Category: Sputnik Armenia

  • Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կներկայացնի․ խորհրդարանական ընտրությունների արդյո…

    ⚫️Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կներկայացնի․ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
    ⚫️Ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ դեպք․ նոր մանրամասներ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան վերաբերյալ։
    ⚫️Ամերիկյան ժողովրդավարությունը իրականում․ Քևին Սփյսիի հետ ամերիկյան համալսարանում նախատեսված հանդիպումը չի կայանա։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ՀՀ Սահմանադրությունը և Ադրբեջանի պահանջները, Արևմուտքը՝ Հայաստանում, լեյբորիստնե…

    ՀՀ Սահմանադրությունը և Ադրբեջանի պահանջները, Արևմուտքը՝ Հայաստանում, լեյբորիստներն ու աջ ծայրահեղական ուժերը՝ Եվրոպական երկրների խորհրդարաններում․ «Աբովյան Time»-ի շաբաթվա ամփոփումը
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ Փաշինյանն այցելել է Տավուշ։ Աճարկուտ…

    ⚫️Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ Փաշինյանն այցելել է Տավուշ։ Աճարկուտով անցնող ճանապարհը Կիրանց գյուղ գնալու այլընտրանքային ճանապարհ կդառնա այն բանից հետո, երբ սահմանազատման շրջանակներում բնակավայրի մուտքի ճանապարհային կամուրջը կհանձնվի Ադրբեջանին։
    ⚫️Իրանի նախագահ ընտրվելու առիթով Փաշինյանը շնորհավորել է Փեզեշքիանին։
    ⚫️Օկուպացրած Շուշիից Ադրբեջանը դարձյալ պնդել է, որ խաղաղությանը խանգարում է ՀՀ Սահմանադրությունը։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված, հանդիպել ս…

    Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված, հանդիպել սահմանապահների հետ։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Նիկոլ Փաշինյանը Կիրանցում էՍահմանազատման հետևանքով այստեղ նոր ճանապարհ կառուցելո…

    Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է
    Սահմանազատման հետևանքով այստեղ նոր ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել։ ՀՀ վարչապետը նշել է, որ այն շուտով պատրաստ կլինի։
    @ArmeniaSputnik

  • «Հրապարակ»․ Սահմանազատման համատեղ հանձնաժողովը սահմանված ժամկետում այդպես էլ չհա…

    ▪️«Հրապարակ»․ Սահմանազատման համատեղ հանձնաժողովը սահմանված ժամկետում այդպես էլ չհաստատեց համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր։
    ▪️«Հրապարակ»․ Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, պարզվում է, չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ԱՄՆ-ն Հայաստանում էներգետիկ դիվերսիֆիկացիա կապահովի, կկառուցի մոդուլային ատոմակայան: ՀՀ իշխանությունը դեռ չի խոստովանում, որ իրենց առջև նման պահանջ է դրված։ Բրյուսելյան փաստաթղթում խայտառակ ձեւակերպումներ կան։
    ▪️«Ժողովուրդ»․ Օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ անցյալ տարվա թվականի արդյունքներով` «ԱՄԻՕ» բանկ (նախկին` «Հայբիզնեսբանկ»), «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Յուքոմ», «Հայաստանի Էլեկտրական ցանցեր», «Հայկական Ատոմային Էլեկտրակայան» ընկերությունները տարին ավարտել են վնասով, «այլ կերպ ասած` նրանց գոյությունը, համենայն դեպս նախկին տեսքով, վտանգված է»:
    ▪️«Փաստ»․ Կառավարություն հո չէ, «ցնցող նվաճումների» էպիկենտրոն է։ Վերջապե՜ս, 5 տարի անդադար տքնելուց հետո կարողացել է իր համար պարզել, թե ինչն է թթվասեր համարվում, իսկ ինչը՝ ոչ: «Փաստորեն թշնամին Հայաստանից ահռելի տարածքներ չի զավթել, թշնամին Հայաստանին ոչ մի բանով ոչ մի կողմից չի սպառնում, հասարակությունը ծանր ու խուլ դիմադրության մեջ չէ, աղքատությունը սրընթաց աճ չի գրանցում… Մնացել էր միայն թթվասերի հարցը պարզել, դա էլ հերոսաբար արեցին», — գրում է թերթը։
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական ներկայացուցիչը․ Փեզեշքիանը քվեների 53,6%-ն…

    ⚫️Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական ներկայացուցիչը․ Փեզեշքիանը քվեների 53,6%-ն է ստացել։
    ⚫️Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները․ ՀՀ ԱԺ պատվիրակությունը Վոլոգդայի մարզում է։
    ⚫️Եվրո 2024-ում սկանդալը չավարտված՝ «Գորշ գայլերի» նշանը ցուցադրել է ևս մեկ թուրք մարզիկ՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Տերյան մշակութային կենտրոնը» դարձել է Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպ…

    «Տերյան մշակութային կենտրոնը» դարձել է Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության մրցանակակիր։ «Ուրիշ նորությունների» հյուր, կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը ներկայացրել է մրցանակին արժանանալու նախապատմությունն ու կարևորությունը՝ ուղղված արցախցիների ինտեգրմանը։
    «Կրթի՛ր կրթողին» ծրագրի նպատակն է ոչ միայն հնարավորություն տալ Լեռնային Ղարաբաղիում զինված հակամարտությունից հետո Հայաստան տեղափոխված արցախահայերին աջակցելու համար ստեղծել աշխատելու լայն շրջանակ, այլև ներկայացնել աշխարհին օկուպացված Արցախի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը։
    Լիլիթ Մելիքյանը նաև անոնսեց օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կայանալիք «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնի մասին։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվան նվիրված տոնական քայլերթը Երևան…

    ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվան նվիրված տոնական քայլերթը Երևանում մեկնարկել է Ազատության հրապարակից, անցել Մաշտոցի պողոտայով և կավարտվի Հանրապետության հրապարակում:
    @ArmeniaSputnik

  • Այսօր մեր բազմաչարչար ու փրկարար Սահմանադրության օրն է։ Պրոբլեմները սկսվեցին Հիմ…

    Այսօր մեր բազմաչարչար ու փրկարար Սահմանադրության օրն է։ Պրոբլեմները սկսվեցին Հիմնական օրենքի հենց ծննդյան օրը. այն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին, երբ արգելված էր հայ ավանդական կուսակցություններից մեկի գործունեությունը Հայաստանում, փակվել էին մի շարք լրատվամիջոցներ, դադարեցվել էր այն ռադիոկայանի վերահեռարձակումը, որտեղ ես աշխատում էի։
    Եվ պատահական չէր, որ այդ օրվա քվեարկությունը միջազգային դիտորդները որակեցին ազատ, բայց ոչ արդար։ Սակայն փաստ է նաև, որ այդ առաջին Սահմանադրությունը դրական դեր խաղաց և մեծապես օգնեց հաղթահարել այն ճգնաժամային իրավիճակները, որոնք ստեղծվեցին Հայաստանի առաջին նախագահի հրաժարականից և 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո։
    Սահմանադրության հետ կապված խնդիրներն այնումենայնիվ ոչ միայն չհարթվեցին, այև ավելի ակնհայտ դարձան։
    Ժամն է՝ լսելու Դուլյանին։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM