Category: Sputnik Armenia

  • Իրանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկի այս ժամի տվյալներով առ…

    Իրանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկի այս ժամի տվյալներով առջևում բարեփոխիչ թեկնածուն է՝ Մասուդ Փեզեշքիանը՝ 8 302 577 ձայնով, ապա պահպանողականներն են՝ Սաիդ Ջալիլի՝ 7 189 756 ձայն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ՝ 2 676 512 ձայն, Մոստաֆա Փուրմոհամմադի՝…

  • «Էս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ուղեցող պայքար է»․ «Տավուշը հանուն հա…

    «Էս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ուղեցող պայքար է»․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ներքին Հանդի բնակիչների հետ հանդիպմանն է ասել։
    Այժմ վերադասավորումների փուլ է, և շարժման անմիջական գործողությունները ցույց կտան, թե ի վերջո ինչի է հասնելու շարժումը․ ներքինհանդցիներին ներկայացրել է Բագրատ սրբազանը։ «Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և կգնա»,- կարծում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։
    «Երեկ ինձ Մեղրիում մարդիկ ասել են՝ հանկարծ չնահանջեք»,- ասել է սրբազանը․ ներքինհանդցիները ևս համաձայնությամբ են արձագանքել։
    🔗Ինչպես հայտնի է՝ 44-օրյայից հետո Ներքին Հանդը սահմանամերձ է․ իսկ 2021-2022թթ․ ադրբեջանական զինուժը առաջխաղացման ընթացքում ավելի է մոտեցել գյուղին։
    📷«Սրբազան պայքար» տելեգրամ-ալիք
    @ArmeniaSputnik

  • «Հրապարակ»․ Վերջին շրջանում ՔՊ-ականները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ, …

    ▪️«Հրապարակ»․ Վերջին շրջանում ՔՊ-ականները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ, ներքին քննարկումների, զրույցների ժամանակ, երբ պետք է նրա անունը տալ, անցնում են ժեստերի լեզվին եւ ձեռքով մորուք են ցույց տալիս՝ հասկացնելով, որ խոսքը Փաշինյանի մասին է։
    ▪️«Առավոտ»․ ԱՄՆ պետական շահերը Բայդենով կամ Թրամփով պայմանավորված չեն | խմբագրական
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը մասնակցելու՝ Վաշինգտոնի…

    ⚫️Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը մասնակցելու՝ Վաշինգտոնի հրավերը։
    ⚫️Արարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու Դուբրովնիկի համաժողովին:
    ⚫️Իրանի նախագահական ընտրությունների ձայների ոչ ամբողջական հաշվարկով առաջատարը Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ, բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանն է։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Հայաստանի տարածքի վրա ԱՄՆ-ն ու Եվրոպան «ղումար» են խաղում, իսկ մենք հեքիաթ ենք պ…

    Հայաստանի տարածքի վրա ԱՄՆ-ն ու Եվրոպան «ղումար» են խաղում, իսկ մենք հեքիաթ ենք պատմում եվրոպական ուղղության մասին. «Աբովյան Time»
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ադրբեջանը կենտրոնական դեր է խաղացել տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հ…

    🇦🇿🇺🇸Ադրբեջանը կենտրոնական դեր է խաղացել տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, ինչը հանգեցրել է խաղաղության հաստատմանը. Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
    ԱՄՆ պետքարտուղարի օգնականը վստահ է, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը ոչ միայն կբարելավի անվտանգության ոլորտում իրավիճակը, այլև թույլ կտա Կենտրոնական Ասիայից ապրանքներ մատակարարել Ադրբեջանի, ապա Վրաստանի և Հայաստանի տարածքով համաշխարհային շուկաներ:
    Ըստ էության, այդ նպատակով էլ ամերիկացի պաշտոնյան մեկնում էր Բաքու՝ աջակցություն ստանալու Ռուսաստանին շրջանցող միջանցքի հարցում։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Իրանը դեմ է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության․ Իր…

    ⚫️Իրանը դեմ է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության․ Իրանի դեսպանը վստահեցրել է, որ այս մոտեցումը երբեք չի փոխվի` անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում ու ՀՀ–ում։
    ⚫️«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 3 օրով մեկնում է Սյունիք․ հանդիպումներ են նախատեսված Մեղրիի, Կապանի, Գորիսի ու Սիսիանի քաղաքներում ու գյուղերում։
    ⚫️Այս տարվա առաջին կիսամյակում ռուսաստանցիներն ամենաշատը մեկնել են Երևան։ Ստամբուլն ու Բաքուն վարկանիշով զիջում են Երևանին։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեկնում է Սյունիք։ Հանդիպումներ են նախատեսվա…

    ⚫️«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեկնում է Սյունիք։ Հանդիպումներ են նախատեսված Մեղրիի, Կապանի, Գորիսի ու Սիսիանի քաղաքներում ու գյուղերում։
    ⚫️Այս տարվա առաջին կիսամյակում ռուսաստանցիներն ամենաշատը մեկնել են Երևան։ Երևանին հաջորդում են Ստամբուլն ու Բաքուն։
    ⚫️Իրանում այսօր արտահերթ նախագահական ընտրությունների օրն է։ Փորձագետները չեն բացառում երկրորդ փուլի հնարավորությունը։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հրապարակ»․ «Ադրբեջանի օգտին լրտեսության համար մեղադրվող Սարգիս Գալստյանի գործով…

    ▪️«Հրապարակ»․ «Ադրբեջանի օգտին լրտեսության համար մեղադրվող Սարգիս Գալստյանի գործով օրերս առերեսում է տեղի ունեցել նրա և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի միջև, ով այդ գործով վկայի կարգավիճակ ունի։ Թերթի տեղեկություններով՝ Շահրամանյանի ցուցմունքներով Գալստյանի մեղադրանքը չի հաստատվել»։
    ▪️«Հրապարակ»․ «Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին։ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի մտերիմներն ուզում են աննախադեպ ընդունելություն կազմակերպել»։
    ▪️«Իրավունք»․ «Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատը պատերի տակ փսփսում է, որ վերջինս իրավապահ կառույցի ղեկավարներին հանձնարարական է իջեցրել` գաղտնալսել անխտիր բոլոր ՔՊ-ական կարկառուններին»։
    ▪️«Ժողովուրդ»․ «Իշխանությունները արցախից բռնի տեղահանված արցախցիներին շահագրգռում, համոզում են քաղաքական ակտիվություն չցուցաբերել, որևէ դեպքում չմասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին»:
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Արաբկիրի մի շարք հասցեների ջրամատակարարումը կդադարեցվի հունիսի 27-ին ժամը 18:30-…

    Արաբկիրի մի շարք հասցեների ջրամատակարարումը կդադարեցվի հունիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն։

    «Արզնի 2» ջրատարը վթարվել է։
    ♥️@RadioSputnikArm