Ձյան առաջին օրը Երևանում 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ–ն հերքում է Ավինյանի ասածըՓետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար,
@ArmeniaSputnik–ին հայտնեց ՆԳՆ–ի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով»։
Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով։
Sputnik Արմենիա
Խցանումների 80%-ը ամառային անվադողերի և ԱՊՊԱ–ների հետևանքով էր. Ավինյանը մեղավորներ գտավ
«ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է: Աղետ է այն առումով, որ իրար «թեթև քսած» մեքենաները ժամերով երթևեկությունը կանգնեցնում են: Դա ստեղծել է խնդիր նաև մեր տեխնիկայի համար»…