🔈«Ժողովուրդ»․ Փաշինյանը Կառավարության նիստի իր հերթական «փոթորկուն» ելույթով ազդարարեց սպասվող նոր պաշտոնանկությունների մասին: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի օրերը, կարծես թե, հաշված են. նա հավանաբար «sms կստանա»:
🔈«Ժողովուրդ». Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ՔՊ-ն մտադիր է Գյումրիի սցենարը գործի դնել, համայնքապետի ընտրությունն ավագանիում տապալելու միջոցով՝ հասնել նոր ընտրությունների:
🔈«Հրապարակ»․ Բենզալցակայանի նախկին աշխատակից, Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, որն անձնական գործերում «սեռ»-ի դիմաց գրել էր «արու», վարչական տուգանքի է ենթարկվել։ Կասկածելի աճուրդներով նա շուկայականից զգալի էժան գներով և հրատապ կարգով Դիլիջանից հող է վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին, հազար 650 քառակուսի մետրը 11 մլն 550 հազար դրամով։
🔈«Հրապարակ»․ Սորոսական փայատերերի հովանավորները չեն թաքցնում, որ ՆԳՆ-ում Արփինե Սարգսյանի նշանակումը եղել է իրենց «աջակցությամբ»։ ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու այն:
♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM |
vk |
dzen