Category: Sputnik Armenia

  • «Հրապարակ». Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելի…

    ▪️«Հրապարակ». Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցն է, ..․. Մինչդեռ վերջին օրերին՝ սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ: Ողջ թիմով առաջ են տանում քարոզչական այն գիծը, թե Արցախի հետ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բացառապես արցախցիների ուսին է։
    ▪️«Փաստ» թերթի տեղեկություններով`Փաշինյանը որոշել է հեծանիվի կարևորության թեմայի համար ավելի լայն տարածում ապահովել: Սեպտեմբերի առաջին շաբաթներին հայաստանյան մի շարք դպրոցների հատկացվել են հեծանիվներ, և տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել։
    ▪️«Հրապարակ»․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սև ամպեր են կուտակվել: Նրա կտրուկ հարստանալու, հղփանալու մասին Փաշինյանին տարբեր մարդիկ բողոքել են, եւ նրա հանձնարարությամբ իրավապահները սկսել են ուսումնասիրել Բաբայանի գործունեությունը, ունեցվածքը, բիզնես գործերը և հետաքրքիր նյութեր են հայտնաբերել։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • ՀՀ ԱԳՆ․ Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով սկ…

    ՀՀ ԱԳՆ․ Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով սկիզբ առած տեղահանությունը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր։
    ▪️Այն տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի խախտումների դրսևորումներն ամբողջ աշխարհում։
    ▪️Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում ՀՀ դիրքորոշումը հստակ է։ Դրա կյանքի կոչման՝ այս պահին առկա հնարավորությունը բաց չթողնելու համար շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Այսօր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու արցախահայերի նկատմամբ էթնիկ զտման, բռ…

    ⚫️Այսօր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու արցախահայերի նկատմամբ էթնիկ զտման, բռնի տեղահանության առաջին տարելիցն է․ Արցախի քաղաքական ղեկավարներն այցելել են Եռաբլուր։
    ⚫️«Ահաբեկչություն է»․ Լիբանանում ռադիոկապի սարքավորումների զանգվածային պայթյունների համար Լիբանանն ու Իրանը մեղադրում են Իսրայելին։
    ⚫️Հոկտեմբերի 1-ին Երևանում կբացվի իրանական առևտրի կենտրոն։ Ըստ իրանական մամուլի՝ այն կդառնա դարպաս դեպի ԵԱՏՄ։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • «Մի՛ մանիպուլացրեք պատմական սիմվոլները, որոնք սխալական են և վիճելի». Հայկ Դեմոյա…

    «Մի՛ մանիպուլացրեք պատմական սիմվոլները, որոնք սխալական են և վիճելի». Հայկ Դեմոյանը՝ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլխի մասին
    Sputnik Արմենիան պատմաբան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ զրուցել է պատմության վիճահարույց դասագրքերի ու պատմությունը կեղծելու այլ դրվագների մասին։
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Հայրենիք ունենալու միակ երաշխիքը հայրենասիրությունն է․ «Աբովյան Time» զրույցն ամ…

    Հայրենիք ունենալու միակ երաշխիքը հայրենասիրությունն է․ «Աբովյան Time»
    🎦 զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ադրբեջանական գերությունից Վիգենին ազատելու հարցը Լիբանանի իշխանության օրակարգում…

    ⚫️Ադրբեջանական գերությունից Վիգենին ազատելու հարցը Լիբանանի իշխանության օրակարգում է․լիբանանահայ պատգամավորը մանրամասներ է հայտնել։
    ⚫️Լիբանանում նոր պայթյուններ են՝ մեքենաներում և տներում։
    ⚫️«ԱրԲատ» ռազմաբազայի հրամանատարն արձագանքել է հեղաշրջման փորձ անելու Հայաստանի քննչական կոմիտեի մեղադրանքներին։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • 2020թ․ գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի հարցը մշտապես արծարծվում է Լիբա…

    2020թ․ գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի հարցը մշտապես արծարծվում է Լիբանանի խորհրդարանում և ամենուր, @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Փոլա Յակուբյանը։
    Նրա խոսքով՝ Լիբանանի իշխանությունները մշտական կապի մեջ են Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարների հետ՝ Վիգենին ազատ արձակելու հարցով։
    «Խնդիրն այն է, որ ադրբեջանցիները Վիգենին բռնել են որպես լիբանանցի և ներկայացնում են որպես վարձկան։ Մինչդեռ նա ազգությամբ հայ է, ապրում էր այնտեղ և իր տունն էր պաշտպանում»,- նշում է Յակուբյանը։

    Sputnik Արմենիա

    Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
    Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվի Յասամալի դատարանում հունիսի 8-ին մեկնարկել է Էուլջեքչյանի գործով նախապատրաստական նիստը:
    Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն»…

  • «Ռուսաստանի դեմ քարոզչություն է». «ԱրԲատ» ռազմաբազայի հրամանատարն արձագանքել է Հ…

    «Ռուսաստանի դեմ քարոզչություն է». «ԱրԲատ» ռազմաբազայի հրամանատարն արձագանքել է Հայաստանի Քննչական կոմիտեի մեղադրանքներին, թե Հայաստանում իշխանությունը յուրացնելու ծրագրեր ունեցող խումբը վերապատրաստվել է Դոնի Ռոստովում գտնվող «ԱրԲատ» ռազմաբազայում։
    Հրամանատար Հայկ Գասպարյանն իրավապահների այս հաղորդագրությունը որակել է հակառուսական քարոզչություն՝ նշելով, որ իրենք Ռուսաստանի քաղաքացիներ են և Հայաստանի ներքաղաքական կյանքն իրենց չի հետաքրքրում։ Այս մասին «ԱրԲատ» ռազմաբազայի հրմանատար Հայկ Գասպարյանը խոսել է @SputnikLive-ով։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • Թուրքիայում ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների փոփոխություն է տեղի ունենում, կարծ…

    Թուրքիայում ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների փոփոխություն է տեղի ունենում, կարծում է Փաշինյանը Այլ մեջբերումներ․ ▪️ԲՐԻԿՍ–ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք։ ▪️ՀՀ իշխանությունը խնդիր չի դրել ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառության ծավալները նվազեցնել.…

  • «Ժողովուրդ»․ Իշխանության «սրտի» օլիգարխները տիրում են պետական գնումներին՝ որսալո…

    ▪️«Ժողովուրդ»․ Իշխանության «սրտի» օլիգարխները տիրում են պետական գնումներին՝ որսալով ֆինանսական ամենամեծ «ձկները»։
    ▪️«Ժողովուրդ»․ Գիշերօթիկ դպրոցները փակվեցին. Փաշինյանը խաբել է։
    ▪️«Հրապարակ»․ Թիմակիցներից ո՞ւմ կզոհաբերի Փաշինյանը․ ըստ թերթի՝ որոշ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանին արևմտյան հովանավորները հասկացրել են, որ ժամանակն է նաև թիմակիցների հարստացման օրինականության հարցը քննության առնել։
    ▪️«Իրավունք»․ Հոկտեմբերին հրապարակվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի արդյունքները․ ՔՊ-ականներն այս առիթով արդեն իսկ պատերի տակ թսթսում են, թե շուտով պագոնավորներ են, որ ջրի երես են դուրս գալու, որին հաջորդելու է քր հետապնդումը, ընդդիմադիր դաշտին տակից օգնող գեներալներ են «փուռը գնալու»։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen