Category: Suren Surenyants

  • ԱՄՆ Կոնգրեսը վերանայել է թուրք- ամերիկյան հարաբերությունների հեռանկարին վերաբերո…

    ԱՄՆ Կոնգրեսը վերանայել է թուրք- ամերիկյան հարաբերությունների հեռանկարին վերաբերող վերջին զեկույցի տեքստը՝ դրանից հանելով պնդումներն ու գնահատականները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա: «Խմբագագրման» տակ են ընկել նաև նախագահ Բայդենի խոսքերը 1915-ի Ցեղասպանության վերաբերյալ: Շարեւնակեք պնդել, թե ԱՄՆ-ն «դեմոկրատական» Հայաստանի դաշնակիցն է «ավտորիտար» Թուրքիայի դեմ…

  • Այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը երկրորդ անգամ այցելում է Հայաստանի ս…

    Այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը երկրորդ անգամ այցելում է Հայաստանի սահմանների մոտ գտնվող զորամասեր ու տալիս է՝ «ժամանակին և վճռականորեն կասեցնել հնարավոր սադրանքները» հրաման: Գտնվում ենք նոր էսկալացիայից «5 րոպե պակաս» ռեժիմում:

  • Ողբերգության վրա երբեք քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել չի կարելի: Մյուս կողմից,…

    Ողբերգության վրա երբեք քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել չի կարելի: Մյուս կողմից, անհանդուրժելի է ամեն ինչ «փորձանքին» վերագրելը: Ընդամենն ամիսների ընթացքում՝ Սուրմալու, հրդեհ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում ու տասնյակ կործանված ճակատագրեր, ընտանիքներ:
    Երբ «փորձանքը» դառնում է «օրինաչափություն», ունենում է անուն՝ փնթի ու դիլետանտ իշխանություն, բարեփոխումների բացակայություն, կառավարման զրոյական մակարդակ…

  • ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից ստացել է Anka ԱԹՍ-ների լուրջ խմբաքա…

    ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից ստացել է Anka ԱԹՍ-ների լուրջ խմբաքանակ: Այս լուրը նրանց համար, ովքեր ասում են՝ «խեղճ» Արևմուտքը ո՞նց զենք տա ՀԱՊԿ անդամ Հայաստանին:

  • Արցախում արտահերթ ընտրությունների հարցը «օրակարգից դուրս է եկել»: Արցախի իշխանակ…

    Արցախում արտահերթ ընտրությունների հարցը «օրակարգից դուրս է եկել»: Արցախի իշխանական էլիտային հաջողվել է կոնսենսուս ձևավորել: Հետաքրքիր է՝ այս փաստն ինչո՞ւ է անհանգստացնում Հայաստանի մերձիշխանական հատվածին:

  • ԼՂ-ն «Ավարայրի» սցենար սպասարկելու ռեսուրս չունիԱրցախում արտահերթ ընտրություններ…

    ԼՂ-ն «Ավարայրի» սցենար սպասարկելու ռեսուրս չունի
    Արցախում արտահերթ ընտրությունների հնարավորության մասին Արթուր Թովմասյանի հայտարարությունը պրովոկացիա էր, որի հեռահար հետևանքը կարող է լինել ԼՂ նույնիսկ ֆորմալ սուբեկտության ոչնչացումը:
    Մնում է պարզել, թե ով է Թովմասյանին «հուշել» այս «գաղափարը»:
    Մոտավորապես նույն տրամաբանության մեջ երեկ «ծնվեց» և հերքվեց Ռուբեն Վարդանյանի հրաժարականի լուրը:
    Այստեղ խնդիրը մի փոքր ավելի բազմաշերտ է:
    Պարոն Վարդանյանը մի օր ստիպված թողելու է Արցախը ու խնդիրն այստեղ նրա անձնական որակները չեն. ԼՂ-ն «Ավարայրի» սցենար սպասարկելու ռեսուրս չունի, ըստ այդմ՝ Ռուբենը մի օր Արցախից հեռանալու է, որովհետև հազիվ թե ստանձնի այլ «առաքելության» իրականացում:
    Արցախը հայկական պետք է մնա, բայց հավատացեք՝ դրա ճանապարհն «Ավարայրը» չէ:

  • Ժողովուրդ ջան, մեկ էլ տեսեք, թե ով է Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչումն իրատեսակա…

    Ժողովուրդ ջան, մեկ էլ տեսեք, թե ով է Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչումն իրատեսական համարել: Հա, էն նույն Նիկոլ Փաշինյանը, որ այս գրառումից երկու տարի հետո պնդում է, որ Արցախի անկախությունը պատրաստ չէ ճանաչել աշխարհի որևէ երկիր: Բա ո՞նց չասես՝ ծանր պատերազմից հետո ինչո՞ւ ես ժողովրդին խաբել:

  • Արցախի իշխանությունը իր ճակատագրական սխալն արել է դեռ 1997/98-ին, երբ հեղաշրջման…

    Արցախի իշխանությունը իր ճակատագրական սխալն արել է դեռ 1997/98-ին, երբ հեղաշրջման գնալով Հայաստանի նախագահի դեմ՝ ականապատեց ԼՂ ապագան: Մեծ հաշվով՝ Նիկոլի անպատասխանատու պացիֆիզմն ու Ստեփանակերտի ամբարտավան անպատասխանատվությունն այդ մեծ դավադրության մերօրյա ցնցումներն են…

  • Փաշինյանը մի դրվագում ասում է՝ նաև իմ ստորագրությամբ են Ռուսաստանի խաղաղապահները…

    Փաշինյանը մի դրվագում ասում է՝ նաև իմ ստորագրությամբ են Ռուսաստանի խաղաղապահները հայտնվել Արցախում(սա արդեն պատասխանատվության ամրագրում է), մյուս դրվագում նշում է նույն եռակողմ հայտարարության կետերից մեկը(Լաչինի միջանցք), որի համար Հայաստանը պատասխանատվություն չի կրում: Իր պաշտոնավարման անգամ հինգերորդ տարում չի գիտակցել, որ փաստաթղթի տակ դրված ստորագրությունը ենթադրում է դրա համար ամբողջական և ոչ թե հատվածային պատասխանատվություն:

  • Շնորհավոր տարեդարձդ, պարոն Նախագահ90-ականների վերջին, Բաթումիում, մասնակցում էի …

    Շնորհավոր տարեդարձդ, պարոն Նախագահ
    90-ականների վերջին, Բաթումիում, մասնակցում էի կովկասյան երիտասարդական մի ֆորումի: Դրա ճաշկերույթին մասնակից ադրբեջանցի մի երիտասարդ, իրենց երկրի առաջնորդին ու վրացիներին քծնելու նպատակով, ներկաներին առաջարկեց բաժակ բարձրացնել Հարավային Կովկասի «աքսակալներ» Հեյդար Ալիևի ու Էդուարդ Շևարդնաձեի համար:
    Խնջույքին ներկա վրաց պաշտոնյան փորձեց շտկել դիվանագիտական անհարմար վիճակը՝ ակամայից բարձրաձայնելով, որ Հարավային Կովկասի իրական «աքսակալը» Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով իր ժողովրդին բերել է Հաղթանակ և Արժանապատվություն:
    Շնորհավոր տարեդարձդ, պարոն Նախագահ: