Category: Suren Surenyants

  • Չորրորդ հանրապետությո՞ւն, թե՞ ադրբեջանական ենթապետություն Պետությունների պատմու…

    🇦🇲 Չորրորդ հանրապետությո՞ւն, թե՞ ադրբեջանական ենթապետություն
    Պետությունների պատմության մեջ «Առաջին», «Երկրորդ» և հաջորդ հանրապետությունները սովորաբար ձևավորվում են արմատական փոփոխությունների արդյունքում․ նոր Սահմանադրություն, քաղաքական համակարգի տապալում կամ ազգային աղետից հետո նոր պետական նախագծի ծնունդ։
    📌 Ֆրանսիայի օրինակ
    Ֆրանսիան պատմության ընթացքում ոչ միայն կորցրել, այլև բազմիցս վերակերտել է իր պետական մոդելը․
    Առաջին Հանրապետություն (1792–1804)՝ Լուի XVI-ի գահընկեցումից հետո, հեղափոխական Ֆրանսիան անցավ հանրապետական կարգի։
    Երկրորդ Հանրապետություն (1848–1852)՝ ժողովրդական հեղափոխությունից հետո թագավորությունը կրկին տապալվեց։
    Երրորդ Հանրապետություն (1870–1940)՝ Նապոլեոն III-ի պարտությունից հետո սկսվեց ամենաերկարաժամկետ հանրապետությունը, որն ավարտվեց միայն նացիստական օկուպացիայով։
    Չորրորդ Հանրապետություն (1946–1958)՝ Երկրորդ համաշխարհայինի ավերակների վրա նոր Սահմանադրությամբ ձևավորվեց հաջորդ հանրապետությունը։
    Հինգերորդ Հանրապետություն (1958–մինչ օրս)՝ գեներալ Դը Գոլի նախաձեռնությամբ՝ նոր Սահմանադրությամբ և ուժեղացված նախագահական իշխանությամբ։
    Ֆրանսիայում հանրապետությունների թվակալումը միշտ կապված է եղել Սահմանադրության և պետական համակարգի արմատական փոփոխության հետ, երբ հինը այլևս չէր ծառայում ազգային-պետական շահերին։
    📌 Հարավային Կորեայում՝ սահմանադրական փոփոխությունների յուրաքանչյուր փուլ ստացել է հանրապետության նոր համարը․ այժմ այնտեղ Վեցերորդ Հանրապետությունն է։
    Հայաստանում Առաջին Հանրապետությունը ծնվեց 1918-ին, իսկ Երրորդը՝ 1991-ին՝ անկախության հռչակումից հետո(սուբեկտություն ուներ և պետական կազմավորում էր նաև ՀԽՍՀ-ն՝ թեև այն «Երկրորդ Հանրապետություն» հազվադեպ է անվանվում)։
    👉 Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է «Չորրորդ Հանրապետության» մասին, իրականում երկու նպատակ ունի․
    ա) խուսափել ազգային աղետի (Արցախի կործանման, տարածքների կորստի, զոհերի) պատասխանատվությունից,
    բ) քողարկել Ադրբեջանի օգտին սպասվող նոր զիջումները «նոր էջ» բացելու քարոզչությամբ։
    Իմ համոզմամբ՝ Երրորդ Հանրապետությունն արդեն փաստացի դադարեց գոյություն ունենալ 44-օրյա պատերազմի և Արցախի կորստի հետ, որովհետև այլևս չկա այն ազգային-պետական նախագիծը, որի վրա կառուցվել էր անկախ Հայաստանը։
    Փաշինյանի առաջարկածը ոչ թե Չորրորդ Հանրապետություն է, այլ ադրբեջանական ենթապետության կոնցեպտ, որն ուրանում է Հայաստանի քաղաքական ու քաղաքակրթական հիմքերը։
    Խնդիրը չի կարող լուծվել պարտության և նվաստացման խորհրդանիշ իշխանության ձեռքով։
    Մեր իրական օրակարգը պետք է լինի նոր ազգային-պետական նախագիծ ստեղծելը, որը կապահովի Հայաստանի անկախության, արժանապատվության և անվտանգության վերականգնումը՝ խիստ ռեալիստական շեշտադրումներով:
    Որևէ նոր իշխանության համար արդեն իսկ մեծ նվաճում կլինի Հայաստանի հանրապետությունը՝ տարածքային այս պարամետրերով պահելը, եթե հաշվի առնենք Փաշինյանի տխուր ժառանգությունը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Իմ առաջին մեկնաբանությունը Փաշինյանի այսօրվա ելույթինhttps://168.am/2025/09/20/2…

    Իմ առաջին մեկնաբանությունը Փաշինյանի այսօրվա ելույթին
    https://168.am/2025/09/20/2281844.html

    Ոչ մի նոր բան․ ուրացման քաղաքականություն, պերմանենտ զիջումների արդարացում և սեփական ձախողումների քողարկում․ քաղաքագետ

    «ՈՒՐԱՑՄԱՆ ՄՈԴԵԼ»,- 168․am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այս հակիրճ բնութագրումը տվեց Նիկոլ Փաշինյանի՝ շուրջ 1,5 ժամանոց ելույթին։ Իսկ ՔՊ քաղաքական ու հոգևոր առաջնորդն այսօր երկար ելույթով վստահեցրել էր՝ քանդել են Հայաստանի վրա կախված հազարամյա…

  • Հարցազրույց 168TV-ինhttps://youtu.be/5259WDjbMMU?si=PNRWk5dD7WgWOfqUԲան է պայթել…

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/5259WDjbMMU?si=PNRWk5dD7WgWOfqU

    Բան է պայթելու Սյունիքում, դրա երկրաշարժը կզգացվի Երևանում. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Այս լուսանկարում մենք տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը Սա Միքայել Սրբա…

    ✝️ Այս լուսանկարում մենք տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը
    Սա Միքայել Սրբազանի լուսանկարն է՝ դատարանի դահլիճից:
    Նրա դեմքի տառապանքը մերկացնում է այն դաժան իրականությունը, որում հայտնվել է հայկական արդարադատությունը։
    Ապօրինի ազատազրկված Սրբազանը դարձել է ողջ համակարգի անողոք և անհոգի բնույթի խորհրդանիշը․ արդարադատություն, որը ոչ թե պաշտպանում է մարդու իրավունքները, այլ սպառում ու խորտակում մարդուն։
    Այս լուսանկարում մենք տեսնում ենք ոչ միայն անհատի ցավը, այլև մեր ժողովրդի խղճի վիրավորանքը։
    Ամեն մի անօրինական դատավճիռ խարխլում է պետության հիմքերը, ոչնչացնում հասարակության վստահությունը և խորացնում անարդարության խավարն։
    Այս ամենը մեզ պարտադրում է մեկ եզրակացություն․ լռությունը հանցակցություն է։
    Եթե չենք պաշտպանելու ճշմարտությունը և արժանապատվությունը, վաղը այս նույն դատավճիռը կարող է կործանել յուրաքանչյուրիս։
    Սրբազանը բանտարկված է որպես գաղափար, որպես հավատքի ու դիմադրության խորհրդանիշ։
    Նրա պայքարը մեր պայքարն է՝ հանուն արդարության, ազատության և ազգային արժանապատվության։
    Ազատություն Միքայել Սրբազանին և մյուս քաղբանտարկյալներին:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/UWhqMNFSlc4?si=1DqfIKHQJxviL1URՈ՞վ կհեռացնի Փա…

    Ո՞վ կհեռացնի Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Խաղաղության իմիտացիա և վտանգավոր խաբկանք Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գր…

    🇦🇲 Խաղաղության իմիտացիա և վտանգավոր խաբկանք
    Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը հայտարարում է․
    👉 «Այս պահին և իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են… Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»։
    Այս ձևակերպումը հուշում է, որ սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի 🇦🇿, այլ Ռուսաստանի 🇷🇺 կողմը։
    Միաժամանակ արվում է խաղաղության իմիտացիա, որն իրականության հետ կապ չունի։
    Սա տեղավորվում է գործող իշխանության կողմից խրախուսվող հակառուսական քարոզչության մեջ, և ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները հակված են ընդունել ադրբեջանական վասալիտետի պայմանները։
    Սակայն իրականությունն այլ է․
    Ադրբեջանը 🇦🇿, չստորագրելով խաղաղության պայմանագիրը, բաց է պահում պատերազմի դուռը։
    Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ մեր երկրի մի մասը դեռ օկուպացված է։
    Իսկ մեր ժողովրդավարության գլխավոր վտանգը գալիս է ներսից՝ Փաշինյանի իշխանության ավտորիտար միտումներից։
    🔎 Հետևաբար, վտանգավոր է հասարակությանը մատուցել կեղծ «անվտանգության պատրանք», այն դեպքում, երբ Հայաստանի առջև ծառացած հիմնական սպառնալիքները իրական են, առարկայական և պահանջում են պատասխանատու քաղաքականություն։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ինչո՞ւ Ադրբեջանում որոշեցին բեմականացնել «զինված միջադեպը»https://youtu.be/jHDjz…

    Ինչո՞ւ Ադրբեջանում որոշեցին բեմականացնել «զինված միջադեպը»
    https://youtu.be/jHDjz_Itjxw?si=3B1j1h3pqOli4G_w

    Ալիևի «ստեփանակերտյան» բեմադրության մոտիվները

    Սա խիստ տարակուսելի և ակնհայտորեն պրոպագանդիստական հնարք է։
    Արցախում մնացել են ընդամենը մի քանի տասնյակ անօգնական հայեր՝ մեծամասամբ տարեցներ ու հիվանդներ։
    Նրանք որևէ կերպ չեն կարող լինել «ռևանշիստներ» կամ «ահաբեկիչներ»։

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/dRBr7-c0SHQ?si=KN9162iVOb9hU_ahՆիկոլը Լենին…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/dRBr7-c0SHQ?si=KN9162iVOb9hU_ah

    Նիկոլը Լենինի կեպին հանել, Խրուշչովի ցիլոն է դրել, որ ցույց տա՝ «ձնհալ է». երկիրը կազինո է սարքում

    Նիկոլ Փաշինյանը օգտագործում է Խորհրդային առաջնորդների ոճը՝ սկզբում Լենինի «կեպին» էր դրել՝ ցույց տալու համար իր հեղափոխական բնույթը, հիմա էլ անցել է Խրուշչովի «ցիլոյին», որ ապացուցի, թե իբր ձնհալ է Ադրբեջանի հետ հարաբերությունններում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ…

  • Այսօր, ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում, դիտեք հարցազրույցս հարգելի Նարեկ Գալստյանի…

    Այսօր, ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում, դիտեք հարցազրույցս հարգելի Նարեկ Գալստյանին