Category: Sputnik Armenia

  • Մահացել է մեր գործընկեր Արմեն ԴուլյանըSputnik Արմենիայի վերլուծաբան, «5 րոպե Արմ…

    Մահացել է մեր գործընկեր Արմեն Դուլյանը
    Sputnik Արմենիայի վերլուծաբան, «5 րոպե Արմեն Դուլյանի հետ» հաղորդաշարի հեղինակ Արմեն Դուլյանը 71 տարեկան էր։
    Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։
    2019 թ. հոկտեմբերից մինչ օրս Արմեն Դուլյանը հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով բարեխղճորեն կատարելով իր պարտականությունները. նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։
    Sputnik Արմենիան ցավակցում է ընտանիքին, հարազատներին, ընթերցողներին։ Նրա ձայնը և ներդրումը հայ լրագրության մեջ մշտապես կմնան որպես ինքնատիպ ոճ և գրագետ ու անաչառ խոսք։
    @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Ավտոսերվիս»․ հին ու ժամանակակից ավտոմեքենաներն են համեմատում հաղորդաշարի հեղինա…

    «Ավտոսերվիս»․ հին ու ժամանակակից ավտոմեքենաներն են համեմատում հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանն ու ավտոփորձագետ Արման Հակոբյանը։
    🎦 զրույցն ամբողջությամբ
    @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Հայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ս…

    «Հայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ստիպված կլինեն ընտրություն կատարել»,— Sputnik Արմենիային ասաց ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղար, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Սերգեյ Միխնևիչը։
    ❗️«ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ն 2015 թվականից գրեթե 5 անգամ ավելացել է, երկրի առևտուրը ԵԱՏՄ-ի ներսում 1,8 անգամ շատ է, քան ԵՄ բոլոր երկրների հետ միասին վերցրած»:
    ❗️«Եթե որոշում կայացվի հօգուտ ԵՄ-ի, ապա ԵԱՏՄ-ի կողմից կսահմանվեն սակագնային պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները, և առևտրի անկումը շատ լուրջ կլինի»։
    ❗️«Մենք ակնկալում ենք, որ մեր հայ բարեկամները պրագմատիկորեն են մոտենում նման գնահատականներին»։
    Միխնևիչը ուշադրություն հրավիրեց նաև հայ–իրանական առևտրի վրա․
    ❗️«Երկրները բավականին լիարժեք օգտագործում են իրենց հնարավորությունները, և ԵԱՏՄ-ից դուրս գալը կազդի նաև դրա վրա»։
    @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Ավտոսերվիս»․ SRS, AIRBAG կամ անվտանգության բարձիկ․ անվտանգության շատ կարևոր համ…

    «Ավտոսերվիս»․ SRS, AIRBAG կամ անվտանգության բարձիկ․ անվտանգության շատ կարևոր համակարգ, որը վարորդները երբեմն անտեսում են։
    Հաղորդաշարի հեղինակներ Վարդան Ալոյանն ու Արման Հակոբյանը զրուցել են ավտոփորձագետ Արմեն Աբրահամյանի հետ։
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ինչո՞ւ է 2024–ին նվազել Հայաստանը նախընտրող զբոսաշրջիկների թիվը, ի՞նչ է իրենից ն…

    Ինչո՞ւ է 2024–ին նվազել Հայաստանը նախընտրող զբոսաշրջիկների թիվը, ի՞նչ է իրենից ներկայացնում Armenian Travel Directory հարթակը․ այս մասին Sputnik Արմենիան զրուցել է Տուրիզմի կոմիտեի նախկին նախագահ և «Հայկական տուրիստական տեղեկատուի» հիմնադիր Սուսաննա Սաֆարյանի հետ:
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • После подписания Хартии о стратегическом партнерстве США-Армения у Тегерана появ…

    После подписания Хартии о стратегическом партнерстве США-Армения у Тегерана появились опасения по поводу того, что на армяно-иранской границе могут появиться сотрудники американских силовых структур. Теперь уже бывший госсекретарь США Энтони Блинкен ранее анонсировал углубление взаимодействия между Ереваном и Вашингтоном по линии пограничного ведомства.
    Политический аналитик Арман Абовян обсуждает эту тему в своем авторском подкасте с кавказоведом Кареном Игитяном.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ հայ-ադրբեջանական սա…

    ▪️Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ հայ-ադրբեջանական սահման մեկնելուց:
    ▪️Տիգրան Ավինյանը նոր փոփոխություններ է առաջարկել հանրային տրանսպորտի ուղեվարձի փաթեթներում։
    ▪️Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Մինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն․ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հա…

    Մինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան
    Մանրամասները ⤵️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

    Sputnik Արմենիա

    Մինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն, Հ1–ի եթերում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
    ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ պարզաբանել է, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե նմանատիպ գործարքների…

  • Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների փաստաբանները միջնորդել են կալանքը փոխարինել տն…

    ▪️Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների փաստաբանները միջնորդել են կալանքը փոխարինել տնային կալանքով։
    ▪️Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ եթերազրկվել է 107 FM ռադիոկայանը։
    ▪️«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից»․ ԱԳՆ-ն ցավակցել է թուրքական կողմին՝ լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի առիթով։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Ժողովուրդ»․ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Թրա…

    ▪️«Ժողովուրդ»․ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությանը, բայց սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել ու իրենց ֆեյսբուքյան էջերը ողողել լուսանկարներով:
    Թերթը փորձել է կապ հաստատել նախարարի խոսնակի հետ՝ պարզելու, թե ինչ կարգավիճակով է նախարարը մասնակցել միջոցառմանը, ինչ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում, ինչ միջոցներով է մեկնել, սակայն խոսնակն անհասանելի է եղել: «Փաստորեն, նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարում՝ հանրությունից թաքցնելով, թե ինչ միջոցներով է մեկնել և ապրում ԱՄՆ-ում», — ամփոփում է օրաթերթը:
    ▪️«Իրավունքն» էլ թեմայի առիթով մեջբերում է արևմտամետ դիրքորոշմամբ հայտնի դիվանագետ Արա Պապյանի գրառումը, որի համաձայն՝ միջոցառումը, որին մասնակցել են սոցապ նախարարն ու դեսպան Մակունցը ոչ թե պաշտոնական է եղել, այլ վճարովի։
    ▪️«Իրավունքն» անդրադարձել է նաև տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի թեմային՝ նշելով, որ այդ հայտարարությունների ֆոնին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգստի է մեկնել և աշխատանքի կվերադառնա հունվարի 27-ից: «Բայց արդյոք կվերադառնա: Չար լեզուներն ասում են, որ վերջինս հայտնվել է Նիկոլ Փաշինյանի Պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: Իսկ թե ՊՎԾ-ն ինչեր կարող է հայտնաբերել, չափազանց հուզիչ է»:
    ▪️«Հրապարակն» էլ գրում է, որ տեղեկություններ ունի, թե հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի թանկացման հանրային բոյկոտին՝ ըստ էության, տապալելով ուղեվարձի թանկացման իշխանական ռեֆորմը։
    ▪️«Հրապարակը» նաև հայտնում է, որ Ծանրամարտի ֆեդերացիայի երկարամյա ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվելու նոր ընտրությանը, քանի որ, ըստ թերթի՝ այդ պաշտոնին հավակնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
    ▪️«Հրապարակ»․ Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen