Category: Suren Surenyants

  • Չարաբաստիկ “Ալեքսանդրապոլը” այսպես է ծնվում…Գլոբալ հարթության վրա Հայաստանի առ…

    Չարաբաստիկ “Ալեքսանդրապոլը” այսպես է ծնվում…
    Գլոբալ հարթության վրա Հայաստանի առջև ծառացած է պատերազմի ու խաղաղության երկընտրանքի հարցը։ Քաղաքական ուժերի մեծամասնությունը չունի այս գլոբալ հարցի հստակ պատասխանը, ինչի հետեւանքով ներքաղաքական դիրքավորման մեջ դեգերում է դիալոգի(կամուրջ) ու անտագոնիզմի(խրամատ) միջեւ։
    Հայաստանի ներքին կյանքում առաջիկա օրերը ճակատագրական են. եթե խրամատները տեղափոխենք Երևան, չպետք է զարմանանք, որ մեր հարեւան “բարեկամ” պետություններին “հրավիրում” ենք մայրաքաղաք` մեր ազգային նվաստացման հերթական ակտի “քաղց պտուղները” “վայելելու” հեռանկարով…
    Չարաբաստիկ “Ալեքսանդրապոլը” այսպես է ծնվում…

  • Հիմա Հանրապետությունը փրկելու ժամանակն է` Նիկոլի ու Ռոբերտի արկածախնդրությունից….

    Հիմա Հանրապետությունը փրկելու ժամանակն է` Նիկոլի ու Ռոբերտի արկածախնդրությունից…
    Իմ գրառումներում չկա համակրանք քաղաքական այսօրվա հակադրության որևէ կողմի հանդեպ։
    Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատուհաս եմ համարում այս երկրի ու ժողովրդի համար ու միշտ համարել եմ ու համարում եմ, որ այն պետք է փոխարինվի դեմոկրատական այլընտրանք մարմնավորող ուժերի կողմից։
    Ցավոք, Փաշինյանի հետ այսօր հակադրության մեջ գտնվող ռոբա- սերժա- դաշնակցական “աջաբսանդալը” կիլոմետրերով հեռու է դեմոկրատիայից, պետական մտածողությունից։
    Ըստ այդմ, ես ընդդիմադիր եմ լինելու նաև այդ “աջաբսանդալին”` նրանց հաջողության պարագայում։
    Երկրին պետք է քաղաքական այնպիսի կենտրոն, որը դուրս է “ներկա-նախկին” փաստարկումով դիսկուրսից, առաջնորդվում է ժողովրդավարության, հարեւան երկրների հետ արժանապատիվ հարաբերությունների, համաշխարհային զարգացման համատեքստին ներդաշնակ քայլելու օրակարգով։ Ես ու իմ քաղաքական թիմը նման բեւեռ ձեւավորելու ուղղությամբ քայլեր անում ենք, որոնց արդյունքները տեսանելի լինեն գուցե ամիսներ անց։
    Նիկոլի ու Ռոբերտի թիմերը` իրենց հակադրությամբ, նախապատրաստում են Ալեքսանդրապոլ-2(շուտով բոլորը դա կհասկանան)։ Հիմա Հանրապետությունը փրկելու ժամանակն է` Նիկոլի ու Ռոբերտի արկածախնդրությունից…

  • Փաշինյանը պետք է հեռանա, բայց ոչ այս կարգի ամոթալի սիմվոլիկայովԵրբ պայքարի դուրս…

    Փաշինյանը պետք է հեռանա, բայց ոչ այս կարգի ամոթալի սիմվոլիկայով
    Երբ պայքարի դուրս եկած խորհրդարանական բազմաշերտ ընդդիմության որոշ սեգմենտների կամ նրանց ենթակառույցների գործողությունների կամ խոսույթի հետ համաձայն չենք, չի նշանակում, որ ես կամ “Դեմոկրատական այլընտրանք” կուսակցությունն իրական ընդդիմություն չենք։
    Երբ ես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի “ակտիվությունը” խանգարում է իշխանափոխությանը` նրանց բարձր հակավարկանիշի հետեւանքով, չի նշանակում, թե “ջուր” եմ լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին։ Ի վերջո, ոչ թե ես կամ “Դեմոկրատական այլընտրանքը”, այլ հենց Քոչարյան- Սարգսյան զույգը 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում լեգիտիմացրեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։
    Ի վերջո, երբ ընդդիմադիր որոշ գործիչներ` որպես շարժման խորհրդանիշ, օգտագործում են Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սիմվոլիկան` ստորաքարշության մաստեր- կլասս ցույց տալով, արհամարհելով մեր ինքնիշխանությունը ու քծնելով ռուսական էլիտային, դրանում էլ ես որեւէ մեղք չունեմ։
    Նիկոլ Փաշինյանն ապաշնորհ ու ձախողված ղեկավար է ու

  • Մարդը, նրա կյանքն արժեք չունենՓաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթար…

    Մարդը, նրա կյանքն արժեք չունեն
    Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ աղջկա, ով հիվանդանոցում մահացել է։
    Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, բայց այստեղ մի խնդիր կա, որի մասին չեմ կարող չգրել։
    Ինչո՞ւ վարչապետին ուղեկցող մեքենան կանգ չի առել, ինչո՞ւ կնոջն անմիջապես հիվանդանոց չեն տեղափոխել։
    Այո, տեղի ունեցածը դժբախտ պատահար է, բայց բազմաթիվ “ինչո՞ւ”-ները հուշում են, որ մեզանում մարդը, նրա կյանքն արժեք չունեն։
    Սա է իմ ցավը ու ոչ ամենեւին դժբախտության վրա քաղաքականություն կառուցելը։

  • Փաշինյանն ու Քոչարյանը Հայաստանի ամոթն ենՄակրոնն ընտրություններից անմիջապես հետո…

    Փաշինյանն ու Քոչարյանը Հայաստանի ամոթն են
    Մակրոնն ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց, որ շատերն իրեն ընտրել են, որովհետև դեմ էին իր մրցակից ազգայնական Մարին Լը Պենին:
    Հայաստանի 2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը չունեցավ նման համարձակություն` ընդունելու համար, որ իր իշխանության վերարտադրության համար պարտական է Ռոբերտ Քոչարյանի բարձր հակավարկանիշին։ Հակառակը` ՔՊ-ական ամբարտավան ճամարտակություններ` վստահության մանդատի մասին։
    Նույն ամբարտավանությունն է Քոչարյանի կողմնակիցների մոտ, որոնք չեն գիտակցում, որ իրենք ընդդիմության նիշը “զբաղեցրել” են բացառապես Փաշինյանի ապաշնորհության ու ապիկարության հետևանքով։
    Փաշինյանը Նոյեմբերի 9-ի ամոթի խորհրդանիշն է, Քոչարյանը` Հոկտեմբերի 27-ի ոճիրի, նրանք երկուսով Հայաստանի ամոթն են։

  • Արեւմտյան առաջնորդները Կիևին առաջարկեցին «փոխհատուցում»։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդա…

    Արեւմտյան առաջնորդները Կիևին առաջարկեցին «փոխհատուցում»։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մերժումը կոմպեսացրեցին այդ երկրի ԵՄ-ին անդամակցելու խոստումով։ «Հանուն արևմտյան արժեքների» Ռուսաստանի դեմ կռվուղ Ուկրաինային հիասթափություն է սպասվում նաեւ եվրոպական ճանապարհին, այս անգամ` Ավստրիայի դիմադրության պատճառով։

  • BFMTV իրականացրած հարցումների համաձայն` Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ը…

    BFMTV իրականացրած հարցումների համաձայն` Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 57,6% քվե է ստացել ու հաղթանակ է տարել` պահպանելով իր պաշտոնը:

  • https://medialab.am/221883/?fbclid=IwAR0TF4g_HUPmOK9YaupSvg8Sx9NJ06ezDmXuw0GsMfi…

    «Հասարակական աջակցության ռեսուրսն այնքան չի լինի, որ գործընթացը հանգեցնի իշխանափոխության». Սուրեն Սուրենյանց — MediaLab Newsroom…

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, առաջիկայում ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ հաշվի առնելով Արթուր Վանեցյանի այն հայտարարությունը…

  • https://radar.am/hy/news/armenia-2500931499/«Մոսկվան շահագրգռված չէ ԼՂ կարգավիճա…

    «Մոսկվան շահագրգռված չէ ԼՂ կարգավիճակի քննարկման հարցով». Սուրենյանց

    Երեկ երեկոյան կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որից հետո տարածվեց նրանց համատեղ հայտարարությյունը: Radar Armenia-ի հետ զրույցում հանդիպմանն ու կողմերի հայտարարությանն է անդրադարձել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք»…

  • Արտահերթ ընտրություննե՞ր…«Եթե Արցախի հարցի հետ կապված հասարակությունը բաժանվի …

    Արտահերթ ընտրություննե՞ր…
    «Եթե Արցախի հարցի հետ կապված հասարակությունը բաժանվի երկու մասի, և հրապարակում աչքաչափով շատ մարդ լինի, ապա եթե չգնաս ընտրության, ի՞նչ անես: Պառլամենտական երկիր ենք, եթե Արցախի հարցի շուրջ հասարակության մեջ բևեռացում լինի, պետք է գնալ նոր ընտրությունների, բայց բնականաբար դա չի լինի վաղը չէ մյուս օրը, հավանաբար մեկ տարի հետո կլինի»
    Հովիկ Աղազարյան, 18.04.2022
    Հովիկ Աղազարյանին վաղուց եմ ճանաչում. նա թիմային մարդ է, եթե Փաշինյանի “դաբրոն” չունենար, նման միտք չէր արտահայտի, այն էլ` մի քանի անգամ։ Հակված եմ ենթադրել, որ Փաշինյանն` Աղազարյանի միջոցով, այսպես ասած, զոնդաժ է անում։
    Հնարավոր է նման զոնդաժի երկու տարբերակ.
    ա) Փաշինյանը գիտակցում է ընդդիմադիր տրամադրությունների աճը ու փորձում է լիցքաթափել մթնոլորտը` արտահերթ ընտրությունների “օդում կախված” խոստումով։
    բ) Փաշինյանն ինքն է փորձում գեներացնել ընդդիմադիր տրամադրություններ, նախադրյալներ ստեղծել արտահերթ ընտրությունների անցկացման համար, որովհետև ԼՂ խնդրի շուրջ վտանգավոր զարգացումները նրա համար այլընտրանք չեն թողնում։