Category: Sputnik Armenia

  • «Աբովյան time». Վրաստանը գերպետությունների պայքարի խաչմերուկ. ինչ գին ունի Վրաստ…

    «Աբովյան time». Վրաստանը գերպետությունների պայքարի խաչմերուկ. ինչ գին ունի Վրաստանի կայունությունը:
    Վերլուծում է քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը:
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Գոհար Գասպարյանին Հայաստանում ասել էին՝ ձայնդ կրկեսի համար է». պատմում է երգչու…

    «Գոհար Գասպարյանին Հայաստանում ասել էին՝ ձայնդ կրկեսի համար է». պատմում է երգչուհու կենսագիրը
    Օպերային արվեստի մեծագույն հայ վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանի առթիվ (14 դեկտեմբերի) Sputnik Արմենիայի հյուրն է լրագրող, արվեստաբան, ՀՆՄ անդամ Արմինե Մելիք-Իսրայելյանը։
    Նա Գոհար Գասպարյանի կենսագրական մենագրության հեղինակն է, որը երգչուհու կենդանության օրոք է գրվել։ Հրապարակված երեք գրքերում տեղ են գտնել բացառիկ պատմություններ նրա կենսագրությունից` բեմականից մինչև անձնական կյանք, ընդհուպ կյանքի վերջին օրեր։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Արագած գյուղում քամին տանիքներ է պոկել, ծառեր արմատախիլ արել․ ֆոտոլրագրող Գագիկ …

    Արագած գյուղում քամին տանիքներ է պոկել, ծառեր արմատախիլ արել․ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գյուղից տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառեր, էլեկտրասյուներ, գազախողովակներ են կոտրվել, գրեթե ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է հարյուրավոր մետրեր։
    Ըստ Շամշյանի՝ կառավարության կողմից գյուղում կառուցվող նոր մանկապարտեզի համար բերված թիթեղները վարչական շրջանի ղեկավար Լուկաշ Խաչատրյանը գյուղացիների հետ հայտնաբերել են մանկարպարտեզից մի քանի 100 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում։
    🎦Gagik Shamshyan ՖԲ էջ, Արագածոտնի մարզ
    @ArmeniaSputnik

  • Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման պարագայում Հայաստանի բ…

    Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման պարագայում Հայաստանի բնակչությունը կբախվի մի շարք գլոբալ խնդիրների․ ասել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» միջազգային խորհրդաժողովի ելույթում։
    «Որոշ մասնագետներ քննարկումների ընթացքում եկել են այն եզրակացության, որ Թուրքիան 2.5 մլրդ դոլար ներդնելու պարագայում իր ձեռքը կվերցնի Հայաստանի տնտեսության այն հատվածը, որը բավարար կլինի Հայաստանի անկախությունը վտանգի տակ դնելու համար»։
    @ArmeniaSputnik

  • ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է սահմանախախտման հավանական փորձի մասինՏվյալներ են ստացվել դեկտ…

    ❗️ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է սահմանախախտման հավանական փորձի մասին
    Տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
    @ArmeniaSputnik

  • Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր է միայն որպես ներքաղաքական օրակարգի մաս, քանի ո…

    Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր է միայն որպես ներքաղաքական օրակարգի մաս, քանի որ մեծ հայ համայնք կա այնտեղ. Մարկեդոնովը՝ Երևանի և Փարիզի հարաբերությունների մասին

    Երբ այստեղ կրակում են, Փարիզում կամ Տուլոնում քիչ բան է փոխվում, բայց ռուսական Կովկասում անկայունությունը կարող է հանգեցնել փոփոխությունների, @ArmeniaSputnik-ին ասաց ռուս քաղաքագետը։
    Մեկնաբանելով Մակրոնի հայերեն թվիթները՝ քաղաքագետը խոստովանեց, որ փափուկ ուժի կիրառման հարցում Ֆրանսիան ավելի կատարելագործված է, քան Ռուսաստանը։ ՌԴ–ն քիչ է հրապարակային բաներ անում, այն սիրում է ուսուցչի դերը, որը կշտամբում է աշակերտին։ Բայց, հավանաբար, պետք է բարի խոսքեր ասել և դրանք վերածել իրականության, նկատեց փորձագետը։
    @ArmeniaSputnik

  • → . Հայաստանում Սիրիայի դեսպանատան դրոշաձողին արդեն նոր դրոշն է։@RadioSputnikAr…

    🇸🇾🇸🇾. Հայաստանում Սիրիայի դեսպանատան դրոշաձողին արդեն նոր դրոշն է։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Ժողովուրդ». ՔՊ-ում որքան պայքարում են արտահոսքերի դեմ, դրանք, միևնույնն է, շարո…

    ▪️«Ժողովուրդ». ՔՊ-ում որքան պայքարում են արտահոսքերի դեմ, դրանք, միևնույնն է, շարունակվում են: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը թիմում լուրջ խնդիրներ ունի, եւ նրա «հարցը դրվել է» ՔՊ վարչության նիստերից մեկում, որին մասնակցել է նաև Անդրանիկ Քոչարյանը:
    ▪️«Ժողովուրդ»․ ՔՊ-ականները բարոյապես ոչնչացնում ու խայտառակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգը չկատարած, իրենց նախկին թիմակից Հովիկ Աղազարյանին: Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը հանել են քննիչի վերցրած հեռախոսից, տպել են «Ֆեյսբուք»-ի messenger-ի ՍՄՍ-ները:
    ▪️«Փաստ»․ Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են։ Նախորդ համարում թերթը տեղեկացրել էր, որ փոխգնդապետ Նաիրա Գևորգյանին թույլ չեն տվել մտնել Կենտրոնական զինվորական հոսպիտալ, քանի որ հրաման ունեն: Տեղեկությունը հաստատել էր Գևորգյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, պատճառն իր քաղաքական հայացքներն են․ նա «Համահայկական ճակատ» շարժման անդամ է:
    ▪️«Հրապարակ»․ Եվրամիության դիտորդական առաքելության անդամների 13-14 հոգուց կազմված մի խումբ, մշտապես տեղակայված է Ջերմուկում: Նրանք` վարորդների, օգնականների հետ, հանգրվանել են Ջերմուկի 3-աստղանի «Անի» հյուրատանը, այն ամբողջությամբ փակել` միայն իրենք են բնակվում, այլևս դրսից հյուրեր չեն ընդունում: Ջերմուկցիները պատմել են, որ դիտորդները գրեթե ամեն օր շրջում են մարզում` մեկնում են սահման, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմից հետևում են իրավիճակին:
    ▪️«Իրավունք»․ Ղրղզստանում «Արարատ» հայկական համայնքի նախկին նախագահ, կառավարության պետական մրցնակի դափնեկիր Եվգենի Հակոբյանին մերժել են Հայաստանի քաղաքացիություն տրամադրել։ Եվգենի Հակոբյանի ենթադրությամբ՝ հնարավոր պատճառն այն է, որ մայրը կիսով չափ հայ է, հայրը՝ զտարյուն հայ է։ Հակոբյանն անգամ ԴՆԹ թեստ է հանձնել Մոսկվայում, որը փաստել է նրա 100 տոկոսով հայ լինելը։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Տնտեսական աճը կայունանալու է 5 %-ի շուրջ»․ Գարիկ ՊետրոսյանԵվրասիական զարգացման …

    «Տնտեսական աճը կայունանալու է 5 %-ի շուրջ»․ Գարիկ Պետրոսյան
    📎Եվրասիական զարգացման բանկի առաջիկա երեք տարվա մակրոտնտեսական կանխատեսմամբ` 2025թ.–ից Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերադառնալու է աճի սովորական տեմպին։ Ընդ որում, 2025թ–ի բյուջեն 5.1 % տնտեսական աճ է կանխատեսում, իսկ Եվրասիական Զարգացման Բանկի մասնագետների կանխատեսումն ավելի լավատեսական է` 5,5 %:
    Ի՞նչ հիմնավորումներ կան այս կանխատեսման համար և ինչքանո՞վ է այն իրատեսական հատկապես, որ հայաստանցի տնտեսագետները կասկածի տակ են դնում նույնիսկ բյուջեի 5.1% տնտեսական աճի կանխատեսումը։ Թեմայի շուրջ Spitnik Արմենիան զրուցել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս, Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանի հետ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Автор подкаста “Абовян TIME” Арман Абовян делится своими личными воспоминаниями …

    Автор подкаста “Абовян TIME” Арман Абовян делится своими личными воспоминаниями о Спитакском землетрясении, которое потрясло весь мир 7 декабря 1988г․
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen