Category: Sputnik Armenia

  • Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարո…

    Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսօրվա «դատավարությունից»։
    Հրապարակումներում նաև պնդում են, որ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, իբր, «ներողություն է խնդրել» 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծման մասին իր խոսքերի համար:

    «Դատական նիստը» հետաձգվեց մինչև հունվարի 21-ը։

    @ArmeniaSputnik

  • Կրեմլում սկսվել են Պուտինի և Փեզեշքիանի բանակցություններըՌԴ նախագահը նշել է, որ …

    🇷🇺🇮🇷Կրեմլում սկսվել են Պուտինի և Փեզեշքիանի բանակցությունները
    ▫️ՌԴ նախագահը նշել է, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին մեծ պայմանագիր կստորագրվի։
    ▫️Մեր տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը. ասել է Իրանի նախագահը՝ Պուտինի հետ բանակցություններում
    Փեզեշքիանի այլ հայտարարություններ ևս․
    ▪️Իրանի գերագույն առաջնորդն ընդգծում է ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման կարևորությունը։
    ▪️Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Որո՞նք են 2025 թվականին հայաստանյան բիզնեսին սպասվող մարտահրավերներն ու ռիսկերը։…

    Որո՞նք են 2025 թվականին հայաստանյան բիզնեսին սպասվող մարտահրավերներն ու ռիսկերը։
    Բիզնեսի խորհրդատու Հայկ Մանասյանի գնահատմամբ՝ մարտահրավերներից առաջինը գեոպոլիտիկ ճնշումներն են և դրանցից բխող անորոշությունը, մյուսը մեր տնտեսության փոքրությունն է, որը էական բացսական ազդեցություն է թողնում բիզնեսի հետագա զարգացման վրա։ Եվս մի մարտահրավեր է պետության կարգավորիչ քաղաքականությունը և դրանից բխող անորոշությունները։
    Ըստ Մանասյանի՝ ամենամեծ խնդիրը մեր պետության տնտեսական առաքելության և զարգացման ստրատեգիայի բացակայությունն է։
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ադրբեջանում այսօր մեկնարկում է ավելի քան 1 տարի Բաքվում անազատության մեջ պահվող …

    ▪️Ադրբեջանում այսօր մեկնարկում է ավելի քան 1 տարի Բաքվում անազատության մեջ պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։
    ▪️Այսօր նախանշված է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Ռուսաստան։
    ▪️«Անհրաժեշտության դեպքում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար»,- Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլի։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու…

    🇦🇲🇺🇸ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու որպես օգնություն. Սուրեն Սարգսյանը` հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին
    ▪️Ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն, ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները։
    ▪️Այս ձևաչափը չի ենթադրում ՀՀ-ում ամերիկյան ռազմաբազայի կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում: Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, զինվորական կրթության հնարավորություններին: Տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն:
    ▪️Հիշեցնեմ` Վրաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք, սոցցանցում գրել է քաղաքագետ-ամերիկագետը:
    @ArmeniaSputnik

  • «Աբովյան time». Ադրբեջանի վերջնագրերն ու Հայաստանի արձագանքը, դեպի Եվրամիություն…

    «Աբովյան time». Ադրբեջանի վերջնագրերն ու Հայաստանի արձագանքը, դեպի Եվրամիություն գնալու գործընթացը. քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը վերլուծում է շաբաթվա կարևոր իրադարձությունները:
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Կատարվելու են պայթեցման աշխատանքներ, չանհանգստանաքՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտ…

    Կատարվելու են պայթեցման աշխատանքներ, չանհանգստանաք
    Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 13.00-ից 17.00-ի սահմաններում կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
    @ArmeniaSputnik

  • Ալիևը ցանկանում է ունենալ իր սեփական «Կանադան». Տիգրան Քոչարյան«Նիկոլ Փաշինյանը …

    Ալիևը ցանկանում է ունենալ իր սեփական «Կանադան». Տիգրան Քոչարյան
    «Նիկոլ Փաշինյանը երեկ կատարեց Ալիևի հերթական պահանջը՝ առաջարկեց ցրել Մինսկի խումբը, սակայն շուռ տվեց այնպես, ասես դա հենց իր առաջարկն էր»,- «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում մեկնաբանում է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Երևանում տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղ…

    Երևանում տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները վաղվանից` հունվարի 9-ից, կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
    Արտոնությամբ տոմս գնելու համար թաղապետարան պետք է գնալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
    Կոստանյանը հիշեցնում է, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։
    @ArmeniaSputnik

  • Абовян TIME: Можно ли было избежать повышения налогов в Армении? Однозначно, да….

    Абовян TIME: Можно ли было избежать повышения налогов в Армении? Однозначно, да. Так считает гость авторской программы политического аналитика Армана Абовяна – доктор экономических наук Аршак Акопян.
    По его мнению, на сегодняшний день и в обозримом будущем рынку ЕАЭС нет альтернативы, хотя никто не запрещает быть также представленным на рынках Евросоюза. Однако приоритетом должно быть расширение взаимодействия в рамках ЕАЭС, с перспективой выхода на рынки БРИКС.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen