Category: Sputnik Armenia

  • Մոսկվան ակտուալ է համարում Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությո…

    Մոսկվան ակտուալ է համարում Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո
    Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ զարգացնելու այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք 2020-ին, 2022-ին ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից։
    Լավրովը Հայաստանը համարել է բնական ռազմավարական գործընկեր և դաշնակից ՝ նշելով, որ Մոսկվան մշտապես գնահատել և շարունակում է գնահատել եղբայրական կապերը երկրի և հայ ժողովրդի հետ:
    @ArmeniaSputnik

  • Մոսկվայում մեկնարկել է Միզոյանի և Լավրովի հանդիպումը Հանդիպման ժամանակ Հայաստանի…

    🇦🇲🇷🇺Մոսկվայում մեկնարկել է Միզոյանի և Լավրովի հանդիպումը
    🇦🇲 Հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը նշել է․
    ▫️Երևանը միտված է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելուն, նաև հույս ունի, որ ՌԴ-ն ինչ-որ չափով հաշվի կառնի ՀՀ շահերը միջազգային հարթակներում։
    ▫️Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին:
    ▫️Երևանը փորձում է ըմբռնումով մոտենալ ՌԴ շահերին, և կա ցանկություն ու ըմբռնում, որ ռուսական կողմն էլ միջազգային հարթակներում հաշվի կառնի Հայաստանի շահերը։
    ▫️Հայաստանը տրամադրված է տարածաշրջանի տնտեսական գրավչության բարձրացմանը և վերահաստատում է Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման պատրաստակամությունը:
    ▫️Երկու նախարարների հանդիպմանը քննարկվել է նաև հյուպատոսական ներկայության ընդլայնումը, մասնավորապես Սյունիքի մարզում: Անդրադարձ է եղել Երևանում Ռուսաստանի դեսպանությանը կից դպրոցի կառուցմանը։
    ▫️Կողմերը պայմանավորվել են պատրաստել երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիր։
    🇷🇺 ՌԴ արտգործնախարարը նշել է․
    ▫️Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է. բանակցությունները կայացան երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությամբ և բավականին հագեցած էին։
    ▫️Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում։
    ▫️Առևտրաշրջանառությունը հասնում է ռեկորդային թվերի՝ անցած տարվա ընթացքում գրեթե 12 մլրդ դոլարի
    ▫️Հայ–ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանը որևէ մեկի կողմից չէ ու շահագրգռված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմամբ։
    ▫️Մոսկվան արդիական է համարում Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո։
    (Լրացված)
    📷Բանակցություններին նախորդած հանդիպումից լուսանկարը սոցցանցում հրապարակել Է Մարիա Զախարովան։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Դոնալդ Թրամփից ինչ ասես կարելի է սպասել՝ պնդում են ոմանք։ Ու չեն սխալվում։ Հենց …

    Դոնալդ Թրամփից ինչ ասես կարելի է սպասել՝ պնդում են ոմանք։ Ու չեն սխալվում։ Հենց իր երկրորդ և վերջին պաշտոնադրման օրը խախտվել են պատմական ավանդույթները, որովհետև, ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, 1874 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում իշխանության փոխանցման որևէ արարողության չի մասնակցել օտարերկրյա ոչ մի առաջնորդ։
    Այնինչ, Թրամփը տարբեր պետությունների ղեկավարների հրավիրել է, ինչը, բնականաբար, թեժ վեճերի ու լրջագույն վերլուծությունների պատճառ է դարձել որոշ երկրներում, այդ թվում Հայաստանում. բա մերին ինչո՞ւ չի հրավիրել։
    🔈Ժամն է՝ լսելու Դուլյանին։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր․ բացատրում է ՊԵԿ…

    Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր․ բացատրում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Մարիամ Մանուկյանը։
    🎦ՀՀ ՊԵԿ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա. ԱԳՆՀունվարի 21-ին ծրագրված է Արարատ Միրզոյանի…

    Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա. ԱԳՆ
    Հունվարի 21-ին ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
    @ArmeniaSputnik

    Sputnik Արմենիա

    🇦🇲🇷🇺 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ռուսաստան այց նախատեսվում է, @ArmeniaSputnik–ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
    Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ:
    Այսպես է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը մեկնաբանել Լավրովի հայտարարությունը, թե իր…

  • Հայաստանը պատրաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնել Ադրբեջ…

    ▪️Հայաստանը պատրաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնել Ադրբեջանում հայ գերիների իրավունքների խախտման նոր փաստեր։
    ▪️Մեկ տարի առաջ մահացած ռուս գործարարի ընտանիքը «Ջերմուկ գրուպից» 1,5 միլիարդ ռուբլի փոխհատուցում է պահանջել։
    ▪️Թրամփը օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո ամենակարճ ժամկետում կազմակերպել հեռախոսազրույց Պուտինի հետ։
    🔈Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Արհեստական բանականությունը բիզնեսի համար կդառնա օգտակար գործի՞ք, թե լուրջ մարտահ…

    Արհեստական բանականությունը բիզնեսի համար կդառնա օգտակար գործի՞ք, թե լուրջ մարտահրավեր ու գլխացավանք
    Ինչ անել, որպեսզի բիզնեսը չդառնա ԱԲ-ի զոհը․ այն արդեն կարողանում է նաև խաբել, այսինքն սկսում է ձեռք բերել մարդկային ինտելեկտի որոշակի հատկանիշներ․ այս և հարակից հարցերի մասին է խոսում բիզնեսի խորհրդատու Հայկ Մանասյանը։
    Հաղորդավար Տաթևիկ Բաղդասարյանը և բիզնեսի խորհրդատու Հայկ Մանասյանը զրույցի ընթացքում Արհեստական բանականությանը ևս հարցրին, թե ինչպես կարող է այն օգնել փոքր և միջին բիզնեսին։
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարո…

    Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսօրվա «դատավարությունից»։
    Հրապարակումներում նաև պնդում են, որ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, իբր, «ներողություն է խնդրել» 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծման մասին իր խոսքերի համար:

    «Դատական նիստը» հետաձգվեց մինչև հունվարի 21-ը։

    @ArmeniaSputnik

  • Կրեմլում սկսվել են Պուտինի և Փեզեշքիանի բանակցություններըՌԴ նախագահը նշել է, որ …

    🇷🇺🇮🇷Կրեմլում սկսվել են Պուտինի և Փեզեշքիանի բանակցությունները
    ▫️ՌԴ նախագահը նշել է, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին մեծ պայմանագիր կստորագրվի։
    ▫️Մեր տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը. ասել է Իրանի նախագահը՝ Պուտինի հետ բանակցություններում
    Փեզեշքիանի այլ հայտարարություններ ևս․
    ▪️Իրանի գերագույն առաջնորդն ընդգծում է ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման կարևորությունը։
    ▪️Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Որո՞նք են 2025 թվականին հայաստանյան բիզնեսին սպասվող մարտահրավերներն ու ռիսկերը։…

    Որո՞նք են 2025 թվականին հայաստանյան բիզնեսին սպասվող մարտահրավերներն ու ռիսկերը։
    Բիզնեսի խորհրդատու Հայկ Մանասյանի գնահատմամբ՝ մարտահրավերներից առաջինը գեոպոլիտիկ ճնշումներն են և դրանցից բխող անորոշությունը, մյուսը մեր տնտեսության փոքրությունն է, որը էական բացսական ազդեցություն է թողնում բիզնեսի հետագա զարգացման վրա։ Եվս մի մարտահրավեր է պետության կարգավորիչ քաղաքականությունը և դրանից բխող անորոշությունները։
    Ըստ Մանասյանի՝ ամենամեծ խնդիրը մեր պետության տնտեսական առաքելության և զարգացման ստրատեգիայի բացակայությունն է։
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen