Category: Sputnik Armenia

  • Սյունիքի զորամասերից մեկում երեկ զինծառայող է մահացել, հայտնում է ՔԿ–ն։2024թ. հո…

    ❗️Սյունիքի զորամասերից մեկում երեկ զինծառայող է մահացել, հայտնում է ՔԿ–ն։
    2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել, որ նույն օրը զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Դ.Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:
    Նախաձեռնվել է քրեական վարույթ։
    ♥️@RadioSputnikArm

  • Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին այցելել են Կարմիր խաչի…

    ⚫️Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները։
    ⚫️Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստան–Ադրբեջան կարգավորման ուղղությամբ. Պետդեպի խոսնակը հրաժարվել է խոսել Ալիևի և Բլինքենի հեռախոսազրույցի մասին։
    ⚫️Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • 171 նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ամբողջությամբ չեն ներկրվել. հայտնել է Եր…

    171 նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ամբողջությամբ չեն ներկրվել. հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով, թե ինչու է հետաձգել Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը։
    ♥️@RadioSputnikArm

  • Վաղը ցերեկը և գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։ Հիդրոօդերևութաբանութ…

    Վաղը ցերեկը և գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նաև հայտնում է՝ այդ օրերին Հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
    ♥️@RadioSputnikArm

  • «Հրապարակ»․ Քաղաքական ժողովից հետո բարձրաստիճան ՔՊ-ականների անդորրը խախտվել է։ Ն…

    ▪️«Հրապարակ»․ Քաղաքական ժողովից հետո բարձրաստիճան ՔՊ-ականների անդորրը խախտվել է։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ մինչև 2026-ը՝ մինչև համապետական ընտրությունները, կադրային փոփոխություններ է անելու, որովհետեւ թիմում կան մարդիկ, որոնց Հայաստանի հպարտ քաղաքացիները, մեղմ ասած, տանել չեն կարողանում։
    ▪️«Ժողովուրդ»․ ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Նիկոլ Փաշինյանից Նա որևէ հստակեցում չի արել՝ ի վերջո ինչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ուր է գնում Հայաստանը, վերջին օրերին ԵՄ անդամակցության հարցը որքանով է իրատեսական: Ավելին՝ անթաքույց հայտարարել է, որ որևէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլեւս սադրանքների չի դիմի:
    ▪️«Իրավունք»․ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, թե օգոստոսին կարևոր անելիքներ ունեն, ու յուրաքանչյուրն իր հերթին պետք է հնարավորինս քիչ թշնամիներ հավաքի իր շուրջ։ Ասել է, որ իրենք հիմա լայն հասարակության «պադերժկայի» կարիքն ունեն։ Ու վայն եկել տարել է, թե մեկի պատճառով իրենց դեմ կրքեր բորբոքվեն»,- թերթին ասել է աղբյուրը:
    ▪️«Հրապարակ» օրաթերթը մի քանի օր առաջ ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Արմեն Գասպարյանին և մի քանի այլ ՊՊԾ-ականների՝ իտալական հեծանիվների Bianchi թանկարժեք խանութում հեծանիվ ընտրելիս:
    🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի պետությունը…

    ⚫️Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:
    ⚫️Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին սխալ էին կալանավորել․ վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել կալանքի որոշումը։
    ⚫️Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ Աստանայում:
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ ՀՀ–ն միաց…

    ⚡️Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ ✔️ՀՀ–ն միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ:…

  • Բաքվում ավարտվել է օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերի քննութ…

    ⚫️Բաքվում ավարտվել է օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերի քննությունը։
    ⚫️Բարձրագույն դատական խորհուրդն արձագանքել է Վարչական դատարանի աշխատակիցների գործադուլին։
    ⚫️Արտաշատի բնակիչը էլեկտրոնային դրամապանակներից խաբեությամբ հափշտակել է 2,5 մլն դրամ։
    🔉Այս և այլ լուրեր ⤴️
    ♥️@RadioSputnikArm

  • Ուղիղ 51 տարի առաջ Բրեժնևը հայտարարեց, որ սառը պատերազմն ավարտվել է Շատերն այսօր…

    Ուղիղ 51 տարի առաջ Բրեժնևը հայտարարեց, որ սառը պատերազմն ավարտվել է
    Շատերն այսօր վստահ են, որ նա մի փոքր շտապեց եզրակացություններ անել։
    Բրեժնևն իր հայտարարությունն արել է ԱՄՆ կատարած այցի ժամանակ, որտեղ նա քննարկել է թեմաներ, որոնք արդիական են նաև այսօր.
    — միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին համաձայնագիր,
    — արաբա-իսրայելական հակամարտության կարգավորում,
    — գերտերությունների միջև առևտրի սկզբունքները:
    @ArmeniaSputnik

  • Վարդենուտ գյուղի ճանապարհը վաղ առավոտից փակած բնակիչներն արդեն բացել են Երևան–Ապ…

    Վարդենուտ գյուղի ճանապարհը վաղ առավոտից փակած բնակիչներն արդեն բացել են Երևան–Ապարան ճանապարհը, բայց բողոքը դեռ մնում է նույնը․ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարդենուտ գյուղի բնակիչ Վահե Շագոյանը։
    Մենք բազմիցս հանդիպել ենք էկոնոմիկայի նախարարի, «ՌԻԴ» ՍՊԸ–ի տնօրենությանը, մարզպետին, բայց մեզ հուզող հարցերի պատասխանները չենք ստացել։ Ե՛վ տարբեր պաշտոնյաների, և՛ «ՌԻԴ» ՍՊԸ–ն անտարբերություն են ցուցաբերում, լուրջ չեն վերաբերվում մեր ասածներին, նույնիսկ փորձում են ծաղրել։ Մենք հենց դրա համար արդեն 2-րդ անգամ ճանապարհ փակեցինք»,– ասաց Շագոյանը։

    Ճանապարհը բացել են մի պայմանով` մարզպետարանից խոստացել են հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
    Բնակիչները բողոքում են, որ օտարվող հողերն իրենցից գնում են 345 դրամով 1 քմ-ի դիմաց այն դեպքում, որ բնակիչներ կան, որ 3000 դրամից ավելի են 1 քմ–ն վաճառել։
    ♥️@RadioSputnikArm