Category: Suren Surenyants

  • Իշխանության ներկայացուցիչները շարունակում են տարածել կեղծ նարատիվներ, որոնցից կա…

    Իշխանության ներկայացուցիչները շարունակում են տարածել կեղծ նարատիվներ, որոնցից կարող է օգտվել միայն Ալիևը:
    Իմ անդրադարձը դիտեք ժամը 22:30-ին
    https://youtu.be/bOBOkH6OgAk?si=l-TB13hmfdAjvk_v

    Ո՞ւմ է պատերազմ հայտարարել Փաշինյանը և ի՞նչ նոր գործարք է առաջարկել Ալիևին

    Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները խաթարում են հանրային համերաշխությունը Հայաստանի ներսում և բխում են բացառապես Ալիևի օրակարգից:

  • «Կարտոֆիլ ուտողներ»․ պոպուլիզմի նոր փաթեթավորումը Հայաստանի ներքաղաքական դիսկու…

    🛑 «Կարտոֆիլ ուտողներ»․ պոպուլիզմի նոր փաթեթավորումը
    Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում վերջին տարիներին ձևավորվել է հստակ մի միտում․ քաղաքական խոսքը աստիճանաբար պարզեցվում է՝ հաճախ իջնելով կենցաղային, երբեմն էլ կոպիտ պատկերավոր ձևակերպումների մակարդակի։
    Նիկոլ Փաշինյանի «կարտոֆիլ ուտողներ», «լավաշ ուտողներ», «սև իկռա ուտողներ» բաժանումները հենց այս միտման բնորոշ դրսևորումներից են։
    Փաշինյանի խոսքը դասական պոպուլիստական հռետորաբանության օրինակ է։ Հասարակությունը բաժանվում է «պարզ ժողովրդի» և «էլիտայի», իսկ իշխանությունը փորձում է ներկայանալ որպես ժողովրդի բնական շարունակություն, անգամ այն դեպքում, երբ արդեն ձևավորվել է որպես հասարակությունից կտրված, օտարացած ինստիտուցիոնալ և սոցիալական շերտ։
    Ութ տարի իշխանության գտնվելու պայմաններում «մենք նույնն ենք, ինչ ժողովուրդը» թեզը աստիճանաբար կորցրել է իր արժանահավատությունը, հատկապես երբ սոցիալ-տնտեսական խնդիրների զգալի մասը մնում է չլուծված։ Այս իրավիճակում պոպուլիզմը դադարում է լինել մոբիլիզացնող գործիք և ավելի շուտ վերածվում է քաղաքական պատասխանատվությունից խուսափելու միջոցի։
    Միևնույն ժամանակ, նման հռետորաբանությունը պայմանավորված է ոչ միայն իշխանության ընտրությամբ, այլ նաև ընդդիմության տևական բացերով։ Տրանսպորտով աշխատանքի գնացող քաղաքացին, փոքր բիզնեսի ներկայացուցիչը, ոչ նոմենկլատուրային մտավորականը հաճախ չեն տեսնում իրենց շահերի հստակ արտահայտումը ընդդիմադիր դաշտում։ Արդյունքում ձևավորվում է ներառականության վակուում, որը լցվում է պարզ, հասկանալի, բայց մակերեսային նարատիվներով։
    Այս պայմաններում ընտրական վարքագիծը հաճախ ձևավորվում է ոչ թե ծրագրային ընտրության, այլ պրիմիտիվ կարգախոսների ազդեցության ներքո։ Պարզ, հուզական և «ծանոթ» լեզուն մրցունակ է դառնում ավելի բովանդակային, սակայն վատ կոմունիկացված առաջարկների նկատմամբ։ Քաղաքական մրցակցությունը տեղափոխվում է մի հարթություն, որտեղ գերակշռում է ոչ թե քաղաքականության որակը, այլ դրա ներկայացման արդյունավետությունը։
    Երկարաժամկետ հեռանկարում այս միտումը պարունակում է լուրջ ռիսկեր։ Խորանում է հասարակական բևեռացումը, նեղանում է քաղաքական քննարկման բովանդակությունը, իսկ պատասխանատվության ինստիտուտը թուլանում է։ Քաղաքականության «կենցաղայնացումը» ստվերում է համակարգային խնդիրները՝ տնտեսության կառուցվածքը, սոցիալական արդարության հարցերը, պետական կառավարման արդյունավետությունը։
    Անհրաժեշտ են համակարգային լուծումներ:
    Իշխանությունը պետք է անցնի հաշվետու կառավարման հստակ օրակարգի, իսկ ընդդիմությունը պետք է կարողանա ձևակերպել հասկանալի, վստահելի և բովանդակային այլընտրանք այն սոցիալական շերտերի համար, որոնք այսօր իրենց ներկայացված չեն զգում։
    Միայն այս դեպքում հնարավոր կլինի քաղաքական դիսկուրսը վերադարձնել բովանդակային դաշտ և սահմանափակել պոպուլիզմի ազդեցությունը հանրային կյանքի վրա։

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/AImF5Pfej5g?si=LqIBi6H9Cr_B…

    Ես ջախջախվում եմ. ինչ է խոստովանել Փաշինյանը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Րոպեներ անց՝ 22:30-ին, միացեք իմ յութուբյան ալիքին և դիտեք իմ անդրադարձը Փաշինյա…

    Րոպեներ անց՝ 22:30-ին, միացեք իմ յութուբյան ալիքին և դիտեք իմ անդրադարձը Փաշինյանի վերջին ջղաձիգ հայտարարություններին
    https://youtu.be/StCOn8PrmPs?si=Fp2nCqq9yKx5A6-7

    Փաշինյանի նոգդաունը. Ե՞րբ կհնչի սուլիչը

    Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում։ Արցախցիները չեն «փախել»։ Նրանք դարձել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զոհերը՝ միաժամանակ կրելով նաև Փաշինյանի ուրացման…

  • Փաշինյանի նպատակը՝ սահմանադրական մեծամասնություն Ալիևի համար Նիկոլ Փաշինյանի վե…

    🔴 Փաշինյանի նպատակը՝ սահմանադրական մեծամասնություն Ալիևի համար
    Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները բացահայտում են նրա քաղաքական ռազմավարության իրական բովանդակությունը։ Այսօր՝ Երևանում անցկացված քարոզարշավից հետո, նա կրկին բարձրաձայնել է այն հարցը, թե ինչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չստանա բավարար աջակցություն, և փաստացի վերահաստատել է իր առանցքային թեզը՝ իշխանության կորուստը հավասարեցնելով պատերազմի վտանգին։ Միաժամանակ, նա կրկին շեշտել է ապագա Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ապահովելու անհրաժեշտությունը։
    Փաշինյանը հասարակությանը ներկայացնում է կեղծ, բայց «ազդեցիկ» երկընտրանք՝ կամ իր իշխանության շարունակություն, կամ պատերազմ։ Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ հանրային վախը վերածվում է ընտրական գործիքի։
    Սակայն այս հռետորաբանության խորքում առկա է հստակ նպատակ։ Փաշինյանի համար սահմանադրական մեծամասնությունը ինքնանպատակ չէ։ Այն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր դառնա իրականացնել Սահմանադրության փոփոխություն, ինչը, իր հերթին, ուղղակիորեն կապված է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջի հետ։
    Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխվի՝ հատկապես Անկախության հռչակագրին վերաբերող դրույթների մասով։ Այս պահանջը վաղուց դուրս է եկել երկկողմ հռետորաբանության շրջանակներից և դարձել է միջազգային քննարկումների մաս։ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի «2026 թվականի սպառնալիքների տարեկան գնահատականը» նույնպես արձանագրում է, որ սահմանադրական փոփոխությունը մնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին առանցքային խոչընդոտներից մեկը, որի լուծումը ենթադրում է հանրաքվե՝ անկանխատեսելի արդյունքով։
    Այս համատեքստում Փաշինյանի պնդումը սահմանադրական մեծամասնության անհրաժեշտության մասին ստանում է հստակ քաղաքական իմաստ։ Այդ մեծամասնությունը նրան անհրաժեշտ է՝ Ալիևի պահանջով Սահմանադրությունը փոխելու համար։
    Արդյունքում ձևավորվում է պարզ, բայց վտանգավոր շղթա՝
    իշխանության վերարտադրություն → սահմանադրական մեծամասնություն → Սահմանադրության փոփոխություն → Ալիևի պահանջների բավարարում → Հայաստանի վերածում ադրբեջանական ենթապետության։
    Այսպիսով, Փաշինյանի ձևակերպած «եթե մենք չլինենք՝ կլինի պատերազմ» թեզը փաստացի վերածվում է այլ բովանդակության․ պատերազմից խուսափելու միակ ճանապարհը ներկայացվում է որպես իր թիմի լիակատար քաղաքական գերիշխանություն և այդ գերիշխանության միջոցով Սահմանադրության փոփոխություն՝ Բաքվի պահանջներին համապատասխան։
    Սակայն այս տրամաբանությունը բախվում է քաղաքական իրականությանը։ Սոցիոլոգիական տվյալները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողանա ապահովել նույնիսկ պարզ մեծամասնություն, էլ չասած՝ սահմանադրական։
    Այս պայմաններում իշխանության վերարտադրությունը հնարավոր է ապահովել վարչական ռեսուրսի և ընտրակեղծարարության միջոցով, ինչը մեծացնում է հետընտրական ճգնաժամի հավանականությունը։ Հանրային վստահության խաթարումը կարող է հանգեցնել ներքաղաքական լարվածության սրմանը՝ ընդհուպ համակարգային ճգնաժամի։
    Հայաստանը կանգնած է պատմական ջրբաժանի առջև:

  • Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադ…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում
    Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպը, որտեղ Նիկոլ Փաշինյանը բարձր տոնով և ակնհայտ ագրեսիվ վարքագծով դիմել է արցախցի կնոջը՝ 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերը՝ Արմինե Մոսիյանին, բացահայտում է իշխանության արժեքային սնանկությունը։
    Խնդիրը միայն էթիկայի խախտումը չէ, խնդիրը քաղաքական պատասխանատվությունից հետևողական խուսափումն է՝ զուգակցված հասարակության ներսում բաժանարար գծերի գիտակցված խորացմամբ։
    Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում։
    Արցախցիները չեն «փախել»։ Նրանք դարձել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զոհերը՝ միաժամանակ կրելով նաև Փաշինյանի ուրացման քաղաքականության հետևանքները։
    Պետությունը, որը չի ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, չունի բարոյական իրավունք նրանց մեղադրելու կամ պիտակավորելու։
    Առավել վտանգավոր է խնդրի ներքին՝ հասարակական շերտը։
    Այսպիսի հռետորաբանությունը ոչ միայն արդարացնում է քաղաքական ձախողումները, այլև ձևավորում է վտանգավոր նարատիվ՝ ուղղված արցախահայության դեմ։ «Փախածների» պիտակը վերածվում է սոցիալական ստիգմայի, որը քայքայում է հանրային համերաշխությունը և խորացնում արդեն իսկ առկա անվստահությունը։
    Պետության ղեկավարը, որը հանրային վայրում, մանկահասակ երեխայի ներկայությամբ, մատ է թափ տալիս և բղավում նրա մոր, պատերազմի զոհի ընտանիքի անդամի վրա, ոչ միայն խախտում է քաղաքական վարքագծի տարրական նորմերը, այլ ցուցադրում է իշխանության մի մոդել, որտեղ ագրեսիան փոխարինում է պատասխանատվությանը, իսկ մեղադրանքը՝ հաշվետվողականությանը։
    Այս միջադեպը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի ճգնաժամը միայն արտաքին չէ։ Այն խորապես ներքին է՝ պայմանավորված իշխանության քաղաքական և արժեքային ճգնաժամով։
    Նման իշխանությունը դարձել է ազգային անվտանգության սպառնալիք:

  • Հարցազրույց Հ2-իՆ https://youtu.be/fhibkVWF66Y?si=-OxxebOGeg8DWVx5Ընդդիմությունն…

    Հարցազրույց Հ2-իՆ
    https://youtu.be/fhibkVWF66Y?si=-OxxebOGeg8DWVx5

    Ընդդիմությունն ունի հաղթելու հստակ բանաձև. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2…

  • Սիրելի ընկերներ, ձեր հարյուրավոր շնորհավորական ջերմ խոսքերը ինձ լրացուցիչ մոտիվա…

    Սիրելի ընկերներ, ձեր հարյուրավոր շնորհավորական ջերմ խոսքերը ինձ լրացուցիչ մոտիվացիա, ուժ և եռանդ պարգևեցին: Ու դարձյալ հավաստիացնեմ, որ Հայաստանը մեծ շրջադարձի շեմին է, ու ես կլինեմ այդ գործընթացի առաջին շարքերում:

  • Րոպեներ անց իմ յութուբյան ալիքում դիտեք օրվա գլխավոր իրադարձության մասին վերլուծ…

    Րոպեներ անց իմ յութուբյան ալիքում դիտեք օրվա գլխավոր իրադարձության մասին վերլուծությունս:
    https://youtu.be/szVdvJbm3YM?si=iMZf8nHLq-ERwrPU

    Ո՞ւմ էմիսարներն են Հայաստան ժամանում` Փաշինյանին աջակցելու

    Պարադոքսն ակնհայտ է։ Հայաստանի ընտրական գործընթացը արտաքին միջամտություններից պաշտպանելու համար իշխանությունը դիմում է մեկ այլ արտաքին դերակատարի օգնությանը։ Այսպիսով, Հայաստանի ընտրական միջավայրի ձևավորման մեջ ներգրավվում է ևս մեկ արտաքին ուժ՝ այն հիմնավորմամբ…

  • Իմ նոր մեդիաշարքի մեկնարկը` այսօր, ժամը 22:30-ին։Բաժանորդագրվեք և հետևք իմ յութո…

    Իմ նոր մեդիաշարքի մեկնարկը` այսօր, ժամը 22:30-ին։
    Բաժանորդագրվեք և հետևք իմ յութուբյան ալիքին։