Category: Suren Surenyants

  • Հարցազրույց MediahubTV-ինhttps://youtu.be/EBFgWRAJZMI?si=KwcezdCzTUXHy4M6Ալիևի «…

    Հարցազրույց MediahubTV-ին
    https://youtu.be/EBFgWRAJZMI?si=KwcezdCzTUXHy4M6

    Ալիևի «քիլլերը» Հայաստանի դեմ Նիկոլ Փաշինյանն է. Սուրեն Սուրենյանց

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • Հարցազրույց ArmeniaTodayTV-ինhttps://youtu.be/Uc7TFJNybsk?si=S6Lz7k1qyFb3X63DՈչ …

    Հարցազրույց ArmeniaTodayTV-ին
    https://youtu.be/Uc7TFJNybsk?si=S6Lz7k1qyFb3X63D

    Ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար, «չպատերազմ»․ Սուրեն Սուրենյանց

    Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական ու նախընտրական իրավիճակին, Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։…

  • ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը Եվրամիությունը Հայաստանի իշխա…

    🇦🇲🇪🇺ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը
    Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների խնդրանքով պատրաստվում է Երևան ուղարկել արագ արձագանքման խումբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիբրիդային միջամտությունների դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը՝ ընդգծելով, որ «Եվրոպան չի թողնի Հայաստանին միայնակ արտաքին միջամտության դեմ պայքարում»։
    Պարադոքսն ակնհայտ է։ Հայաստանի ընտրական գործընթացը արտաքին միջամտություններից պաշտպանելու համար իշխանությունը դիմում է մեկ այլ արտաքին դերակատարի օգնությանը։ Այսպիսով, Հայաստանի ընտրական միջավայրի ձևավորման մեջ ներգրավվում է ևս մեկ արտաքին ուժ՝ այն հիմնավորմամբ, թե պետք է կանխել այլ երկրների հնարավոր ազդեցությունը։ Այս իրավիճակում անխուսափելիորեն առաջանում է հարց՝ որտե՞ղ է ավարտվում «պաշտպանությունը» և որտե՞ղ է սկսվում քաղաքական ներգրավվածությունը։
    Նիկոլ Փաշինյանը դիմում է ցանկացած քայլի, այդ թվում՝ ռեպրեսիվ, իր իշխանությունը վերարտադրելու նպատակով:
    Փաստացի ձևավորվում է մի իրավիճակ, երբ իշխանությունը փորձում է ընտրությունների շուրջ ստեղծել արտաքին լեգիտիմության պաշտպանիչ շրջանակ։ Եթե ընտրություններից հետո դրանց արդյունքները վիճարկվեն, իշխանությունը կարող է հղում անել միջազգային ներգրավվածությանը՝ ներկայացնելով գործընթացը որպես արտաքին գործընկերների կողմից վերահսկվող և պաշտպանված։
    Սակայն նման մոտեցումը ունի նաև վտանգավոր հետևանքներ։ Երբ ընտրությունների լեգիտիմությունը կապվում է արտաքին դերակատարների հետ, անխուսափելիորեն առաջանում է ընտրությունների սուվերենության խնդիր։ Ժողովրդավարական պետությունում ընտրությունների լեգիտիմությունը պետք է բխի քաղաքացիների ազատ կամարտահայտությունից և ազգային ինստիտուտների վստահությունից, այլ ոչ թե արտաքին քաղաքական կենտրոնների աջակցությունից։
    Ընտրական գործընթացի «եվրոպականացունը» կարող է խորացնել ներքին քաղաքական բևեռացումը։ Այդ դեպքում ընտրությունները սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։ Հայաստանում արդեն կա խոր բևեռացում: Եթե ԵՄ-ի խումբը ընկալվի որպես «Փաշինյանի կողմնակից», ապա հասարակության մեծամասնության մոտ կավելանա անվստահությունը՝ անկախ նրանից, թե որքան «տեխնիկական» է օգնությունը։
    Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը կարող է ապահովվել միայն մեկ ճանապարհով՝ ազատ, մրցակցային և երկրի ներսում գործող ինստիտուտների կողմից վերահսկվող գործընթացով։ Եթե ընտրական միջավայրի ձևավորման մեջ մեծ դեր սկսեն խաղալ արտաքին դերակատարները, ապա նույնիսկ ամենալավ տեխնիկական աջակցությունը չի կարող ամբողջությամբ վերացնել այն կասկածները, որոնք անխուսափելիորեն առաջանալու են հասարակության մի հատվածի մոտ։
    Այս իմաստով խնդիրն այն չէ, թե արդյոք ԵՄ արագ արձագանքման խումբը կօգնի պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ։ Ավելի կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ քայլը չի ստեղծում նոր քաղաքական իրականություն, որտեղ Հայաստանի ընտրությունները աստիճանաբար հայտնվում են արտաքին ազդեցությունների շրջանակում։

  • Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու…

    🔹🔹🔹Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին
    Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը, ըստ էության, հայտնվել է փակուղում:
    «Տիրադավ» անվանումը ստացած հոգևորականների խմբից արդեն դուրս են գալիս ազդեցիկ դեմքեր. Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանն, իր կամոք, ազատվել է պաշտոնից և կոչվել հանգստի։ Ավելի վաղ այդ խմբից հեռացել էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդը՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
    Սակայն ես հեռու եմ այն մտքից, թե Նիկոլ Փաշինյան հրաժարվել է իր հակաեկեղեցական և հակասահմանադրական քաղաքականությունից։ Ավելի հավանական է մեկ այլ բացատրություն․ իշխանության քաղաքական առաջնահերթությունները պարզապես փոխվել են։ Այս փուլում Փաշինյանը ամբողջությամբ կենտրոնացած է ընտրական քարոզարշավի վրա՝ փորձելով նվազեցնել այն ճակատները, որոնք կարող են խլել նրա քաղաքական և վարչական ռեսուրսները։
    Ստեղծված իրավիճակը, սակայն, բացահայտում է ավելի խորքային խնդիր։ Իշխանության ռեսուրսները ակնհայտորեն սահմանափակ են։ Փաշինյանն, ըստ էության, չի կարողանում արդյունավետ կառավարել միաժամանակ մի քանի ծանր քաղաքական գործընթաց՝ եկեղեցու հետ հակամարտություն, արտաքին քաղաքական լարված միջավայր և ընտրական պայքար։
    Այս հանգամանքը ինքնին խոսուն քաղաքական ազդակ է։ Երբ իշխանությունը ստիպված է լինում նահանջել իր իսկ բացած քաղաքական ճակատներից մեկում՝ կենտրոնանալու մյուսի վրա, դա արդեն վկայում է նրա սահմանափակ հնարավորությունների մասին։ Այդպիսի իրավիճակում իշխանությունը աստիճանաբար կորցնում է նախաձեռնությունը և անցնում է պաշտպանական մարտավարության։
    Նման պայմաններում շատ բան կախված է ընդդիմությունից։ Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան վարել գրագետ, բովանդակային և կազմակերպված քարոզարշավ, ապա իշխանությունը կարող է հայտնվել քաղաքական փակուղում։ Այդ իրավիճակում իշխանությունն այլևս չի թելադրի քաղաքական օրակարգ, այլ ստիպված կլինի արձագանքել իրադարձություններին, ընդդիմության օրակարգերին։
    Սկզբունքային հարց է՝ արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա օգտվել ստեղծված հնարավորությունից և իշխանության ռեսուրսային սահմանափակումը վերածել իրական քաղաքական փոփոխության հնարավորության։

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/8LUWivAUKoo?si=rOtaBDKSirXl…

    Փաշինյանը բացահայտեց իր պլանը. Ընդդիմության անելիքը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Առաջարկում եմ դիտել այս հետաքրքիր վերլուծությունը իմ յութուբյան ալիքում՝ ժամը 22…

    Առաջարկում եմ դիտել այս հետաքրքիր վերլուծությունը իմ յութուբյան ալիքում՝ ժամը 22:30
    https://youtu.be/CRQIeUCN4IQ?si=gOlGkBVXLwstRNI9

    Փաշինյանը բացեց փակագծերը. Հասարակության անելիքը պարզ է

    Հունիսի 7-ն ընտրության օր չէ, Անկախության հանրաքվե է
    Ես համարել եմ դա սադրիչ գործողություն և հրահանգել եմ հրաժարականի դիմում գրի․ Փաշինյան
    Փաշինյանն է հրահանգել հրաժարականի դիմում գրել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենին, ով ԱՄՆ փոխնախագահ Վենսին…

  • Մարտի 18-ից սկսած՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 22:30-ին, իմ յութուբյան ա…

    Մարտի 18-ից սկսած՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 22:30-ին, իմ յութուբյան ալիքում դիտեք «Գլխավոր իրադարձությունը՝ Սուրեն Սուրենյանցի հետ» անդրադարձը:
    Վստահ եմ, որ կարճ ժամանակում իմ վերլուծությունները և անդրադարձները կդառնան ամենասպասվածը հազարավոր մարդկանց համար:
    Իսկ այսօր ժամը 22:30-ին դիտեք իմ անդրադարձը շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

  • Փաշինյանի պատերազմի շանտաժը «Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շա…

    ❗️❗️❗️Փաշինյանի պատերազմի շանտաժը
    «Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակու՞մ ենք, թե ոչ: Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել: Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելու ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
    Այս հայտարարությունը կառուցված է կեղծ երկընտրանքի վրա։ Փաշինյանը հասարակությանը փորձում է պարտադրել պարզունակ բանաձև՝ կամ իր իշխանությունը, կամ պատերազմ։ Սակայն այս ձևակերպումը որևէ կապ չունի Հայաստանի իրական քաղաքական օրակարգի հետ։
    Հայաստանի քաղաքական դաշտում այսօր չկա ազդեցիկ քաղաքական ուժ, որը հայտարարում է «Ղարաբաղի շարժումը շարունակելու» մասին։ 2023 թվականի Արցախի կործանումից հետո այդ հարցը փաստացի դուրս է եկել Հայաստանի ներքաղաքական օրակարգից։ Այսինքն՝ Փաշինյանը պայքարում է ոչ թե իրական քաղաքական դիրքորոշման, այլ իր իսկ ստեղծած ստվերի դեմ։
    Այս կեղծ հակադրությունը հասարակության ուշադրությունը շեղում է ամենակարևոր հարցից՝ ով հասցրեց Հայաստանը այս կետին։ Փաշինյանի կառավարման տարիներին Արցախը կործանվեց, խարխլվեց Հայաստանի անվտանգության և բանակցային համակարգը, իսկ պետությունը հայտնվեց շարունակական զիջումների տրամաբանության մեջ։ Այս պայմաններում նույն իշխանությունը փորձում է ներկայանալ որպես պատերազմի կանխման միակ երաշխավոր։
    Փաշինյանի խոսքում կա նաև վտանգավոր ենթատեքստ։ Երբ նա հայտարարում է, թե միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է դեմ «Ղարաբաղի շարժման շարունակությանը», փաստացի փորձում է ողջ ընդդիմադիր դաշտին ներկայացնել որպես «պատերազմի կողմնակիցներ»։ Սա դասական մանիպուլյացիա է՝ ստեղծել չեղած սպառնալիք և բոլոր հակառակորդներին նույնացնել այդ սպառնալիքի հետ։
    Այսպիսի խոսույթը վտանգավոր է նաև արտաքին քաղաքական առումով։ Փաշինյանի ձևակերպումները ուժեղացնում են Ադրբեջանի այն նարատիվը, թե Հայաստանում կան «ռևանշիստական ուժեր»։ Արդյունքում ցանկացած ներքաղաքական փոփոխություն կամ լարվածություն կարող է ներկայացվել որպես պատերազմի նախապատրաստություն Հայաստանի կողմից։
    Այսխիսով, Փաշինյանը փորձում է հասարակությանը պարտադրել կեղծ բանաձև՝ իր իշխանությունը ներկայացնելով որպես խաղաղության միակ երաշխիք, իսկ ցանկացած այլ քաղաքական ընտրություն՝ որպես պատերազմի վտանգ։ «Պատերազմ կամ խաղաղություն» կեղծ երկընտրանքը վերածվում է հասարակությանը վախեցնելու և իշխանության վերարտադրությունը արդարացնելու գործիքի։