Category: Suren Surenyants

  • Ելույթ Այլընտրանքային նախագծեր նախաձեռնության կազմակերպած քննարկմանըhttps://yout…

    Ելույթ Այլընտրանքային նախագծեր նախաձեռնության կազմակերպած քննարկմանը
    https://youtu.be/9kcvqfo9mzY?si=80WyBbV_nyBpUGzv

    Ամեն գնով վերարտադրվող, սպառված իշխանությունը ական է. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/kPNco2nh1aM?si=sSWDfUOu7z9L…

    Հրատապ. Ինչից է վախենում Նիկոլը. ինչ գիտի

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Սբ. Աննա եկեղեցում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին առայժմ շատ հակիրճ կխոսեմ. Փ…

    Սբ. Աննա եկեղեցում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին առայժմ շատ հակիրճ կխոսեմ. Փաշինյանը դարձել է սպառնալիք հանրային համերաշխության համար: Նման ղեկավարով հնարավոր չէ երկրի ներսում վերացնել խրամատները, երաշխավորված խաղաղություն հաստատել հարևանների հետ:
    Վանոյի հողը թեթև լինի. այսքան ճշգրտորեն հնարավոր չէր լինի խտացնել «Գյադաների ժամանակը»:

  • Բանավեճ Շանթ-ի տաղավարումhttps://youtu.be/nl8EH8FfPQM?si=B-41OI_IiHSfsTK-Արտաքին…

    Բանավեճ Շանթ-ի տաղավարում
    https://youtu.be/nl8EH8FfPQM?si=B-41OI_IiHSfsTK-

    Արտաքին քաղաքական ի՞նչ ուղղություն պետք է ընտրի Հայաստանը | Հեռանկար բանավեճ

    https://www.facebook.com/shanttv
    https://www.instagram.com/shanttv
    https://www.tiktok.com/@shanttv_official
    Shant Digital TV App:
    🍏 iOS: https://apple.co/398zQUX
    👉 Android: https://bit.ly/30hf29D
    Բաժանորդագրվել http://bit.ly/3119srd

  • Հարցազրույց TribuneTV-ինhttps://youtu.be/o316384sRYw?si=ZT9Tt3TmgxRtk9Y4Ո՞րն է ը…

    Հարցազրույց TribuneTV-ին
    https://youtu.be/o316384sRYw?si=ZT9Tt3TmgxRtk9Y4

    Ո՞րն է ընդդիմության գլխավոր ինտրիգը եւ ինչի՞ կհանգեցնի ընտրակեղծիքը. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք Tribune.am-ի յութուբյան ալիքին և առաջինը ծանոթացեք ամենաթարմ տեղեկատվությանը, ամենահետաքրքիր հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #Tb #Tribune.am #Armenia #tbtv #tribune
    #live #news #Армения #новостиАрмении…

  • ԱԺ նախագահի փողոցային վարքագիծը…

    ԱԺ նախագահի փողոցային վարքագիծը

  • Իմնեմնիմի փոդքաստի հերթապահը դարձյալ ես եմ` Արմինե Ադիբեկյանի հետ միասին, շատ հե…

    Իմնեմնիմի փոդքաստի հերթապահը դարձյալ ես եմ` Արմինե Ադիբեկյանի հետ միասին, շատ հետաքրքիր հյուրերով։
    Հետևեք ժամը 22:00-ից։
    https://www.youtube.com/live/Va_hfEzirlE?si=1rZR8sgj6Gir2iUz

    LIVE. Ապօրինի կալանքի 132-րդ օր. «Իմնեմնիմի» փոդքասթ 269

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն Այ…

    🔴 Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն
    Այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրեշավոր հայտարարություն է արել: Նա ասել է. «Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020թ․ և, արդյունքում, ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար»։
    Սա հստակ քաղաքական ուղերձ է՝ 2020 թվականի աղետաբեր պատերազմն ու պարտությունը ներկայացնել որպես գիտակցված և իբր արդարացված որոշում։
    «Գիտակցված զոհողություն»՝ նշանակում է գիտակցված որոշում։ Այսինքն՝ Փաշինյանն, ըստ էության, ընդունում է, որ 2020 թվականի պատերազմը եղել է ոչ թե անխուսափելի ճակատագիր, այլ իր ընտրության արդյունք։ Իսկ եթե դա ընտրություն է եղել, ապա խոսքը արդեն ոչ թե սխալի, այլ՝ քաղաքական պատասխանատվության ծանրագույն դրսևորման մասին է։
    Ավելին, նա փորձում է պարտությունը ներկայացնել որպես «ձեռքբերում»՝ այն կապելով պետության և անկախության հետ։ Սա իրականության ցինիկ խեղաթյուրում է, վտանգավոր նարատիվ։
    Հայաստանը անկախ պետություն է 1991 թվականից, և որևէ պատերազմ, առավել ևս՝ պարտությամբ ավարտված, չի կարող վերածվել անկախության «ձեռքբերման» հիմնավորման։ Սա պարտության արդարացում է՝ բառախաղի միջոցով։
    «Զոհողություն» եզրույթի կիրառումն այս համատեքստում հատկապես ցինիկ է։ Զոհողությունը ենթադրում է բարձր նպատակ՝ արդարացված արդյունքով։ Սակայն երբ արդյունքը հազարավոր զոհեր են, կորսված տարածքներ և խաթարված անվտանգություն, ապա «զոհողություն» բառը դառնում է քողածածկույթ:
    Փաշինյանը նաև փորձում է անցյալը ներկայացնել որպես «կառափնարան տանելու» պատմություն՝ իրեն վերագրելով իբր առաջին «ինքնիշխան որոշումը»։
    Բայց հենց ինքն իրեն հակասում է:
    Եթե 2020-ին եղել է գիտակցված ընտրություն, ապա դրա պատասխանատվությունը չի կարող տեղափոխվել նախկինների վրա։ Այդ որոշումը կայացրել է հենց Փաշինյանը՝ իր հետևանքների համար ամբողջական պատասխանատվությամբ։
    Իրականում գործ ունենք մտածողության հետ, որտեղ պարտությունը ներկայացվում է որպես անհրաժեշտություն, կորուստը՝ որպես արժեք, իսկ պատասխանատվությունը՝ որպես անցյալին վերագրվող բեռ։
    Փաշինյանի հայտարարությունից հետո տրամաբանական հարց է առաջանում, թե արդյո՞ք նա այս նույն տրամաբանությամբ Հայաստանը կրկին կտանի նոր «գիտակցված զոհողությունների» ճանապարհով։
    Անկասկած, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում չգործի քաղաքական պատասխանատվության ինստիտուտը և այս անփառունակ իշխանությունը կրկին վերատադրվի:

  • Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը Արտաքին …

    🔴 Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը
    Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օրերս արած  հայտարարությունը, թե «եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ», պետականության և իշխանության նույնականացման վտանգավոր փորձ է։
    Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը սպառնացող վարքագիծ։ Սա քաղաքական մերկապարանոց պիտակավորում է, որը չի համապատասխանում պետական պատասխանատվության նվազագույն չափանիշներին։
    Քաղաքական հարթությունում գործ ունենք վաղուց կիրառվող տեխնոլոգիայի հետ՝ իշխանությունը ներկայացվում է որպես խաղաղության երաշխավոր, իսկ ընդդիմությունը՝ որպես պատերազմի աղբյուր։ Այս պարզեցված սխեման ընտրողի վարքագծի վրա ազդելու փորձ է՝ վախի գործոնի միջոցով։ Հասարակությանը փաստացի ներկայացվում է կեղծ երկընտրանք՝ ոչ թե ծրագրերի և լուծումների, այլ վախի և «կայունության խոստման» միջև։
    Ամենախնդրահարույցը, սակայն, Միրզոյանի պետական կարգավիճակն է։ Արտաքին գործերի նախարարը, որի առաքելությունը պետության շահերի ներկայացումն է արտաքին հարաբերություններում, ներքաղաքական պայքարում հանդես է գալիս կոշտ, կողմնակալ ձևակերպումներով։ Արդյունքում դիվանագիտական ինստիտուտը քաղաքականացվում է և աստիճանաբար կորցնում իր համազգային բնույթը։
    Ի վերջո, այս հայտարարությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Երբ իշխանությունը իրեն ներկայացնում է որպես պետության գոյության միակ երաշխավոր, ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն՝ իշխանության փոփոխությունը նույնացվում է պետականության կորստի հետ։ Սա հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին ու ավտորիտար մտածողության դրսևորում է:
    Մեծ հաշվով, խնդիրը Փաշինյանի և նրա թիմի քաղաքական մտածողությունն է, որը սահմանափակում է մրցակցությունը, մանիպուլացնում է հանրային վախերը և պետական ինստիտուտները ենթարկում է կուսակցական շահերին։