Category: Sputnik Armenia

  • Ամեն ինչ թանկացել է, աշխատավարձերն ու թոշակները՝ մնացել են նույնը, ժողովուրդը հա…

    Ամեն ինչ թանկացել է, աշխատավարձերն ու թոշակները՝ մնացել են նույնը, ժողովուրդը հացի փող չունի, տրանսպորտը 150 դրամ է դարձել. թանկացումների մասին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան դժգոհել են հարցախույզին մասնակից քաղաքացիները։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին։ Նրանց հ…

    ▪️Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին։ Նրանց հնարավորություն է տրվել կապվել ընտանիքների հետ։
    ▪️Թալանել են վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանը․ մամուլի տեղեկություններով գողացել են խոշոր չափերի գումար։
    ▪️Ադրբեջանը փորձում է հետին թվով վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի հայկական պատմությունն ու մշակույթը. ասել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Абовян ТIME: Одна из важнейших задач, стоящих перед Арменией, – продвижение конц…

    Абовян ТIME: Одна из важнейших задач, стоящих перед Арменией, – продвижение концепции стимулирования рождаемости в стране.
    Государство должно разработать и реализовать проекты социальной стимуляции. Эта тема стала основной в беседе автора подкаста, политического аналитика Армана Абовяна с экономистом Аршаком Акопяном.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Եղել են դեպքեր, երբ մեկ պարգևատրական զենքով մի քանի ինքնասպանություն է եղել․ քրե…

    Եղել են դեպքեր, երբ մեկ պարգևատրական զենքով մի քանի ինքնասպանություն է եղել․ քրեագետ
    Sputnik Արմենիայի հետ զրույցում քրեագետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը մեկնաբանել է ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։
    Քրեագետը չի հերքում` պարգևատրված զենքերը շատ անգամ դարձել են հանցագործության գործիք, զենքով պարգևատրման գրծընթացում եղել են երկակի ստանդարտնել։ Ոստիկանության գնդապետը նկատում է՝ պատերազմից հետո պարտված երկրում 500–ից ավելի մարդ զենքով է պարգևատրվել։
    📌Հանրային քննարկման դրված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկի նպատակն է ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի առավել բարձր մակարդակ, զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել օբյեկտիվ և որոշակիացված, բացառել զենքով պարգևատրման անկանխատեսելի և երկակի իրավական մոտեցումները, ինչպես նաև հստակեցնել պարգևատրական զենքերի կարգավիճակը։ Օրենքն ընդունվելու դեպքում, զենքով պարգևատրված բոլոր անձինք պարտավոր են մինչև 2025-ի հուլիսի 1-ը դրանք ներկայացնել ոստիկանություն։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ես ազատ մարդ եմ, մեկը չի կարող արգելել ինձ կարծիքս փոխանցել. Մուրադ Փափազյանը մա…

    Ես ազատ մարդ եմ, մեկը չի կարող արգելել ինձ կարծիքս փոխանցել. Մուրադ Փափազյանը մանրամասներ պատմեց Մակրոնի միջնորդությամբ իր և Փաշինյանի հանդիպումից
    «Եթե այդ գինը պիտի վճարեմ, որ իմ մուտքը Հայաստան պիտի արգելվի, որովհետև ես կքննադատիմ Փաշինյանին, ես այդ ռիսկը կառնեմ»,– ՀՅԴ ընդհանուր ժողովի բացումից առաջ լրագրողներին ասաց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահը։
    @ArmeniaSputnik

  • Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. որոշ հ…

    ▪️Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. որոշ հարցեր մնացել են չհամաձայնեցված։
    ▪️Հայաստանը դիտարկում է «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Ժնևի Զինաթափման համաժողովում ասել է Արարատ Միրզոյանը։
    ▪️Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ինքանզգացողությունը երեկ վատացել է։ Դատական նիստն ընդհատվել է մինչև մարտի 4-ը։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Հրապարակ»․ Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում են Գյումրիում…

    ▪️«Հրապարակ»․ Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում են Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել։
    ▪️«Ժողովուրդ»․ Իշխանական կուլիսներում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների շարքում քննարկվում է նաև արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, ով, ըստ թերթի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով թեկնածու է: «Ժողովուրդ»-ը այդ հարցով դիմել է Զեյնալյանից, ով, հարցը լսելով, հայտարարել է. «Առանց մեկնաբանության»:
    ▪️«Հրապարակ»․ «Երեկ խորհրադարանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին այնքան վատ թարգմանիչ էր հրավիրվել, որ տպավորություն էր, թե ՔՊ-ականները նրան ընտրել, որ իրենց համար հաճելի լեքսիկոնով թարգմանի եվրոպացի հյուրերի ելույթներն ու ասելիքը»,- գրում է թերթը և բերում կոնկրետ օրինակներ։ Ըստ թերթի՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ելույթը թարգմանվել է այսպես․ «ԵՄ-ն ՀՀ կողքին է եղել ամենասկզբից, երբ հայերը Լեռնային Ղարաբաղից սկսեցին փախչել» (օրեր առաջ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում արցախցի լրագրողին ասել էր՝ «մնայիք, կռվեիք, չփախչեիք Հայաստան»)։ Եվ այդ տողը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցում վայրկյաններ անց դարձավ լուրի վերնագիր։
    Իրականում Մարագոսը«փախչել» բառը իր խոսքում չէր գործածել։
    ▪️«Իրավունք»․ Օրերս Փաշինյանը իր մոտ է հրավիրել բոլոր մարզպետներին և հրահանգել է ժողովրդի հետ կոնսուլտացիաներ անել առաջիկա Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, շեշտը դնել, որ դա հետագա պատերազմներից խուսափելու ռեալ հնարավորություն է։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում շտապօգնության բժիշկների …

    ▪️Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում շտապօգնության բժիշկների նկատմամբ․ ահազանգել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
    ▪️Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը։
    ▪️Հասարակական գործիչ, ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` իր օգտին կայացրած որոշումից։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ձյան առաջին օրը Երևանում 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ–…

    Ձյան առաջին օրը Երևանում 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ–ն հերքում է Ավինյանի ասածը
    Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, @ArmeniaSputnik–ին հայտնեց ՆԳՆ–ի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
    «Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով»։
    Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով։

    Sputnik Արմենիա

    Խցանումների 80%-ը ամառային անվադողերի և ԱՊՊԱ–ների հետևանքով էր. Ավինյանը մեղավորներ գտավ
    «ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է: Աղետ է այն առումով, որ իրար «թեթև քսած» մեքենաները ժամերով երթևեկությունը կանգնեցնում են: Դա ստեղծել է խնդիր նաև մեր տեխնիկայի համար»…

  • Михаил Галустян внесен в санкционный список ЕСИзвестный российский юморист, шоум…

    Михаил Галустян внесен в санкционный список ЕС
    Известный российский юморист, шоумен армянского происхождения “попал” под 16-ый пакет санкций против РФ.
    @SputnikARM