Category: Sputnik Armenia

  • Նյու Յորքում Փաշինյանը կրկնել է խաղաղության պայմանագրի հաստատված մասը ստորագրելո…

    ⚫️Նյու Յորքում Փաշինյանը կրկնել է խաղաղության պայմանագրի հաստատված մասը ստորագրելու իր առաջարկը։
    ⚫️Հայտնի է՝ երբ կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպումը։
    ⚫️Կառավարությունը հաստատել է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Երևանը Բաքվին առաջարկում է խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները ստորա…

    ⚫️Երևանը Բաքվին առաջարկում է խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները ստորագրել մինչև COP–29–ը։
    ⚫️Նյու Յորքում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը։
    ⚫️Ապօրինի գույքի բռնագանձման 547 ուսումնասիրություններից 8-ով հաշտության համաձայնագիր է կնքվել։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Հայ–թուրքական հաշտեցման «ողջ հմայքը»Նիկոլ Փաշինյանի` Էրդողանին հանդիպելուց և նրա…

    Հայ–թուրքական հաշտեցման «ողջ հմայքը»
    Նիկոլ Փաշինյանի` Էրդողանին հանդիպելուց և նրա գիրքը կրծքին սեղմելուց հետո, Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպել է Էրդողանի կնոջ հետ և ջերմորեն սեղմել նրա ձեռքը։ Նա լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել և գրել, որ մասնակցել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից կազմակերպված ընդունելությանը։
    @ArmeniaSputnik

  • «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ առանց խոչընդոտների հա…

    ▪️«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ առանց խոչընդոտների հաղթելու են 2026-ի խորհրդարանական ընտրություններում և հորդորել է թիմակիցներին մտածել 2031-ի ընտրությունների մասին:
    ▪️«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքի նախաձեռնողը Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ: Թերթին հայտնի է դարձել, որ թեև Գրիգոր Մինասյանին հեռացնելու հարցը այս օրերին ՔՊ-ի հիմնական օրակարգն է, բայց նրան փոխարինող դեռ չունեն:
    ▪️«Հրապարակ»․ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ իշխանությունների սկսած արշավը կոնկրետ նպատակ ունի: Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես Զանգեզուրի Պղնձամոլիբդենայինից ստացավ ժամանակին:
    ▪️«Փաստ»․ Բբարդ, ծանր մթնոլորտ է հանրակրթական դպրոցներում: Շատ են դժգոհություններն այսպես կոչված, «նոր չափորոշիչներից»։ Ուսուցիչները թերթին պատմել են, որ վերապատրաստման ժամանակ իրենց պարզ ասել են, որ չի խրախուսվում դասարանում աշակերտներին դիմել՝ սեռային պատկանելությունը նշելով: Այսինքն՝ չի կարելի ասել օրինակ՝ «Տղա՛ ջան, արի գրատախտակի մոտ» կամ «աղջիկ ջան, դասդ սովորե՞լ ես» և այլն:
    🔈 Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Հրապարակ»․ Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգն…

    ▪️«Հրապարակ»․ Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ Մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաև ՔՊ-ի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սրբազանի շրջապատից թերթին վստահեցրել են, որ Սրբազանն այնուամենայնիվ այս պահին տրամադրված է չգնալ, սակայն որոշումը դեռ կարող է փոխվել։
    ▪️«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին հրահանգել է․ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե չի լինելու։ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության ձևաչափով քննարկումներից մեկի ընթացքում նա իր թիմակիցներին ասել է, որ իրենց օրակարգում ԵՄ անդամակցության հարց չկա և չի կարող լինել։
    ▪️«Հրապարակ»․ 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի զեկույցը թեև պատրաստ է, սակայն այն հերթական նիստերին էլ քննության չի դրվի, լավագույն դեպքում՝ ԱԺ կներկայացվի տարեվերջին կամ ավելի ուշ՝ դառնալով նախընտրական քարոզչության մաս։
    ▪️«Հրապարակի» տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • Թուրքիան ակտիվորեն աջակցում է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը․…

    ⚫️Թուրքիան ակտիվորեն աջակցում է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը․ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են Նյու Յորքի «Թուրքական տանը»։ Էրդողանը Փաշինյանին իր հեղինակած գիրքն է նվիրել (լուսանկար
    ⚫️«Շիկահող» արգելոցը վտանգված է: Ադրբեջանի զինծառայողները Հայաստանից զավթած տարածքում ծառերի մեծածավալ հատումներ են իրականացնում․ Արման Թաթոյանի ահազանգը։
    ⚫️Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը․ այն պատկանում է ԴՀԱԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Էրդողանի հետ։ Թե ինչ հարցեր են քննարկել՝…

    Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Էրդողանի հետ։
    Թե ինչ հարցեր են քննարկել՝ Փաշինյանի հրապարակած տեսանյութին կից չի նշվում:
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Մինչև այժմ սեպտեմբերը ամբողջ աշխարհում ասոցացվում էր 2001-ի աննախադեպ ահաբեկչութ…

    Մինչև այժմ սեպտեմբերը ամբողջ աշխարհում ասոցացվում էր 2001-ի աննախադեպ ահաբեկչության հետ, երբ Նյու Յորքում զոհվեց մոտ 3000 մարդ։ Այս տարվա սեպտեմբերը, երբ Լիբանանում և Սիրիայում կապի միջոցների պայթյուններից մահացավ մոտ 40 մարդ, սկզբունքային հարցեր է առաջացնում՝ իսկ ո՞րն է ահաբեկչության և դրա դեմ պայքարի միջև սահմանը։
    Եվ վերջապես մի հարց, որը չի կարող անմիջականորեն չհուզել յուրաքանչյուրիս՝ արդյոք մի օր չի՞ պայթի նաև հենց իմ բջջայինը, կամ ինքնաթիռում իմ կողքին նստածի նոթբուքը։
    🔈Ժամն է՝ լսելու Դուլյանին։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում ՄԱ…

    🇦🇲🇦🇿🇹🇷Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
    «Հույս ունենք, որ այդ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մենք կլսենք բարի լուրեր»,- ասել է Էրդողանը:
    Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար։
    @ArmeniaSputnik

  • Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել տարբեր մեխանիզմներով խթանելու բնակչ…

    Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել տարբեր մեխանիզմներով խթանելու բնակչության համախառն սպառումը։
    Բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը բացատրում է դրա մեթոդները։
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen