևավորվող «խաղաղություն»։ Այսինքն՝ բանակցություններ պետք է տանես, բայց այն ձևաչափով և այն ռազմավարական գործընկերների ներգրավմամբ, որոնք քեզ տալիս են դրական առավելություններ։ Եվ երկրորդ՝ ակնկալելով, որ այդ բանակցությունների արդյունքում դու կկարողանաս ստանալ արդարության վրա հիմնված խաղաղության հնարավորություն»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Գորշ արջի քոթոթների զվարճանքը «Խոսրովի անտառ» պետական արգելոցումԳորշ արջն ընդգրկ…

    🧸Գորշ արջի քոթոթների զվարճանքը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
    Գորշ արջն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում, ունենում է 1-2, երբեմն էլ 3 կամ 4 ձագ:
    @ArmeniaSputnik

  • «Абовян time»: «Большая игра» Запада и Юго-Востока в регионе Южного КавказаПроце…

    «Абовян time»: «Большая игра» Запада и Юго-Востока в регионе Южного Кавказа

    Процессы, которые мы наблюдаем в регионе Южного Кавказа нужно рассматривать исключительно в контексте “большой игры” между коллективным Западом и глобальным Юго-Востоком.
    И если просто посмотреть на карту евразийского континента, сразу станет ясно, что казалось бы микроскопический участок на юге Армении, а конкретнее в Сюнике, играет колоссальную роль в формировании новых логистических, политических, военных и экономических реалий на территории от Европы до Китая.
    Невозможно игнорировать тот факт, что Армения, будучи географическим “нервом” региона, может влиять на многие глобальные процессы с пользой для себя, однако это только в том случае, если все решения будут приниматься, исходя из интересов нашей страны, а не сторонних “игроков”.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Քանի դեռ «Վեոլիա ջուրը» քաղաքական հայտարարություն չի արել, կասեն՝ մեղավորը սպառ…

    «Քանի դեռ «Վեոլիա ջուրը» քաղաքական հայտարարություն չի արել, կասեն՝ մեղավորը սպառողն է»։

    Sputnik Արմենիան «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ է զրուցել։
    📌Հատկապես ամռանը ջուր չլինելու ահազանգերն անհամեմատ շատ են․ այդ մասին բազմաթիվ գրառումներ կարելի է տեսնել սոցցանցերում։ Անսպասելի ջրանջատումները վերջերս նկատել է նաև «Վեոլիա ջուրը» ու հենց այդպես էլ գրել է՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ալիևի վերջին հայտարարությունները Շուշիում ցույց տվեցին՝ իրականում Թրամփի ասած «…

    «Ալիևի վերջին հայտարարությունները Շուշիում ցույց տվեցին՝ իրականում Թրամփի ասած «հրաշքը» չկա»։

    «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արման Ղուկասյանն է։

    «Չի կարելի ասել, թե Հայաստանն ու Ադրբեջանը իրականում ուղիղ են բանակցում։ Վերջին շրջանում գործընթացում բավական ակտիվ ներգրավված է Թրամփի վարչակազմը և նրա թիմը, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ։ Թրամփը հստակ նպատակ ունի ապացուցել աշխարհին, որ խաղաղության ջատագով է։ Ռուս-ուկրաինական ուղղությամբ իր նախաձեռնությունները մեծ հաջողությամբ չեն պսակվել, և այժմ նա փորձում է այդ «փայլուն արդյունքը» ստանալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջոցով։ Այդ պատճառով էլ հաճախ խոսվում է ինչ-որ «հրաշքի» մասին։ Բայց Ալիևի վերջին հայտարարությունները Շուշիում ցույց տվեցին՝ իրականում որևէ հրաշք չկա»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM