Category: Sputnik Armenia

  • «Շուտով Ռուսաստանում ունենալու ենք նոր դեսպան։ Թեկնածությունը ներկայացված է արդե…

    ❗️«Շուտով Ռուսաստանում ունենալու ենք նոր դեսպան։ Թեկնածությունը ներկայացված է արդեն, սպասում ենք նշանակմանը»․ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Վաղարշակ Հարությունյանը հետ կանչվի ՌԴ-ից իր վերջին հայտարարությունների համար, և արդյոք նրա հայտարարությունները համաձայնեցվում են ՀՀ ԱԳՆ-ի հետ։
    📎ՀՀ-ում ՌԴ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածներից տուժած ռուսական մի շարք շրջաններ էր այցելել, նաև հայտարարել, որ երկու երկրների հարաբերությունները չեն սահմանափակվում առանձին անհատների հայտարարություններով։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ԱՄՆ–ն չի կարող այս հարցի հետ կապված դիրքորոշում հայտնել. սենատոր Ռոջեր Ուիքերը` …

    ԱՄՆ–ն չի կարող այս հարցի հետ կապված դիրքորոշում հայտնել. սենատոր Ռոջեր Ուիքերը` խաղաղության պայմանագիրը կնքելու Ադրբեջանի նախապայմանի մասին
    «Նախապայմաններ կան, թե չկան, ինչ–որ դրույթներ են առաջ քաշվել, որոնք խաղաղության շահերից չեն բխում, բայց պատրաստ ենք նպաստել միջնորդել բովանդակալի քննարկումներին։ ԱՄՆ–ն և մեր դաշնակիցները պատրաստ են նպաստել բանակցություններին»,–ասաց նա` պատասխանելով հարցին, որ Ալիևը պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը` դրանով խոչընդոտելով խաղաղության պայմանագրի ստորագրումը, ԱՄՆ ի՞նչ կարող է անել այս հարցում։
    @ArmeniaSputnik

  • Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային է և չի փոխվի նոր նախագահ…

    Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային է և չի փոխվի նոր նախագահի դեպքում. դեսպան Մեհդի Սոբհանի
    «Իրանը մնում է Հայաստանի բարեկամը, և Երևանի հետ հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,– քվեարկությունից հետո լրագրողներին ասաց Մեհդի Սոբհանին։
    📎Իրանի քաղաքացիներն ընտրում են նոր նախագահ։ Թեկնածուները երկուսն են՝ քվեարկության առաջին փուլի առաջնորդ և էթնիկ ադրբեջանցի Մասուդ Պեզեշիկիանին և նրա մրցակից, պահպանողական թևի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին։
    @ArmeniaSputnik

  • «Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը»․ ասված է վա…

    ⚫️«Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը»․ ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության օրվա շնորհավորական ուղերձում։
    ⚫️Աբխազիան բողոք է հայտնել Վրաստանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների առնչությամբ։
    ⚫️Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • 23 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները 300 հազարական դրամ դրամական աջակցությ…

    ▪️23 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները 300 հազարական դրամ դրամական աջակցությունը կստանան մինչև օգոստոս։ | մանրամասներ
    ▪️Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած զոհված զինծառայողներ ունեցող 4 ընտանիքների կտրամադրվի 1– միլիոնական դրամ աջակցություն։ | մանրամասներ
    ▪️Հուլիսի 11–ին կանցկացվի ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստ․ «Օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ, իսկ մյուս մասը 2–րդ ընթերցմամբ քննարկման համար նախատեսված նախագծեր են»,– ասված է հիմնավորման մեջ: | մանրամասներ
    ▪️2,5 մլրդ դրամ` Երևանի քաղաքապետարանին մայրաքաղաքի 27 փողոցների ասֆալտապատման համար։ Կառավարության նիստին հաստատվեց ՀՀ ՏԿԵ նախարարությանը բյուջեի այսպիսի վերաբաշխումը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ԱՄՆ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է. Վահագն Խաչատուրյանն ու Նիկոլ Փաշի…

    ⚫️ԱՄՆ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է. Վահագն Խաչատուրյանն ու Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության օրվա առիթով:
    ⚫️Բելառուսը այսօրվանից Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ է։ Գագաթնաժողովը մեկնարկել է փաստաթղթերի ստորագրման արարողությամբ։
    ⚫️Ադրբեջանը հրաժարվել է համագործակցել Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։ Եվրոպական կառույցը եվրոպական կոնվենցիայի խախտում է արձանագրել։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հրապարակ» թերթն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2 մերձավորների՝ …

    ▪️«Հրապարակ» թերթն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2 մերձավորների՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանի երեկվա ձերբակալությանը։
    ▪️«Ժողովուրդ»․ «Կուտակային կենսաթոշակների՝ ամիսներ շարունակ ձգվող հարցը իսկական պատուհաս է դարձել բռնի տեղահանված արցախցիների համար: 2019-ից նրանց կուտակած գումարների ճակատագիրն անորոշ է մնում, իսկ պատկան մարմինները տարբեր պատճառաբանություններով ձգձգում են հարցը։
    ▪️«Հրապարակ»․ Տևական բոյկոտից հետո իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը։
    ▪️«Փաստ» օրաթերթը դիտարկել է 2024-25 ուսումնական տարվա բուհերի ընդունելության հայտերը և բացահայտել, որ զգալի մեծացել է ռուսական «ծագումով» բուհերի նկատմամբ դիմորդների հետաքրքրությունը:
    ▪️«Ժողովուրդ»․ Լիդիանը ՀՀ-ին «նվիրել» է վիթխարի վնաս։
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Արևմուտքը կանգնած է քաղաքական վերաձևավորումների առջև․ որտե՞ղ է ՀՀ–ն. «Աբովյան Ti…

    Արևմուտքը կանգնած է քաղաքական վերաձևավորումների առջև․ որտե՞ղ է ՀՀ–ն. «Աբովյան Time»
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը իրեն ամրակցված ինքնաձիգից կզա…

    Պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
    Նա տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում, գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
    Դեպքի վայրում հայտնաբերվել է մահացած զինծառայողին ամրակցված «АК» տիպի ինքնաձիգը։
    Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
    Նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական ծառայություն կրելու ընթացքում հոդվածով:
    @ArmeniaSputnik

    Sputnik Արմենիա

    Մահացած զինծառայողը 20 տարեկան էր, Սոթքի բնակիչ, @ArmeniaSputnik–ին հայտնեց մեր աղբյուրը
    Ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանն ինքնասպան է եղել։ Դեպքը եղել է Վերին Շորժայում։ Նա զորակոչվել էր բանակ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։…

  • ՀՀ ՊՆ. Հուլիսի 3-ին, ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամ…

    ❗️ՀՀ ՊՆ. Հուլիսի 3-ին, ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM