Category: Sputnik Armenia

  • «Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում Թուրքիան հանդես է գալիս ոչ թե որպես…

    «Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում Թուրքիան հանդես է գալիս ոչ թե որպես միջնորդ, այլ որպես կողմ»Ռուբեն Սաֆրաստյան
    Որքանո՞վ կարող է Թուրքիան միջնորդի դեր խաղալ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման և հարաբերությունների կարգավորման հարցում․ Sputnik Արմենիան այս և թեմային առնչվող այլ հարցեր է ուղղել պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին։
    📌Թուրքիայի Անթալիայում կայացած Դիվանագիտական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկեց Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Դրան հաջորդեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել էին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր։ Հանդիպմանը Միրզոյանը հայտարարեց` «Մենք պետք է ստորագրենք համաձայնագիր, ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ դնենք այս հակամարտությանը, ցանկության դեպքում նույն օրը լուծարենք ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը»։ Ավելի ուշ, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Միրզոյանն ասել էր, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերություններում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Արարատ Միրզոյանի ասածն անհամատեղելի է իրավական պոստուլատների հետ»․ Sputnik Արմե…

    «Արարատ Միրզոյանի ասածն անհամատեղելի է իրավական պոստուլատների հետ»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է միջազգային իրավական հարցերով փաստաբան Արա Ղազարյանը։
    📌«Այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»,- բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո, այդ օրակարգը չի կարող շարունակվել, այն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»,- հավելեց Միրզոյանը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Современная Европа вытравливает из людей все национальное, а евразийский вектор …

    Современная Европа вытравливает из людей все национальное, а евразийский вектор стоит на страже защиты традиционных ценностей стран и народов, населяющих Евразию. На эту тему политический аналитик Арман Абовян беседует с общественным деятелем Микой Бадаляном.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Բնակարան գնելիս ծանոթացեք կառուցապատողի անցյալին. Կառուցապատողների հայկական ասոց…

    Բնակարան գնելիս ծանոթացեք կառուցապատողի անցյալին. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ
    Եկամտահարկի վերադարձը շատերին հնարավորություն տվեց բնակարան գնել։ Բայց շատերն էլ անբերախիղճ կառուցապատողների պատճառով այսօր անհասկանալի իրավիճակում են հայտնվել․ շինարարական ընկերությունը սնանկացել է, բնակարանները, որոնց համար գնորդը վճարել է` կիսակառույց են մնացել, ու հիմա ո՛չ փողը կա, ո՛չ տունը։ Խնդիրը գնորդի համար շատ ավելի մեծանում է մանավանդ, եթե վարձով է ապրում և օրերն է հաշվում նոր տուն տեղափոխվելու համար։
    Մասնագետների կարծիքով այդ ամենի պատճառը ոլորտում կարգավորումների, ընդհանուր կանոնների բացակայությունն է։ Ինչ անի գնորդը, ինչպես չխաբվի, վստահ լինի, որ դժվարությամբ աշխատած փողը քամուն չի տալիս․ զրուցել ենք Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Սա մարդու փրկագործության և Աստծո սիրո պատմությունն է. Զաքարիա վարդապետը՝ Ավագ շ…

    Սա մարդու փրկագործության և Աստծո սիրո պատմությունն է. Զաքարիա վարդապետը՝ Ավագ շաբաթվա և Քրիստոսի հրաշափառ հարության մասին
    Մեկնարկել է Մեծ Պահքի վերջին շաբաթը, որի ավարտին քրիստոնեական աշխարհը նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
    Ընթացիկ շաբաթը հայ առաքելական եկեղեցին կոչում է «Ավագ» կամ «Մեծ»։ Այն ամբողջությամբ ավանդում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր նույնպես կոչվում է Ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր առանձին խորհուրդը:
    Ավագ շաբաթվա խորհուրդը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Առանց միջնորդների բանակցություններում Հայաստանն այս պահին հայտնվել է թուրք-ադրբե…

    Առանց միջնորդների բանակցություններում Հայաստանն այս պահին հայտնվել է թուրք-ադրբեջանական աքցանում․ Սուրեն Սուրենյանց
    Անթալիայի դիվանագիտական համաժողովում ՀՀ ԱԳ նախարար արարատ Միրզոյանի հանդիպումների և հայտարարությունների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
    📌Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում տեղի ունեցած «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով պանելային քննարկման ժամանակ (մասնակիցներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներ) ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է քննարկումներ սկսել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի լուծարման գործընթացի շուրջ։ Նույն քննարկման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը պնդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պետք է կատարվի 2 պայման` լուծարվի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն ու փոխվի Հայաստանի սահմանադրությունը։ Արարատ Միրզոյանն էլ վստահեցրել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

    ⚡️Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:
    Տուժածներ չկան:
     
    Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
    @ArmeniaSputnik

  • Փաշինյանը չի կարողանում մոռանալ ԵՊՀ-ում իր ձախողումը, դրանով է պայմանավորված նրա…

    Փաշինյանը չի կարողանում մոռանալ ԵՊՀ-ում իր ձախողումը, դրանով է պայմանավորված նրա պահվածքը․ Մենուա Սողոմոնյան
    📎Կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջին շրջանում հաճախ է խոսում անգրագիտությունից, տգիտությունից, հայտարարեց՝ «Եթե սովորական պայմաններում ասես՝ ԵՊՀ-ն պետք ա սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն` կընկնեն հետևիցդ»։
    Ինչո՞ւ է Փաշինյանը թիրախավորել Մայր բուհը, որն այդպես էլ չավարտեց, և ինչո՞ւ է պարբերաբար հանրությանը մեղադրում տգիտության մեջ, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը, ում անցած տարի հեռացրեցին համալսարանից՝ իր պնդմամբ՝ քաղաքական հայացքների պատճառով։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա, սակայն համապատասխան պահին»…

    ▪️«Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա, սակայն համապատասխան պահին»,- լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
    ▪️«Իրանը և ԱՄՆ-ն խորհրդակցություններ են անցկացնում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրի վերաբերյալ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
    ▪️Երևանում մինչև ապրիլի 16-ը սպասվում է անձրև, իսկ ապրիլի 17-ին ու 18-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Աբովյան time». Գյումրին ցույց տվեց, որ հայկական քաղաքական դաշտում ակնհայտ փոփոխ…

    «Աբովյան time». Գյումրին ցույց տվեց, որ հայկական քաղաքական դաշտում ակնհայտ փոփոխությունները արդեն փաստ են։ Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ավագանու մի քանի անդամների ձայները շատ վճռորոշ են, և հենց մի քանի մարդ կարող է որոշել, թե ո՛վ է լինելու Գյումրիի քաղաքապետը։
    Մարդիկ հարց են տալիս՝ իսկ հնարավո՞ր է Գյումրիում երևանյան սցենարը, երբ ընդդիմության մի քանի անդամներ հետ կանգնեցին ընտրողների ակնկալիքներից և ձայն տվեցին իշխանության թեկնածուին։ Քիչ մնաց, կտեսնենք։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM