Category: Sputnik Armenia

  • «Փաստ»․ Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ կապված սահմանազատման և, ընդհանրապես, …

    ▪️«Փաստ»․ Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ կապված սահմանազատման և, ընդհանրապես, Ադրբեջանի բոլոր պահանջները լուռումունջ կատարելու հետ, մեղմ ասած, մեծ հարցեր են առաջացրել ոչ միայն հասարակության գերակշիռ մասի, այլև հենց Փաշինյանի թիմակիցների շրջանում: Ըստ թերթի՝ ՔՊ-ականները գնալով ավելի հաճախակի են թե՛ իրենց նեղ շրջապատում, թե՛ միմյանց հետ զրույցներում կասկածներ հայտնում տեղի ունեցող գործընթացների առումով:
    ▪️«Ժողովուրդ»․ Հայ գերիների մասին հրապարակումներ համացանցում կգտնեք միայն 2024 թվականի տարեսկզբին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ գերիների մասին հիշատակել է ՀՀ Ազգային ժողովի իր մի քանի հայտարարություններում, զրույցներում։ Ով, երբ ինչ է ասել․․․․
    ▪️«Հրապարակ»․ Թեպետ ընդամենը ապրիլի վերջին էր խորհրդարանից պատվիրակություն գործուղվել Գերմանիա, սակայն օրերս մի խումբ ՔՊ-ականներ կրկին աշխատանքային քառօրյա այցով մեկնել են Բեռլին։ Թե ինչ աշխատանքային այց է, խորհրդարանի ղեկավարի ստորագրած կարգադրության մեջ չի նշվում։ Ինչպես հայտնի է՝ այս օրերին Գերմանիայում ընթանում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը, եւ կասկած չկա, որ իշխանականների՝ Գերմանիայի նկատմամբ հանկարծահաս հետաքրքրությունն էլ ֆուտբոլով է պայմանավորված:
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ռումբի ահազանգ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում․ աշխատակիցները տարհանվել են:Բաքո…

    ▪️Ռումբի ահազանգ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում․ աշխատակիցները տարհանվել են:
    ▪️Բաքուն արդեն 2-րդ անգամ Երևանին առաջարկել է Նախիջևանի համար կիրառել «կալինինգրադյան մոդելը»։ Պաշտոնական Երևանը վկայակոչում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
    ▪️Թուրքիայում տեղի բնակիչները ջարդում են սիրիական կրպակները և հակասիրիական ցույցեր անցկացնում։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Абовян TIME: общественный деятель Эдмон ЭвоянАрмения и Россия являются по-насто…

    Абовян TIME: общественный деятель Эдмон Эвоян
    Армения и Россия являются по-настоящему братскими странами, считает генсек российского Совета регионального и муниципального сотрудничества Эдмон Эвоян. Он считает себя патриотом России и Армении, и убежден, что должен посвятить свою деятельность укреплению союзнических отношений между двумя странами.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հնարավոր հա…

    ⚫️Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին լուրերին։
    ⚫️ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Բելգորոդում հարգանքի տուրք է մատուցել ուկրաինական գնդակոծությունների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների հիշատակին։
    ⚫️Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ Բաքուն ու Երևանը կարող են պայմանավորվել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ մի քանի ամսվա ընթացքում։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Հայկական և ադրբեջանական դիրքերը Ոսկեպարի եկեղեցու հարակից հատվածում@YerevanToday…

    Հայկական և ադրբեջանական դիրքերը Ոսկեպարի եկեղեցու հարակից հատվածում
    @YerevanTodaynews–ի տեսանյութը նկարված է Երևան-Վրաստան միջպետական ճանապարհից:
    @ArmeniaSputnik

  • Փեզեշքիանը և Ջալիլին անցնում են երկրորդ փուլ։ Իրանի նախագահի ընտրությունների թ…

    ❗️Փեզեշքիանը և Ջալիլին անցնում են երկրորդ փուլ։ Իրանի նախագահի ընտրությունների թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50% շեմը։ Ընտրության արդյունքները ամբողջությամբ ամփոփվել են․ ընտրելու իրավունք ունեցող 61 մլն իրանցիներից ընտրության է գնացել 24 միլիոնը։ …

  • Ադրբեջանցի մարզիկներն իրենց ոչ սպորտային են պահել բռնցքամարտի մինչև 16 տարեկաննե…

    Ադրբեջանցի մարզիկներն իրենց ոչ սպորտային են պահել բռնցքամարտի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ:
    ՀՀ օրհներգը լսելիս՝ Ադրբեջանի երկու ներկայացուցիչները դժվարացել են կառավարել իրենց զգացմունքները։ Ադրբեջանցի մարզիկը շրջվել է, ապա չի լուսանկրավել պատվանդանին կանգնած մեդալակիրների հետ, իսկ ադրբեջանուհին իջել է պատվանդանից։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Այսօրվանից Հայաստանը ստանձնում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպո…

    ⚫️Այսօրվանից Հայաստանը ստանձնում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը։
    ⚫️Ռուսաստանը մեկ ամսով ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը։
    ⚫️Ֆրանսիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» դաշինքը պարտվել է Մարի Լը Պենի ծայրահեղ աջ արմատական «Ազգային միավորում» կուսակցությանը։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում, 29.06.2024. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հր…

    Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում, 29.06.2024. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել:
    ♥️@RadioSputnikArm

  • Համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է Իտալիայում ՀՀ դեսպան …

    Համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։
    Դեսպանը նշել է, որ արխիվային նյութերը հիմնականում իտալերեն փաստաթղթեր են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են համիդյան ջարդերի ականատես ծագումով իտալացի ֆրանցիսկյան վանական Սալվատորե Լիլլիին, ով 1982 թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից դասվել է երանելիների շարքին:
    ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը ասել, որ թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների կողմից դրանք կուսումնասիրվեն և կհրապարակվեն:
    🔗Հայր Սալվատորե Լիլլին, ով հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ 1894-1895թթ․ ընթացքում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի կառավարման շրջանում իրականացված հետապնդումների և ջարդերի մասին շատ հետաքրքիր վկայություններ է թողել, սպանվել է յոթ հայ ուղեկիցների հետ միասին օսմանյան զինվորների կողմից 1895 թ․ նոյեմբերի 19-ին․ մանրամասնել է ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը։
    @ArmeniaSputnik