Category: Sputnik Armenia

  • «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը ՀՀ անկախության օրը՝ սեպտե…

    «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին նախաձեռնել է ինտելեկտուալ խաղի մրցույթ։
    «Աբովյան Time» պոդկաստի զրուցակիցներն են «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ Լիանա Մանուկյանը և նախաձեռնող խմբի անդամ, Արցախի ներկայացուցիչ Աննա Վահանյանը․ պատմում են մրցույթի և ՀԵՄ–ի անելիքների մասին։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • «Բաքու» ցուցանակը «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակ…

    «Բաքու» ցուցանակը «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով։
    «Ռադիոլուրի» լրագրող Ալիսա Գևորգյանը հրապարակել է լուսանկարն ու գրել. «Ռադիոլուրի պատասխանը»։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է` ելնելով իր կյանքի մոդելն…

    Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է` ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է Փաշինյանին
    ▪️Եթե Փաշինյանն ինձ հարցեր ուներ, նա կարող էր դրանք ուղղել 2022-ի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես ԼՂ պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի։
    ▪️2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքն ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ:
    📎Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ նշել էր, որ Ռուբեն Վարդանյանին այնքան էլ լավ չի ճանաչում ու չի հասկանում, թե ինչու նա հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ով էր նրան «գործուղել» Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ։
    Փաշինյանի հայտարարությունների մասին Արցախի նախկին պետնախարարին տեղեկացրել են բանտում հարցաքննության ժամանակ` հետաքրքրվելով նրա դիրքորոշմամբ։ Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ նա խնդրել է իր խոսքը հանրությանը փոխանցել։
    @ArmeniaSputnik

  • Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբե…

    ⚫️Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած 41 թերություններից 40-ը։
    ⚫️Իսրայելական բանակն անցած գիշերվա ընթացքում շարունակել է ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները։
    ⚫️Առաջիկա մի քանի օրերին Երևանում ու մարզերում անձրևներ են սպասվում։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրենի ժ/պ Արմեն Քոլոյանը Ար…

    Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրենի ժ/պ Արմեն Քոլոյանը Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի տարելիցի նախօրեին «Ռադիոլուրում» ժամացույցներ է կախել, որոնք ցույց են տալիս Բաքվի և Անկարայի ժամերը։
    Mediahub-ի հետ զրույցում Արմեն Քոլոյանը, որը մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր, հաստատել է, որ նախաձեռնությունն իրեն է։
    Չնայած Հանրային ռադիոյի աշխատակիցների վրդովմունքին, որոնցից լրագրող Ալիսա Գևորգյանը միակ որդուն կորցրել է 44–օրյա պատերազմում, տնօրենի ժ/պ–ն չի պատրաստվում դրանք հանել` ասելով, որ դրանցով հեշտ է կողմնորոշվել, երբ տարբեր քաղաքներում կատարվողի մասին լուր ես գրում և ժամ պիտի նշես։
    Հարցին, թե Բաքվի Հանրային ռադիոյում Երևանի ժամանակով ժամացույց կա՞, Քոլոյանն ասել է, որ չգիտի և մեղմ ասած, անտարբեր է, թե ինչ են մտածում Ադրբեջանի Հանրային ռադիոյի աշխատակիցները։
    @ArmeniaSputnik

  • Արցախի ՄԻՊ-երը դիմել են Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի կողմից մարդկության…

    ⚫️Արցախի ՄԻՊ-երը դիմել են Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ուսումնասիրություն սկսելու պահանջով։
    ⚫️Այսօր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու արցախահայերի բռնի տեղահանության առաջին տարելիցն է․ արցախցներն այցելել են Եռաբլուր, ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ։
    ⚫️Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորների և ավիաընկերության աշխատակցների միջև վիճաբանություն է ծագել։ Մասնակիցները ձերբակալվել են։
    🔈 Այս և այլ լուրեր
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • Բաքվի հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ չեն եղել, իրակա…

    Բաքվի հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ չեն եղել, իրականությանը չեն համապատասխանում. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Միխայել Ռոթ
    @ArmeniaSputnik

  • «Հրապարակ». Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելի…

    ▪️«Հրապարակ». Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցն է, ..․. Մինչդեռ վերջին օրերին՝ սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ: Ողջ թիմով առաջ են տանում քարոզչական այն գիծը, թե Արցախի հետ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բացառապես արցախցիների ուսին է։
    ▪️«Փաստ» թերթի տեղեկություններով`Փաշինյանը որոշել է հեծանիվի կարևորության թեմայի համար ավելի լայն տարածում ապահովել: Սեպտեմբերի առաջին շաբաթներին հայաստանյան մի շարք դպրոցների հատկացվել են հեծանիվներ, և տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել։
    ▪️«Հրապարակ»․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սև ամպեր են կուտակվել: Նրա կտրուկ հարստանալու, հղփանալու մասին Փաշինյանին տարբեր մարդիկ բողոքել են, եւ նրա հանձնարարությամբ իրավապահները սկսել են ուսումնասիրել Բաբայանի գործունեությունը, ունեցվածքը, բիզնես գործերը և հետաքրքիր նյութեր են հայտնաբերել։
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

  • ՀՀ ԱԳՆ․ Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով սկ…

    ՀՀ ԱԳՆ․ Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով սկիզբ առած տեղահանությունը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր։
    ▪️Այն տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի խախտումների դրսևորումներն ամբողջ աշխարհում։
    ▪️Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում ՀՀ դիրքորոշումը հստակ է։ Դրա կյանքի կոչման՝ այս պահին առկա հնարավորությունը բաց չթողնելու համար շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM