Category: Suren Surenyants

  • Ադեկվատության կորստից հետո գալիս է անխուսափելի ձախողումը։ Երբ Ստեփանակերտում պար…

    Ադեկվատության կորստից հետո գալիս է անխուսափելի ձախողումը։ Երբ Ստեփանակերտում պարբերաբար հայտարարում են, թե պատերազմից հետո անփոփոխ է մնացել իրենց արտաքին քաղաքական օրակարգը(անկախության միջազգային ճանաչումը), ոչ թե ոգևորվում ես, այլ ավելի թևաթափ ես լինում` հայ քաղաքական մտքի տկարության պատճառով։

  • Ունենալու ենք դե յուրե ու դե ֆակտո քաղաքապետերԱրդեն գրեթե հաստատված փաստ է` Տիգր…

    Ունենալու ենք դե յուրե ու դե ֆակտո քաղաքապետեր
    Արդեն գրեթե հաստատված փաստ է` Տիգրան Ավինյանը դառնում է փոխքաղաքապետ ու ՔՊ քաղաքապետի թեկնածուն է լինելու Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում։
    Գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընտրություններից մեկ ու կես տարի առաջ զրկվում է արդյունավետ կառավարման որեւէ մոտիվացիայից։
    Նման պարագայում` մոտավորապես կարելի է ենթադրել, թե ինչ խառնաշփոթ վիճակ է լինելու քաղաքապետարանում ու Երեւանում։
    Մինչև 2022-ի աշուն` ունենալու ենք դե յուրե ու դե ֆակտո քաղաքապետեր։

  • Կարգավիճակը որոշվելու է Ստեփանակերտ- Բաքու բանակցություններումԱրցախի ԱԳ նախարար …

    Կարգավիճակը որոշվելու է Ստեփանակերտ- Բաքու բանակցություններում
    Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասում է` քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ասում է, թե ԼՂ խնդիրը որոշված չէ, ապա դրանից բխում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի դիտարկվում։
    Չափազանց պարզունակ, մակերեսային դիտարկում է, որը, մի կողմից, խեղաթյուրում է իրականությունը, մյուս կողմից` հանրության մոտ ձեւավորում է սպասումների անիրական նշաձող։
    Այո, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ասում է, որ ԼՂ խնդիրը լուծված չէ, բայց սրանից բխում է, որ.
    — Ադրբեջանի փորձերը ամբողջովին վերացնել ԼՂ վարչատարածքային միավորը դատապարտված է ձախողման,
    — Հայկական որոշակի շրջանակների պնդումը, թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը կողմ է Արցախի անկախությանը` անիրական է, որովհետև Մոսկվան, Վաշինգտոնը կամ Փարիզը չեն ակնարկել անգամ, թե Հարավային Կովկասում պատրաստ են ճանաչել նոր պետության ծնունդը` Արցախի դեմքով։
    Ըստ այդմ, ՄԽ-ի պատկերացրած կարգավիճակը չի կարող լինել ոչ Ալիևի մատուցած “մշակութային ինքնավարությունը”, ոչ էլ` մեր որոշ շրջանակների տեսլական անկախ Արցախը։
    Մնացածը որոշվելու է Ստեփանակերտ- Բաքու բանակցություններում, եթե, իհարկե, հայկական դիվանագիտությունը պրագմատիկ գտնվի ու կարողանա կայացնել նման դիալոգ։

  • Ընդդիմությունը պարտվեց…Ես չսխալվեցի, ցավոք։Վեդիի ընտրություններին մասնակցությա…

    Ընդդիմությունը պարտվեց…
    Ես չսխալվեցի, ցավոք։
    Վեդիի ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշը հուշում էր վարչական ռեսուրսի արդյունավետ կիրառման մասին։ Ահա և արդյունքը` ՔՊ-ն ու Գարիկ Սարգսյանը հաղթեցին։
    Մի այլ ճշմարտություն էլ կա` ադմինիստրատիվ ռեսուրսը չի աշխատում, երբ արդյունավետ ընդդիմություն ունես։ Առայժմ հեռու ենք այդ իրականությունից։

  • Արցախում գյուղ ենք կորցրել. Արցախի անվտանգության միակ ճանապարհը ԼՂ խնդրի քաղաքակ…

    Արցախում գյուղ ենք կորցրել. Արցախի անվտանգության միակ ճանապարհը ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումն է
    Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այսօր անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանցիներն առանց կրակոցի են գրավել այն, արցախյան կողմից զոհեր, վիրավորներ չկան։
    Այսօր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի ճեպազրույցից հասկանալի դարձավ, որ ռուսների վրա հույս դնել պետք չէ. Մոսկվան մինչև վերջ խրված է ուկրաինական կամպանիայում ու Բաքուն ակնհայտորեն օգտվում է իրավիճակից Ռուսաստանի իմացությամբ(նրա հետ պայմանավորվածությամբ) կամ առանց դրա։
    Հայաստանը ռազմական բախման ռեսուրս չունի. դա արկածախնդրություն է։
    Միակ ելքը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսությունն է։ Պետք է գիտակցենք, որ Արցախի անվտանգության միակ ճանապարհը ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումն է:

  • Մարդ էլ էս կարգի անհաղորդ կլինի մեր շուրջ ստեղծված իրականությանը, միջազգային համ…

    Մարդ էլ էս կարգի անհաղորդ կլինի մեր շուրջ ստեղծված իրականությանը, միջազգային համատեքստին։
    Գլոբալ հակադրության պայմաններում բոլոր երկրները վերանայում են բյուջետային ծախսերը, տնտեսական աճի կանխատեսումները, բայց մեր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է հավատալ 5,3% տնտեսական աճին։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ԿԲ-ն արդեն վերանայել է իր կանխատեսումը` 5,3%-ից իջեցնելով 1,6%։