Category: Sputnik Armenia

  • Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերիները Բաքվի դատարանում հայտարարել …

    ▪️Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերիները Բաքվի դատարանում հայտարարել են, որ չեն ընդունում իրենց ներկայացված կեղծ մեղադրանքները։
    ▪️Նախարարությունը փակել է դպրոցները։ Գործատուներին հորդորում են աշխատել հեռավար։ Հայաստանում մոլեգնող ցիկլոնն այսօր կհասնի իր պիկին։
    ▪️«Մինչ բոլորը ձյուն են մաքրում, Էկոնոմիկայի նախարարությունը պարում է ու պարում»․ նախարար Պապոյանը ողջունել է ձյան առատ տեղումները:
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Հրապարակ»․ Նոր սահմանադրության հարցը տևական ժամանակ քննարկվել է իշխանական փակ ն…

    ▪️«Հրապարակ»․ Նոր սահմանադրության հարցը տևական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում։ ՔՊ-ում գտել են, որ ԱԺ ընտրություններից առաջ անթույլատրելի է հանրաքվե անցկացնելը, մանավանդ՝ երբ մարդկանց մեծ մասը դա ընկալում է որպես Ալիեւի պահանջ։
    ▪️«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն առաջիկայում կնշանակվի ՆԳ նախարարի տեղակալ: Մկրտչյանի մերձավոր շրջապատից թերթին փոխանցել են, որ այս պահին Մկրտչյանի նշանակման հարցը քննարկվում է կառավարությունում, և առաջիկայում պետք է որոշում կայացվի:
    ▪️«Հրապարակ»․ «Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջին շաբաթներին ընդհատակ է անցել՝ պասիվացել։ Առաջ ամենօրյա ռեժիմով այցելում էր պետական տարբեր գերատեսչություններ՝ ՆԳ, արդարադատության նախարարություն եւ այլն, մասնակցում քննարկումների։ Տեղեկություններ կան, որ ԱՄՆ նոր վարչակազմը դեսպանների փոփոխության հարցն է քննարկում` տարբեր երկրներում, առաջին հերթին Ռուսաստանում»,- գրում է թերթը։
    ▪️«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը, ըստ իշխանական շրջանակների, հրահանգել է՝ մարտի 30-ին, Գյումրիում կայանալիք ընտրությանը նախորդող օրերին ուժայինների ռեսուրսները կենտրոնացնել Գյումրիում՝ հատուկ ջոկատայիններից մինչև շարքային ոստիկաններ, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն և ուժի ցուցադրությամբ հասկացնեն մարդկանց, թե ինչ է իրենց սպասվելու, եթե իշխանության դեմ դուրս գան։ «Անգամ ընտրակաշառք բաժանելու շոուներ են նախապատրաստում, որ իրենց թեկնածուին անցկացնեն»,- գրում է թերթը։
    ▪️«Ժողովուրդ»․ «Քաղաքացիական պայմանագրի» չատում հրահանգ է իջեցվել ամեն գնով սևացնել, վարկաբեկել Գյումրիի համայնքապետի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին: Ըստ թերթի՝ այդ չատը բացվել է Գյումրիի ընտրություններից առաջ «PR Գյումրի» անունով, որտեղ օրուգիշեր քննարկում են, թե ինչ անեն, ոնց անեն, որ երաշխավորեն իրենց հաղթանակը:
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև…

    🔈Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով. Ժաննա Անդրեասյան ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում ենՀաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վ…

    🔈Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են
    Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով. Ժաննա Անդրեասյան

    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգա…

    Բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։
    Այսօր մայրաքաղաքում արձանագրվել են դեպքեր, երբ ավտոբուսի վարորդները հրաժարվել են շարունակել երթուղին։ Ուղևորները ճանապարհը շարունակել են ոտքով։
    @ArmeniaSputnik

  • ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են առատ ձյան պայմաններում ձնամաքրման շուր…

    ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են առատ ձյան պայմաններում ձնամաքրման շուրջօրյա ակտիվ աշխատանքներ ընթանում հատուկ տեխնիկայի միջոցով՝ սահմանագոտու տարբեր հատվածներում՝ միջդիրքային, մարտական հենակետեր տանող ու կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Մայիսի 1-ից վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգան…

    ▪️Մայիսի 1-ից վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի:
    ▪️Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ։
    ▪️ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Սարատովի մարզում պաշտոնյայի դեմ ծրագրած ահաբեկչություն է կանխել։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Եթովպիայի մայրաքաղաքում բացվել է Sputnik գործակալության մասնաճյուղը, որի առաջին …

    Եթովպիայի մայրաքաղաքում բացվել է Sputnik գործակալության մասնաճյուղը, որի առաջին հյուրն էր Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
    Հետագայում գործակալության խմբագրական կենտրոններ և Sputnik ռադիոն կբացվեն Հարավային Աֆրիկայում և, հնարավոր է, Տանզանիայում կաշխատեն սուահիլի և հաուսա լեզուներով։
    @ArmeniaSputnik

  • Абовян ТIME: В Армении стремительно ухудшается экономическая ситуация, одним из …

    Абовян ТIME: В Армении стремительно ухудшается экономическая ситуация, одним из триггеров данного процесса является беспрецедентное повышение налогов для малого и среднего бизнеса.
    Почему это происходит и есть ли альтернатива? Об этом политический аналитик Арман Абовян рассуждает в своём авторском подкасте с доктором экономических наук Аршаком Акопяном.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարելԱրցախի նախկին պետնախարարը հայտարարե…

    ❗️Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել
    Արցախի նախկին պետնախարարը հայտարարել է, որ այս եղանակով բողոքում է Բաքվում իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի դեմ։
    1. Իմ գործը ապօրինի քննում է ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:
    2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն գործին. ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար տրամադրվել է ընդամենը 21 օր:
    3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, թարգմանական սխալներն աղավաղում են մեղադրանքների էությունը:
    4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա:
    5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:
    6. Նիստերն անցկացում են գաղտնի և փակ: Միջազգային լրագրողների և ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:
    @ArmeniaSputnik