Category: Suren Surenyants

  • Կրկնվի՞ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը «Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ մի…

    ‼️‼️‼️Կրկնվի՞ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը
    «Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական, մեկ բռունցք դառնալու ժամանակը», — նշել է ազատազրկված Սամվել Կարապետյանն՝ իր աջակիցների բազմամարդ երթի օրը:
    «Սկզբունքորեն նոր ուժի» թեզն ամենակարևորն էր այդ օրվա ակցիայի համատեքստում, հատկապես, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական համակարգում տեսանելի վակուում է՝ չնայած մեծ աղմուկին:
    Շատերը կարծում են՝ Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը:
    Բիձինա Իվանիշվիլին՝ խոշոր ձեռնարկատեր և բազմամիլիարդատեր, 2012թ-ին հանկարծակի մտավ վրացական քաղաքական դաշտ, հիմնեց «Վրացական երազանք»-ը և վեց ամիս անց ընտրություններում փոխեց ուժային բալանսը՝ ստեղծելով մի իշխանություն, որը պահպանվում է մինչ այսօր:
    Ինքնին հասկանալի է, որ միայն քսակի գործոնը չի կարող երաշխավորել Իվանիշվիլիի ֆենոմենի կրկնությունը:
    Դրա համար անհրաժեշտ է առնվազն ևս երկու բաղադիչի առկայություն:
    Դրանցից մեկը՝ բիզնեսի սոցիալական պատասխանատվության ամրագրումն է:
    Այգիների, կենդանաբանական այգու, մարզադաշտերի վերականգնում, տասնյակ միլիոն լարի արժողությամբ առողջապահական և կրթական ծրագրեր՝ այս ամենը Իվանիշվիլիին ներկայացրեց ոչ թե «հեռավոր օլիգարխի», այլ «հայրենադարձ մեծահարուստի» կերպարով, որը «գրպանի» հաշվին լուծում է պետության սոցիալական խնդիրները։
    Սամվել Կարապետյանը նույնպես աչքի է ընկել Հայաստանում բազմաթիվ բարեգործական ձեռնարկներով, սակայն խիստ անհրաժեշտ է դրանք ու նոր նախաձեռնություներն ամրապնդել սոցիալական կոնկրետ բաղադիչով:
    Երկրորդը, որն անհրաժեշտ է որակապես նոր ուժի ձևավորման համար, դա իդեոլոգիկ բաղադրիչն է:
    Բիձինայի պարագայում՝ դա կոնսերվատիվ–պոպուլիստական օրակարգն էր, ի՞նչ են առաջարկելու Սամվել Կարապետյանն ու նրա կողմնակիցները:
    Այս հարցադրումը խիստ սկզբունքային է, որովհետև բիզնեսի սոցիալական դեմքն ու քաղաքական ծրագիրը կարող են հանրային կոնսոլիդացիայի խթան հանդիսանալ, նոր թիմի ձևավորման ազդակ դառնալ:
    Այս հարցերի պատասխանները դեռ չունենք ու դա, թերևս, օրինաչափ է, որովհետև քաղաքական հեռանկարի հարցն այս պահին ատորադասվում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը վերացնելու պահանջով:
    Մյուս կողմից, Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող շարժումը դեռ չի հաղթահարել «էլիտարիզմը», ինչի հետևանքով մինչև վերջ չի «բացվել» հասարակության համար:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Երևանում ոստիկանության մեքենա է առևանգվել, հետո էդ մեքենան գողացածները վթարի են…

    ⚫️⚫️⚫️ Երևանում ոստիկանության մեքենա է առևանգվել, հետո էդ մեքենան գողացածները վթարի են ենթարկվել ու դիմել են փախուստի:
    Չէ, դուք ուղղակի պատկերացրեք, թե Նիկոլ Փաշինյանն ինչքան ա «հաջողացրել» պետական կառույցները, մասնավորապես՝ ոստիկանությունը վարկաբեկելու գործում:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Սահմանադրական փոփոխություններ պետք են, բայց առանց Բաքվի թելադրանքի ու Փաշինյանի …

    Սահմանադրական փոփոխություններ պետք են, բայց առանց Բաքվի թելադրանքի ու Փաշինյանի
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետության հիմնական իրավական փաստաթուղթն է՝ ժողովրդի ինքնիշխան կամքի, ազգային արժեքների և պետականության կայացման իրավական ձևակերպումը։
    Գաղտնիք չեմ բացահայտի, եթե արձանագրեմ, որ գործող Սահմանադրությունը լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունի ունի:
    Սակայն սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություններն ընդունելի են միայն այն ժամանակ, երբ ձևավորվում են ներքին հանրային պահանջով, անցնում են հանրային և մասնագիտական քննարկման փուլ:
    Գործընթացը կարող է լեգիտիմ լինել, եթե դրա նախաձեռնողը ուժեղ մանդատ ունեցող իշխանություն է, որը կարող է սահմանադրական փոփոխությունների շուրջ ձևավորել լայն հանրային և քաղաքական կոնսենսուս:
    Հայաստանի գործող իշխանությունն՝ իր հակասահմանադրական և հակապետական վարքագծով, հայտարարություններով և որոշումներով, լրջագույնս խաթարել է այդ լեգիտիմության հիմքերը։
    Նիկոլ Փաշինյանը, ով իր գործողություններով նպաստել է ազգային արժանապատվության նսեմացմանը, պետական ինստիտուտների արժեզրկմանը և հոգևոր-մշակութային հիմնասյուների թուլացմանը, չի կարող հանդես գալ որպես սահմանադրական փոփոխության օրինական նախաձեռնող։
    Սահմանադրության հարցը բացառիկ լրջության խնդիր է, և այն չի կարող դառնալ ներքաղաքական ճգնաժամից փախուստի ելք կամ իշխանության պահպանման գործիք։
    Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման գաղափարը ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների ներքո։
    Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ Փաշինյանը չի կարողանում նշել սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության ընդունման որևէ ներքին մոտիվ, փոխարենը հրապարակավ խրախուսել է Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության Հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ:
    Եթե սահմանադրական փոփոխությունները դիտարկվում են իբրև զիջում կամ փորձ՝ համապատասխանեցնելու մեր ներքին իրավակարգը Ադրբեջանի շահերին, ապա դա ոչ միայն անթույլատրելի է, այլև պետական դավաճանության եզրին կանգնած քայլ։
    Դա Հայաստանն, ըստ էության, վերածում է ադրբեջանական ենթապետության կամ «Արևմտյան Ադրբեջանի»:
    Սահմանադրությունը չի կարող և չպետք է օգտագործվի արտաքին ճնշումները սպասարկելու նպատակով։
    Մինդեռ Փաշինյանը Սահմանադրությունը փորձում է վերածել հարթակի, որի միջոցով կոտրվում է մեր անվտանգային, պատմական և հոգևոր ինքնությունը։
    Միով բանիվ, մենք, անշուշտ, սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում պետք է հաշվի առնենք 44-օրյա պատերազմի հետևանքները և մեր ինքնիշխան որոշմամբ որոշակի դրույթներ ամրագրենք Հիմնական օրենքում՝ առանց դրա նախաբանից Անկախության Հռչակագրին հղումը հանելու:
    Մասնավորապես, անհրաժեշտ է սահմանադրական կարգավորմամբ փաստել, որ Հայաստանը տարածքային որևէ պահանջ չունի որևէ երկրի հանդեպ և օրենսդրորեն արգելում է այն կուսակցությունների գործունեությունը, որոնց ծրագրերում առկա է սահմանադրական այս կարգավորմանը հակադրվող օրակարգ:
    Սակայն կրկնում եմ՝ սա պետք է լինի մեր ինքնիշխան որոշումը և որևէ կերպ չպետք է փոխկապակցվի հայ- ադրբեջանական բանակցություններ կամ Բաքվի նախապայմանների հետ:
    Որևէ սահմանադրական փոփոխություն կարող է դիտարկվել միայն այն ժամանակ, երբ ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, սահմանադրական ռեֆորմի շուրջ կայանա հանրային լայն կոնսենսուս:
    Միայն այդպիսի գործընթացն է, որ կարող է ընդունվել իբրև լեգիտիմ սահմանադրական զարգացում։
    Մնացած բոլոր դեպքերում խոսքը կլինի կեղծ օրինականության, քաղաքական շահախնդրության և արտաքին թելադրանքների սպասարկման մասին։
    Ըստ այդմ՝ առաջնայինը պետականության գերեզմանափոր Փաշինյանին իշխանությունից հեռացնել է:
    Սահմանադրական կարգը վերականգնելուց հետո միայն՝ կարող ենք մտածել Սահմանադրության բարեփոխման մասին:
    Նկատեմ նաև, որ համապատասխան միջավայրի ձևավորման պարագայում՝ սահմանադրական հնարավոր փոփոխությունների գլխավոր մոտիվը պետք է լինի կառավարման խորհրդարանական մոդելից անցումը նախագահական համակարգին:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնադիր նախագահն է…

    Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնադիր նախագահն է, այլև՝ գործիչ, ում քաղաքական ժառանգությունը ուղենիշային է ապագայի համար:
    Սահմանադրության օրը նաև առիթ է՝ արժևորելու պատմական առաջնորդին, ով խորհրդանշում է Հանրապետության ստեղծումն ու հաղթանակն առաջին արցախյան պատերազմում:

  • Մեկնաբանություն 5-րդ ալիքին https://youtu.be/5hPUjFL8XR4?si=y-KSRmI_ge7RZcLSՌուս…

    Մեկնաբանություն 5-րդ ալիքին
    https://youtu.be/5hPUjFL8XR4?si=y-KSRmI_ge7RZcLS

    Ռուսներին հանում են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհից. ԱՄՆ-ի առաջարկը՝ Երևան-Բաքու սեղանին

    #միջանցք #5tv
    Ոչ պաշտոնական լուրերով՝ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանը չի վերահսկելու: Քարնեգի հիմնադրամը տեղեկություններ ունի, որ Փաշինյանը…

  • Հարցազրույց 24TV—ինhttps://youtu.be/56f8s_i6n18?si=HQ2yY-ulnPJqbg-HՆիկոլը մինչև…

    Հարցազրույց 24TV—ին
    https://youtu.be/56f8s_i6n18?si=HQ2yY-ulnPJqbg-H

    Նիկոլը մինչև 2026 թ. կալանավորելու է հիմնական մրցակիցներին. Ալիևն ու Էրդողանը նրան օգնելու են

    Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ավտորիտար կառավարումից անցնում է տոտալիտար կառավարման, նա փորձելու է մինչև 2026 թ-ի ընտրություններից առաջ մեկուսացրած լինի բոլոր մրցակիցներին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ…

  • Հարցազրույց AntiFake-ինhttps://youtu.be/H8nltmzWY_w?si=mFBl33U7SlNmaL9_Հրատապ. Փ…

    Հարցազրույց AntiFake-ին
    https://youtu.be/H8nltmzWY_w?si=mFBl33U7SlNmaL9_

    Հրատապ. Փաշինյանին ուժայինները չեն ենթարկվելու. Երկիրը կանգնած է ցնցումների շեմին. Սուրեն Սուրենյանց

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Հարցազրույց Pastinfo-ինhttps://youtu.be/QwHbx9m6QQE?si=7sQbad_jp18dhH9SՉի կարելի…

    Հարցազրույց Pastinfo-ին
    https://youtu.be/QwHbx9m6QQE?si=7sQbad_jp18dhH9S

    Չի կարելի եվրոպացի պաշտոնյայի ներկայությամբ հակառուսական մերկապար պարել, ինչը արեց Ա. Միրզոյանը

    «Փաստինֆո» գործակալություն
    մեր պաշտոնական կայքն է՝ www.pastinfo.am

    Բաժանորդագրվեք՝
    Youtube-ում՝ https://www.youtube.com/@PastinfoTV
    Տելեգրամում` https://t.me/pastinfoam​

    Հետեւեք մեզ ֆեյսբուքում- https://www.facebook.com/armnewfacts

    Հասցե` Սայաթ…

  • Հարցազրույց Գործարար ռադիոյինhttps://youtu.be/m2SLxLZkABU?si=btl99-CAh7hDtQ4W«Հա…

    Հարցազրույց Գործարար ռադիոյին
    https://youtu.be/m2SLxLZkABU?si=btl99-CAh7hDtQ4W

    «Հակառուսական ստրիպտիզ» եվրոպացի հյուրերի առաջ. «Թարմ ուղեղով»

    . Սրբազանների կալանավորումը. նպատակներ և հետևանքներ
    . ԵՄ-ի հետ սերտացման գործընթացը
    . Ֆրանսիայի սխալ քաղաքականությունը

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/027tlJxp1Ok?si=ZbsuNnEo63Y5…

    Հրատապ եթեր. Որտեղ է դրված Փաշինյանի «ժուչոկը»

    «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է