Category: Sputnik Armenia

  • Դեպի ուր ենք գնում․ «Աբովյան time» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման…

    Դեպի ուր ենք գնում․ «Աբովյան time» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի՝ շաբաթվա ամփոփումը
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ավագանու թեժ նիստի սպասումով․ Երևանի քաղաքապետը պատրաստվում է մանդատից զրկել ավա…

    ⚫️Ավագանու թեժ նիստի սպասումով․ Երևանի քաղաքապետը պատրաստվում է մանդատից զրկել ավագանու ևս 3 անդամի։
    ⚫️Ռուսաստանն ու Իրանը ռազմավարական գործակցության պայմանգիր են նախապատրաստում․ նախագահ Փեզեշքիանը կմեկնի Կազան։
    ⚫️Իրանի պատգամավորը «Զանգեզուրի միջանցք»-ը կեղծ միջանցք է որակել։
    ⚫️Oրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է։
    🔈Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Դեռ չորս տարի առաջ՝ 2020 թվականին, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խոստանում էր…

    Դեռ չորս տարի առաջ՝ 2020 թվականին, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խոստանում էր 2026-ին առաջին 10 մարդկանց հասցնել Մարս և կանխատեսում էր, որ 2050-ին Մարսի բնակչությունը կկազմի մոտ 1 միլիոն։
    Իհարկե կարելի է պատկերացնել, որ մարդիկ կարող են ապրել Կարմիր մոլորակի վրա՝ հատուկ հարմարեցված և արևի ճառագայթումից պաշտպանված շինություններում, թթվածինն էլ երևի հնարավոր է ստանալ Մարսի բավական նոսր մթնոլորտից, բա ջո՞ւրը։ Չէ՞ որ եթե մարդիկ պատրաստվում են բույսեր աճեցնել այնտեղ, դրա համար զգալի քանակությամբ ջուր կպահանջվի։
    Լավատեսները պատասխանում էին՝ Մարսի բևեռներում ջուր կա, բայց սառույցի տեսքով։ Հիմա պարզվել է, որ այդ մոլորակում ջուր կա նաև հեղուկ վիճակում։ Այն էլ՝ շատ-շատ։
    🔈 Ժամն է՝ լսելու Դուլյանին։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։Միջ…

    ⚫️Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
    ⚫️Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել՝ Բաքվում նախանշված COP29 գագաթաժողովին ընդառաջ։
    ⚫️Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանը կհյուրընկալի Եվրասիական տնտեսական համաժողովը. օրակարգային որոշ հարցեր արդեն հայտնի են։
    🔈Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Хочу, чтобы наша армянская мечта сбылась. Мария Гулегина-МейтарджянИзвестная опе…

    Хочу, чтобы наша армянская мечта сбылась. Мария Гулегина-Мейтарджян
    Известная оперная певица Мария Гулегина в интервью Sputnik Армения рассказала о своих армянских – и не только – корнях, призналась, что хочет в дальнейшем выступать с двойной фамилией: Гулегина-Мейтарджян.
    Важнее национальной принадлежности Гулегина считает наличие (или отсутствие) у человека совести. Почетный член Международного паралимпийского комитета и послом доброй воли ЮНИСЕФ, певица служит живым и вдохновляющим примером для матерей, чьим детям поставлен диагноз, несовместимый с жизнью.
    Говоря о мечте, Мария Агасиевна озвучивает несколько: спеть в Эчмиадзине, увидеть Нобелевскую награду сына, и услышать «простите» от соседей, чтобы сбылась наша армянская мечта.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հրապարակ»․ Քաղաքական նոր ուժի ձևավորման կոնսուլտացիաներին մասնակցում են Արման Թ…

    ▪️«Հրապարակ»․ Քաղաքական նոր ուժի ձևավորման կոնսուլտացիաներին մասնակցում են Արման Թաթոյանը, Հայկ Մարությանը, Սուրեն Սուրենյանցը, Հայ ազգային կոնգրեսը, «Ապրելու երկիրը» և մի քանի այլ ուժեր: «Մեզ պատմեցին, որ անգամ Էդմոն Մարուքյանին են դիտարկել այս ալյանսում, բայց քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ նրա ներկայությունը կարող է վնասել՝ նոր միավորը կապելով Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրում է թերթը։ Հոդվածագիրը փորձել է տեղեկությունները ճշտել վերը թվարկված քաղաքական ուժերից ու գործիչներից։
    ▪️«Ժողովուրդ»․ Սեպտեմբերի կեսերին քաղաքական էլիտան զբաղված է լինելու ոչ միայն Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկով, այլև «Համաշխարհային հայկական գագաթնաժողովով»։ Թերթի տեղեկույթյուններով, արդեն ծախսվել է 242 մլն 399 հազար դրամ, կամ 620 հազար դոլար։
    ▪️«Հրապարակ»․ Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել և անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ «Մեզ ասացին, որ հրահանգել է հաղորդումներում, ռեպորտաժներում նվազեցնել ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը»։ Ըստ լրատվամիջոցի՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները կարող է այլևս Հանրային ռադիոյի ցանցում չլինեն։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Հարևանների տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիք կարմիր գիծ է Իրանի հա…

    ⚫️Հարևանների տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիք կարմիր գիծ է Իրանի համար․ արտգործնախարարի հայտարարությունը։
    ⚫️Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել․ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել։
    ⚫️Ի պատասխան «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի դեմ ամերիկյան պատժամիջոցների, Ռուսաստանում սահմանափակումներ կկիրառվեն ամերիկյան լրատվամիջոցների նկատմամբ։
    🔈Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ԿԳՄՍ նախարարի 2023թ․ հուլիսի 27-ի հրամանով՝ հանրակրթական դպրոցներում օտար լեզվի …

    ԿԳՄՍ նախարարի 2023թ․ հուլիսի 27-ի հրամանով՝ հանրակրթական դպրոցներում օտար լեզվի ընտրության կարգում որոշակի փոփոխություններ են եղել։ Հրամանում նշվում է, որ «Հանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների երկրորդ դասարանում դասավանդվում է մեկ օտար լեզու, իսկ 3-ից 12-րդ դասարաններում՝ երկու օտար լեզու: Այդ օտար լեզուներն են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ նախարարության կողմից երաշխավորված ծրագիր ունեցող այլ լեզուներ: Ստացվում է, որ եթե նախկինում ռուսերենը «պարտադիր» կարգավիճակ ուներ, ապա այժմ անցել է «ընտրովի օտար լեզու» կարգավիճակի։
    Բացի այդ նոր ուսումնական պլանով օտար լեզուներին հատկացվում է մեկ շաբաթում 4 դասաժամ, որից ռուսաց լեզվի ժամաքանակը որոշվում է տնօրենի հայեցողությամբ, լավագույն դեպքում 2 ժամ։ Բացի այդ նոր ուսումնական տարում դպրոցն է որոշելու, թե ինչ «կարգավիճակ» կունենա ռուսաց լեզուն, այսինքն` կլինի 1-ին օտար լեզու, թե 2-րդ, թե ընդհանրապես չի լինի։
    Թեման քննարկել ենք կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ՀՀ ՊՆ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։Հայաստանում Եվրամիության առաքելու…

    ⚫️ՀՀ ՊՆ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։
    ⚫️Հայաստանում Եվրամիության առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։
    ⚫️ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել «Ռոսիա սեգոդնյա», ՌԻԱ Նովոստի, RT և Sputnik լրատվամիջոցների նկատմամբ։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Արաքս գետի ափերին ավազի չվերահսկվող արդյունահանումը հանգեցրել և շարունակում է հա…

    Արաքս գետի ափերին ավազի չվերահսկվող արդյունահանումը հանգեցրել և շարունակում է հանգեցնել ափամերձ գոտու համար ծանրագույն հետևանքների. այդ մասին են վկայում արբանյակային լուսանկարները:
    Պարզելու համար, թե ինչպես է ՀՀ իշխանությունը վերահսկում գետի ափին կատարվող արդյունահանումը, @ArmeniaSputnik–ը հավաքել է նկատելիորեն փոփոխված ափամերձ հատվածների կոորդինատները, որտեղ վերջին տարիներին իրականացվել կամ շարունակվում է ավազի արդյունահանումը:
    Google-ի քարտեզում տեղամասերի տվյալների կոորդինատներն ուղարկել ենք ՏԿԵՆ ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
    Նախարարության և տեսչական մարմնի պատասխանները` այստեղ։

    Արաքսի ափից ավազ արդյունահանելու աղետալի հետևանքները. արբանյակային լուսանկարներ

    Գետի հայայաստանյան ափի զգալի մասը վերջին տարիներին ծածկվել է փոսերով և արհեստական լճակներով. գետի հունի փոփոխության մշտական վտանգը պահպանվում է: