Category: Suren Surenyants

  • Միակ “պարտվողականը”, ով հաղթողի դիրքերից արժանապատիվ խաղաղության օրակարգ էր առաջ…

    Միակ “պարտվողականը”, ով հաղթողի դիրքերից արժանապատիվ խաղաղության օրակարգ էր առաջարկում
    Իրականում` մենք քաղաքական առումով, դժբախտ ժողովուրդ ենք, որովհետև Երրորդ հանրապետության չորս առաջնորդներից միայն մեկն է հասկացել Հաղթանակի քաղաքական կապիտալիզացիայի անհրաժեշտությունը` 1997-ի իր հայտնի ծրագրային հոդվածով։
    Այդ հոդվածի հետեւանքով` Լեոն Տեր-Պետրոսյանը ստացավ “պարտվողականի”, “հանձնողի” պիտակ։
    Հետո եկան “հաղթողները”, որոնցից առաջինը Արցախը հանձնեց բանակցային դիրքերում, երկրորդը նույնիսկ Ապրիլյան պատերազմից հետո չխոստովանեց 1998-ի “հայկական թերմիդորականության” ողբերգությունն ու սնանկությունը, երրորդը Հայաստանի ու Արցախի համար “հեղափոխական” գահավիժում ապահովեց։
    “Հաղթողների” սինխրոն գործողությունների հետևանքով` նրանք բոլորը դարձել են “փրկիչներ”, միայն թե` հասկանալի չէ, ինչը ու ինչպես են փրկում։
    …Ու այս ամենի համատեքստում` դարձյալ մի “պարտվողական” է մնացել, ով 25 տարի առաջ, հաղթողի դիրքերից արժանապատիվ խաղաղության օրակարգ էր առաջարկում։

  • https://www.youtube.com/watch?v=iP63Mw68KbM&ab_channel=NoyanTapanTVՇնորհավոր…

    Շնորհավորում եմ Փաշինյանին, որ վերջապես հասկացավ․ եթե համարձակություն է ունեցել, թող մնացածն էլ ասի

    Նոյյան Տապան. «Հրատապ հարցեր». Հյուր՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանց։ Հարցազրույցը վարում է Էլիզա …

  • Այսօրվա ամենածանր տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացե…

    Այսօրվա ամենածանր տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել արժանապատիվ խաղաղության ու պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրելու տարբերությունը, չի գիտակցել փոխզիջման ու պարտության տարբերությունը։ Ու ամենակարևորը` չի հասկացել, որ իր արկածախնդրության հետեւանքը եղել են զոհերը, Հայաստանի ինքնիշխանության էական սահմանափակումը, Արցախի սուբեկտության վերացումը։
    Սա սովորական ցինիզմ չէ, այլ քաղաքականության տարրական չիմացություն։
    Այս պատճառով եմ մտածում, որ Նիկոլը տապալելու է նաև խաղաղության օրակարգը` Հայաստանը կանգնեցնելով նոր փորձության շեմին…

  • Եվրոպական ճգնաժամՖրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը վերջնականապե…

    Եվրոպական ճգնաժամ
    Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը վերջնականապես արձանագրեց այդ երկրի երբեմնի ազդեցիկ քաղաքական ուժերի` աջերի(Դեգոլականների) ու սոցիալիստների լուսանցքայնացումը։ Հիմա Մակրոնի ցենտրիստների հիմնական մրցակիցներն են ծայրահեղ աջերը` Լե Պենի ու ծայրահեղ ձախերը` Մելանշոնի դեմքով։ Միջազգային գլոբալ ճգնաժամի հետևանքով աննախադեպ գնաճը ու հասարակության կյանքի որակի անկումը ավելի պոպուլյար են դարձնելու աջ կամ ձախ պոպուլիստներին։
    Այս խնդիրը, քաղաքական, քաղաքական ճգնաժամը դրսեւորվում է Ֆրանսիայում, սակայն ընդհանրական է ողջ Եվրոպայի համար։ Տնտեսական դժվարություններին հետեւելու են պետական, քաղաքական համակարգերի ճգնաժամերը, որոնց հաղթահարման դեղատոմս եվրոպական էլիտաները դեռ չունեն։

  • Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Ալիևը երեկվա հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին …

    Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Ալիևը երեկվա հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին տեղեկացրել է, որ Երեւանն ու Բաքուն բանակցում են միջպետական հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքների շուրջ։ Դրանք մեզ հայտնի` Բաքվի առաջարկած 5 սկզբունքնե՞րն են, թե՞ այլ օրակարգի մասին է խոսքը։ Հավանաբար, Բաքուն ակնարկում է իր 5 սկզբունքների մասին։ Կարծում եմ` պաշտոնական Երեւանը պետք է հանդես գա որոշակի պարզաբանումներով` կա՞ հաստատված բանակցային օրակարգ, թե՞ այն հստակեցումների փուլում է։

  • Լավրով- Միրզոյան հանդիպման մասին.✓ հանդիպումն ակնհայտորեն ծանր է ստացվել Արարատ …

    Լավրով- Միրզոյան հանդիպման մասին.
    ✓ հանդիպումն ակնհայտորեն ծանր է ստացվել Արարատ Միրզոյանի համար։ Նույնը մի քանի օր անց սպասվում է Նիկոլ Փաշինյանին, երբ նա կհյուրընկալվի Վլադիմիր Պուտինին։
    ✓ նման լարվածությունից խուսափելու համար՝ Հայաստանի իշխանությունները պետք է կարողանային ընկալել միջազգային հարաբերություններում առկա աննախադեպ ճգնաժամի խորությունը կամ գոնե լսեին փորձագիտական սթափ գնահականները։
    Չեն հասկացել, չեն լսել, զբաղված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ռեստավրացիայի անպտուղ աշխատանքով կամ տարված էին եվրոպական "էյֆորիայով":
    Ցավոք, Հայաստանի իշխանության մանկամիտ պրիմիտիվությունը շարունակվում է նաեւ հիմա,
    ✓ Սերգեյ Լավրովն արձանագրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուցիոնալ փաստացի չգոյությունը։ Կարեւոր չէ
    ՝ արեւմտյան համանախագահնե՞րը չեն ուզում աշխատել ռուսների հետ, թե՞ հակառակը։ Ունենք փաստ, կոնկրետ իրողություն, որի մասին բարձրաձայնում է համանախագահ երեք երկրներից մեկի ԱԳ նախարարը, իսկ Միրզոյանը մանկամտորեն փորձում է Լավրովին բացատրել, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը “սխալ” ինֆորմացիայի մեջ է։
    ✓ Փառուխի ճգնաժամի հետ կապված՝ Մոսկվան բավականին կոշտ ձեւով Երևանին հասկացրեց՝ ճիշտ բանակցել ադրբեջանցիների հետ ու չթիրախավորել ռուսական խաղաղապահ առաքելությանը,
    ✓ Լավրովը հասկացրեց Բրյուսելի հանդիպման “անիմաստությունը”՝ պնդելով, որ դելիմիտացիա/ դեմարկացիայի որոշումը Պուտին- Փաշինյան- Ալիև 2021թ-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության հետևանք է։
    ✓ հայ- ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դեր կարող է կատարել կամ նույնիսկ երրորդ կողմ օբյեկտիվորեն կարող է դառնալ հենց Ռուսաստանը։ Թեկուզև այն պատճառով, որ դելիմիտացիա/ դեմարկացիայի համար անհրաժեշտ քարտեզները ու մասնագետները կարող է ապահովել միայն Ռուսաստանը։
    Երկու օր առաջ, բրյուսելյան բանակցություններից հետո, գրել եմ. "...բաց է մնում հիմնական հարցը. արդյո՞ք Բրյուսելում ընթացած բանակցությունները Մոսկվայի կողմից սկսված գործընթացի տրամաբանության մեջ են, թե՞ գործ ունենք ԵՄ ինքնուրույն նախաձեռնության հետ։ Սա շատ սկզբունքային հարց է, որովհետև կարեւոր է երկու հանգամանքի արձանագրում
    ՝ ա)գլոբալ հակադրության լոկալացումը մեր տարածաշրջանում միայն խորացնելու է էսկալացիան, բ)առանց Մոսկվայի գործուն մասնակցության ու միջնորդության՝ մեր տարածաշրջանում հնարավոր չէ հասնել երկարաժամկետ համաձայնությունների, հայ- ադրբեջանական դիալոգի, ԼՂ խնդրի կարգավորման"։
    Հիմա վերահաստատում եմ կարծիքս, մանավանդ, Լավրովի հայտարարություններից հետո համոզվեցի
    ՝ չեմ սխալվել։
    Որպեսզի Փաշինյանն առաջիկա օրերին Մոսկվայում լրացուցիչ անհարմարություններ չունենա(ինչի հետեւանքով տուժելու է Հայաստանը), նրան առաջարկում եմ.
    √ չտրվել “հեղափոխական” արկածախնդրությանը ու չփորձել մյուս համանախագահներից` ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից “կորզել” Լավրովին “սխալ հանող” հայտարարություններ։ Դրանք ոչ մի արժեք չեն ունենալու, սակայն կարող են ԼՂ խնդիրն ու Հայաստանը դարձնել միջազգային գլոբալ հակադրության թիրախ։
    √ հրաժարվել միջնորդական “այլընտրանքային” ձևաչափեր փնտրելու գայթակղությունից։ Միջազգային աննախադեպ լարվածության պայմաններում, տարածաշրջանում մեծ խաղացողների մրցակցությունը որեւէ լավ բան Հայաստանին չի խոստանում։
    √ Փառուխի կամ Քարագլխ ճգնաժամի վերաբերյալ ռուսների հետ խոսել ոչ թե “մեղադրողի” դիրքերից, այլ ներկայացնել արժանահավատ փաթեթ, որը համոզիչ ու լեգիտիմ կդարձնի հայկական կողմի պահանջները,
    √ գիտակցել, որ մեր սուվերենության մակարդակը պայմանավորված է ոչ թե բարձրագոչ հայտարարություններով, այլ հարեան երկրների հետ հարաբերությունների որակով։

  • Միշել- Փաշինյան- Ալիև բանակցությունների մասին.✓ Եռակողմ հանդիպումը տևել է մոտ հի…

    Միշել- Փաշինյան- Ալիև բանակցությունների մասին.
    ✓ Եռակողմ հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ,
    ✓ Բանակցություններին հաջորդել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունը։
    ✓ կարևորվել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
    • Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Քարագլուխ բարձունքի զբաղեցված դիրքերից` չի մանրամասնվում։
    ✓ Գերության մեջ պահվող անձանց և անհատ կորածների խնդիրները նույնացվել են` կարեւորելով դրա համակողմանի լուծումը։
    • Ենթադրվում է, որ առաջիկա օրերին ռազմագերիներ կվերադարձվեն Հայաստան։
    ✓ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է` սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստման աշխատանքները, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները։
    • պարզ չէ` համաձայնեցվե՞լ է խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգը։ Արդյո՞ք դրանում տեղ են գտել ադրբեջանական 5 առաջարկությունները, թե՞ դրանք լրացվել են պաշտոնական Երեւանի առաջարկություններով։ Ամեն դեպքում` Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։
    ✓ դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու նպատակով` որոշվել է` մինչև ապրիլի վերջը ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը նաև ապահովելու է կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով ու մերձակայքում։
    • Միշելի հայտարարության մեջ այս դրվագում հղում է արվում Սոչիի 2021թ-ի նոյեմբերի 26-ի հայտարարությանը, բայց ոչինչ նշված չէ դելիմիտացիա/ դեմարկացիաի գործընթացում Ռուսաստանի հնարավոր դերակատարության մասին` թեեւ Մոսկվայից պարբերաբար ակնարկվել է, որ հանձնաժողովը պետք է եռակողմ լինի։
    ✓ ողջունվել է ապաշրջափակման հարցը, երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը, կարեւորվել է ճանապարհային կապերի վերականգման համար լուծումներ գտնելը։
    • Այս հարցում թերեւս էական նորություններ չկան, որովհետև այսքանն ամրագրված էր նաև Միշել- Փաշինյան- Ալիև նախորդ հանդիպման ժամանակ
    Եվ վերջապես` բաց է մնում հիմնական հարցը. արդյո՞ք Բրյուսելում ընթացած բանակցությունները Մոսկվայի կողմից սկսված գործընթացի տրամաբանության մեջ են, թե՞ գործ ունենք ԵՄ ինքնուրույն նախաձեռնության հետ։ Սա շատ սկզբունքային հարց է, որովհետև կարեւոր է երկու հանգամանքի արձանագրում` ա)գլոբալ հակադրության լոկալացումը մեր տարածաշրջանում միայն խորացնելու է էսկալացիան, բ)առանց Մոսկվայի գործուն մասնակցության ու միջնորդության` մեր տարածաշրջանում հնարավոր չէ հասնել երկարաժամկետ համաձայնությունների, հայ- ադրբեջանական դիալոգի, ԼՂ խնդրի կարգավորման։

  • Ազատության հրապարակ, Ֆրանսիայի հրապարակը բոլոր կողմերից փակել, դեժավյու…Հավատա…

    Ազատության հրապարակ, Ֆրանսիայի հրապարակը բոլոր կողմերից փակել, դեժավյու…
    Հավատացեք` չորս տարում կարելի էր ավելի նոր ու հետաքրքիր բան մտածել։
    Նախ, Նիկոլի արածի նկատմամբ հիշողությունն այլեւս դրական չէ, հետո` ուրիշի հաջող մարտավարությունը կապկելը դեռ նոր հաջողության երաշխիք չէ։
    Բարի առավոտ ու նոր մտածողություն` Հայաստանին…

  • Ո՞վ է “դիրիժորը”Խորհրդարանական ընդդիմության այսօրվա հանրահավաքին զուգահեռ, Ստեփա…

    Ո՞վ է “դիրիժորը”
    Խորհրդարանական ընդդիմության այսօրվա հանրահավաքին զուգահեռ, Ստեփանակերտում Արցախի ԱԺ արտահերթ նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում ընդունվելու է հայտարարություն։
    Ակնհայտ է այս երկու իրադարձությունների ու բրյուսելյան վաղվա բանակցությունների կապը` առնվազն քաղաքագիտական այն վարկածով, որ փոխլրացնող այս իրադարձությունների համընկնումը պատահական լինել չի կարող։
    Ակնհայտ է նաև, որ հայաստանյան ընդդիմությունն Արցախի իշխանության համակարգի վրա ամբողջովին ազդելու բավարար ռեսուրսներ չունի ու նաև` հակառակը։
    Բայց տպավորություն ունեմ, որ այսօր Երևանի Ազատության հրապարակից ու Արցախի ԱԺ-ից նույն դարպասին են հարվածելու։
    Իհարկե, երաշխավորված չէ, որ այդ հատվածը դիպուկ է լինելու, բայց հիմա այլ հարց է հետաքրքիր` արտաքին կամ ներքին ո՞ր ուժը կամ ուժերն են սինխրոնացված այս իրադարձությունների “դիրիժորը” կամ “դիրիժորները”:

  • Ընդդիմությունն արդարացնո՞ւմ է Փաշինյանի թեզերըՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը…

    Ընդդիմությունն արդարացնո՞ւմ է Փաշինյանի թեզերը
    Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ են ապրիլի 5-ի հանրահավաքին։
    Հարցը հռտեորական կամ ինտրիգային չէ, որովհետև խորհրդարանական ընդդիմության երեկվա հայտարարության տեքստում անուղղակիորեն խիստ գնահատական է տրված նաև երկրորդ ու երրորդ նախագահների գործունեությանը։
    Երբ տիտղոսային ընդդիմությունն իր հայտարարության տեքստում նշում է, թե «…Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»՝ անուղղակիորեն ընդունում է, որ անցած տասնամյակներում Արցախը եղել է Ադրբեջանի կազմում(հակառակ պարագայում «թողնել» բառն անտեղին ու ոչ գրագետ է օգտագործվել) ու դրանով իսկ ուրանում է նախկին բոլոր նախագահների վաստակը ու արդարացնում է Նիկոլ Փաշինյանի թեզերը։