Category: Sputnik Armenia

  • Ադրբեջանում այսօր մեկնարկում է ավելի քան 1 տարի Բաքվում անազատության մեջ պահվող …

    ▪️Ադրբեջանում այսօր մեկնարկում է ավելի քան 1 տարի Բաքվում անազատության մեջ պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։
    ▪️Այսօր նախանշված է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Ռուսաստան։
    ▪️«Անհրաժեշտության դեպքում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար»,- Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլի։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու…

    🇦🇲🇺🇸ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու որպես օգնություն. Սուրեն Սարգսյանը` հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին
    ▪️Ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն, ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները։
    ▪️Այս ձևաչափը չի ենթադրում ՀՀ-ում ամերիկյան ռազմաբազայի կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում: Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, զինվորական կրթության հնարավորություններին: Տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն:
    ▪️Հիշեցնեմ` Վրաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք, սոցցանցում գրել է քաղաքագետ-ամերիկագետը:
    @ArmeniaSputnik

  • «Աբովյան time». Ադրբեջանի վերջնագրերն ու Հայաստանի արձագանքը, դեպի Եվրամիություն…

    «Աբովյան time». Ադրբեջանի վերջնագրերն ու Հայաստանի արձագանքը, դեպի Եվրամիություն գնալու գործընթացը. քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը վերլուծում է շաբաթվա կարևոր իրադարձությունները:
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Կատարվելու են պայթեցման աշխատանքներ, չանհանգստանաքՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտ…

    Կատարվելու են պայթեցման աշխատանքներ, չանհանգստանաք
    Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 13.00-ից 17.00-ի սահմաններում կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
    @ArmeniaSputnik

  • Ալիևը ցանկանում է ունենալ իր սեփական «Կանադան». Տիգրան Քոչարյան«Նիկոլ Փաշինյանը …

    Ալիևը ցանկանում է ունենալ իր սեփական «Կանադան». Տիգրան Քոչարյան
    «Նիկոլ Փաշինյանը երեկ կատարեց Ալիևի հերթական պահանջը՝ առաջարկեց ցրել Մինսկի խումբը, սակայն շուռ տվեց այնպես, ասես դա հենց իր առաջարկն էր»,- «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում մեկնաբանում է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Երևանում տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղ…

    Երևանում տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները վաղվանից` հունվարի 9-ից, կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
    Արտոնությամբ տոմս գնելու համար թաղապետարան պետք է գնալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
    Կոստանյանը հիշեցնում է, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։
    @ArmeniaSputnik

  • Абовян TIME: Можно ли было избежать повышения налогов в Армении? Однозначно, да….

    Абовян TIME: Можно ли было избежать повышения налогов в Армении? Однозначно, да. Так считает гость авторской программы политического аналитика Армана Абовяна – доктор экономических наук Аршак Акопян.
    По его мнению, на сегодняшний день и в обозримом будущем рынку ЕАЭС нет альтернативы, хотя никто не запрещает быть также представленным на рынках Евросоюза. Однако приоритетом должно быть расширение взаимодействия в рамках ЕАЭС, с перспективой выхода на рынки БРИКС.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ինչի համար է QR տոմսերի վավերականության ժամկետն ավելի կրճատվել․ փոխքաղաքապետի պա…

    Ինչի համար է QR տոմսերի վավերականության ժամկետն ավելի կրճատվել․ փոխքաղաքապետի պարզաբանումը
    Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականությունը 4 օր դարձնելը քաղաքապետարանը վերցրել է միջազգային փորձից, ասում են՝ համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունն են կրճատում։
    Ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ օրինակ՝ Բեռլինում 1 ուղետոմսի ժամկետը 2 ժամ է։ Ավագանու որոշմամբ է այդ ամենը սահմանվել, ընդգծեց` ավագանու բոլոր որոշումների մասին չէ, որ քաղաքապետարանը հայտարարում է, ընդդիմադիրներին և քաղաքացիներին էլ խորհուրդ տվեց կարդալ ավագանու այդ որոշումը։
    @ArmeniaSputnik

  • Абовян TIME: Ситуация на Южном Кавказе складывается так, что Азербайджан и Турци…

    Абовян TIME: Ситуация на Южном Кавказе складывается так, что Азербайджан и Турция с одобрения Запада в 2025 году будут наращивать давление на Армению.
    Об этом свидетельствуют заключения влиятельных аналитических центров. Американский Stratfor открыто заявляет, что администрация Трампа рассматривает Баку и Анкару в качестве своих главных союзников в нашем регионе. Об этом в своем авторском подкасте рассуждает политический обозреватель Арман Абовян.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Օպելները ու «համբալները»Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ» արտահայտո…

    Օպելները ու «համբալները»
    Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի պոտենցիալ «շահառու» ունի ու հարցում էի ուղարկել ՆԳՆ։
    Այսպիսով, եթե ՀՀ-ում գրանցվածներից հանենք Երևանում գրանցվածները (որպես «ոչ գեղի Օպել»), ապա կստանանք 73 441 պոտենցիալ «շահառու»։
    @Arm_Aeternum7