Category: Suren Surenyants

  • Ե՞րբ կլինի իշխանափոխությունՄոլորություն է Հայաստանի ներքաղաքական գործընթացն ազգա…

    Ե՞րբ կլինի իշխանափոխություն
    Մոլորություն է Հայաստանի ներքաղաքական գործընթացն ազգային- ազատագրական պայքար համարելը ու 20-րդ դարասկզբի կարգախոսներով հաջողություն ակնկալելը։ “Լաո”-ն ժամանակակից քաղաքական հարաբերություններում ասելիք, անելիք չունի։
    Լիահույս եմ, որ հաջորդ ընդդիմադիր հարթակը կտրված կլինի անիրական ցնորքներից, չի փորձի հանրությանը միավորվել պրիմիտիվ հակաթուրքականության թեզերով, կունենա զարգացման օրակարգ` դրանով ցույց տալով Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության քաղաքական, գաղափարական սպառվածությունը։
    Այդ ժամանակ Հայաստանում կլինի իշխանափոխություն։

  • Ես հավատում եմ Հայաստանի զարգացման հեռանկարին։ Պետք է միավորել բոլոր ուժերին, ան…

    Ես հավատում եմ Հայաստանի զարգացման հեռանկարին։ Պետք է միավորել բոլոր ուժերին, անհատներին, որոնք հավատարիմ են 88-ի շարժման արժեքներին, Սեպտեմբերի 21-ի խորհրդին, հավատում են հարեւան երկրների հետ բնականոն հարաբերություններ ունեցող ու համաշխարհային զարգացման համատեքստին ներդաշնակ զարգացող Հայաստանի տեսլականին։

  • Ո՞ւր է նախագահըՆման ֆորս- մաժորային իրավիճակներում առանձնակի քաղաքական ֆունկցիոն…

    Ո՞ւր է նախագահը
    Նման ֆորս- մաժորային իրավիճակներում առանձնակի քաղաքական ֆունկցիոնալություն ունի նախագահի ինստիտուտը, որը պարտավոր էր տարածություն ստեղծել իշխանության ու ընդդիմության դիալոգի համար։
    Նույնիսկ Արմեն Սարգսյանը նման ֆունկցիա 2018-ին կատարել է։
    Տեղյա՞կ եք` մենք Հանրապետության նախագահ ունե՞նք, ո՞ւր է Վահագն Խաչատրյանը։

  • Ընդդիմությունը, թե բա` մենք մերիտոկրատական կառավարություն ենք ձեւավորելու։ Ինչքա…

    Ընդդիմությունը, թե բա` մենք մերիտոկրատական կառավարություն ենք ձեւավորելու։ Ինչքան Նիկոլը ձեւավորեց, այնքան էլ դուք կձևավորեք։ Անտագոնիստական մինիհամակարգերից ինչպե՞ս կարող են մերիտոկրատական կառավարություններ ծնվել…

  • Ուշադրություն դարձրե՞լ եք` արդեն մի քանի օր մենթերն ու ցուցարարները փողոցներում …

    Ուշադրություն դարձրե՞լ եք` արդեն մի քանի օր մենթերն ու ցուցարարները փողոցներում իրար ծեծում են, բայց “վոժդերը” Նիկոլը, Ռոբերտը, Սերժը "ծպտուն" չեն հանում(վերջին երկուսի մի քանի ռեպլիկը հաշիվ չի, խոսքը՝ քաղաքական դիրքորոշման մասին է): Ու գիտե՞ք` ինչով են զբաղված։
    Միանգամայն ճիշտ եք` ռուսական շրջանակների մոտ իրար վրա “բոչկա” են գլորում։
    Պուտինի տեղը լինեմ` երեքին էլ “կգցեմ”…

  • Ընդդիմադիր նոր ֆորմատ ձևակերպելու ժամանակն է Քաղաքական հաջողության համար շատ կար…

    Ընդդիմադիր նոր ֆորմատ ձևակերպելու ժամանակն է
    Քաղաքական հաջողության համար շատ կարևոր է հարթակ+օրակարգ+լիդեր+հասարակական կոնսոլիդացիա բանաձևը։
    Այս չորս բաղադրիչներից յուրաքանչյուրը խիստ կարեւոր է, դրանցից յուրաքանչյուրի բացակայությունը կարող է բերել գործընթացի տապալմանը։
    Կոնկրետանամ.
    ✓Հարթակում հայտնվելու “ուղեգիրը” չպետք է լինի Նիկոլին կամ թուրքին թունդ քրֆելը։ Բայց այսօր հենց դա է հարթակում հայտնվելու միակ երաշխիքը, ինչի հետեւանքով այն վերածվել է “աջաբսանդալի”:
    ✓ Օրակարգն առաջին հերթին ապագայի տեսլական է, Քաղաքացու Անվտանգությանն ու Բարեկեցությանն ուղղված կոնկրետ ծրագրեր, պատասխաններ, թե ի՞նչ լուծում պետք է ունենա ԼՂ խնդիրը, հայ- թուրքական, հայ- ադրբեջանական, հայ- ռուսական հարաբերություններին վերաբերող կոնկրետ տեսլական, արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող կոնկրետ լուծումներ։ Հիմա մենք լսում ենք միայն պոպուլիստական քննադատություն` առանց լուծումների։
    ✓ Եթե չկա հարթակ ու օրակարգ, լիդերի հարցը լուծվել չի կարող, եթե նույնիսկ ընտրությունը կանգ առնի, օրինակ` Արման Թաթոյանի վրա, որը ընդհանուրի գնահատմամբ` դրական կերպար է։
    ✓ Երբ բացակայում են առաջին երեք բաղադրիչները, չի կարող լինել հասարակության կոնսոլիդացիա։ Անձրևի պատճառով` այսօր հանրահավաքի եկել է 3-4 հազար մարդ, առանց անձրեւի` այդ թիվը կլիներ, ասենք` 5-6 հազար։ Բայց դա հասարակության կոնսոլիդացիա չէ ու պետք չէ ժողովրդին “ջհանդամն” ուղարկել, որովհետև միջին վիճակագրական մարդը պետք է հասկանա, թե ինչպես է Նիկոլին փոխարինող Պողոսը իր կյանքն ավելի անվտանգ ու բարեկեցիկ դարձնում։
    Եվ ամենակարևորը` ընդդիմությունը պետք է իրեն դուրս դնի “վաբանկային”, “միսիոներական” ռեժիմից։
    Ամփոփում. երբ ես գրում եմ այս տողերը, մտածում եմ նաեւ կոնկրետ բովանդակության մասին։ Խնդիրս այս ընդդիմությանը քննադատելը չէ` առանց դրա էլ այն ամեն օր մաշում է։ Մտածում եմ, որ ընդդիմադիր նոր ֆորմատ ձևակերպելու ժամանակն է ու պատկերացնում եմ իմ ու մեր թիմի քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը այդ գործընթացում։

  • https://medialab.am/222805/?fbclid=IwAR2L9BnGlBn2XqqvmP5dHvNfSYyo76siF6OsRxogfpl…

    «Բրյուսելյան գործընթացի գայթակղությանը մեր իշխանությունները երբեմն չեն դիմանում, իսկ դա շատ վտանգավոր գայթակղություն կարող է լինել».…

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի…

  • Երբ ՀՅԴ անդամներն ինձ մեղադրում են Նիկոլին լատենտ աջակցելու մեջ, ծիծաղս հազիվ եմ…

    Երբ ՀՅԴ անդամներն ինձ մեղադրում են Նիկոլին լատենտ աջակցելու մեջ, ծիծաղս հազիվ եմ զսպում։
    Ես 2018-ի հեղափոխությանը որեւէ կերպ չեմ աջակցել, Նիկոլի ու նրա շրջապատի հետ շփումներ չունեմ. չեք կարող գտնել որևէ փաստ։
    Այ, դուք, սիրելի ընկեր- պարոններ, 2018-ի մայիսին ձեր քվեով Նիկոլին վարչապետ եք ընտրել, նրա կոալիցիոն կառավարության անդամներ եք եղել, ընդհուպ` մինչև նույն տարվա հոկտեմբերը, երբ Փաշինյանը հեղափոխական հերթական էքստազի ժամանակ ձեզ հեռացրեց կառավարությունից։

  • Քաղաքական անմեղսունակություն` ԱԽՔ-ի մատուցմամբ©Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոն…

    Քաղաքական անմեղսունակություն` ԱԽՔ-ի մատուցմամբ
    ©Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի:
    Արմեն Գրիգորյան
    Հայաստանի ԱԽ քարտուղար
    ✓ Փաստորեն` Հայաստանի ԱԽ քարտուղարն ակնարկում է, որ ինքը չգիտի` որն է Հայաստանի տարածքը։ Այդ մասին Գրիգորյանն, իհարկե, ուղիղ չի ասում, բայց, օրինակ, եթե մայիսի 2-ին Հաջիևից լսի, թե որ տարածքներն են համարվում “Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ”, դրանից հետո Բաքվի “մեծահոգությամբ”` հնարավոր կլինի գծել Հայաստանի Հանրապետության նոր քարտեզը։
    Քաղաքական անմեղսունակություն է ԱԽ քարտուղարի ասածը, որը հար և նման է Նիկոլ Փաշինյանի մի պնդման, թե ինքն Ալիևից է փորձում տեղեկանալ ԼՂ խնդրի կարգավորման պատմության մասին։

  • Ալիևի ելույթի մեկ այլ տողատակ նույնպես` ակնհայտորեն հակառուսական է։ Ադրբեջանի նա…

    Ալիևի ելույթի մեկ այլ տողատակ նույնպես` ակնհայտորեն հակառուսական է։ Ադրբեջանի նախագահը ԵՄ-ին անվանել է “ազնիվ միջնորդ”: Հետաքրքիր է` Ալիևն ինչպիսի՞ միջնորդ է համարում Ռուսաստանին…