Category: Tatev Hayrapetyan

  • 1968 թ. օգոստոսի 25-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցավ խորհրդային դիսիդ…

    1968 թ. օգոստոսի 25-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցավ խորհրդային դիսիդենտական շարժման ամենանշանակալի ակցիաներից մեկը։ Ութ հոգի դուրս եկան Կարմիր հրապարակ՝ բողոքելու Չեխոսլովակիա ԽՍՀՄ զորքերի մուտքի և «Պրահայի գարնան» արյունալի ճնշման դեմ։
    📍 Ուղիղ ժամը 12:00-ին Կոնստանտին Բաբիցկին, Տատյանա Բաևան, Լարիսա Բոգորազը, Նատալյա Գորբանևսկայան, Վադիմ Դելոնեն, Վլադիմիր Դրեմլյուգան, Պավել Լիտվինովը և Վիկտոր Ֆայնբերգը նստեցին հրապարակում և պարզեցին պաստառներ.
    🔹 «Մենք կորցնում ենք լավագույն ընկերներին»
    🔹 «Ձեր և մեր ազատության համար!» (նշանավոր՝ За вашу и нашу свободу!)
    🔹 «Ազատությո՛ւն Դուբչեկին»
    🔹 «Ամո՛թ օկուպանտներին»
    👊 Ընդամենը մի քանի րոպե անց ՊԱԿ-ի (КГБ) աշխատակիցները հարձակվեցին ցուցարարների վրա։ Բոլորին ձերբակալեցին։ Ցուցարարների ջանքերով 21-ամյա Տատյանա Բաևային հաջողվեց ազատել՝ համոզելով, որ նա պատահական է հայտնվել այնտեղ։
    ⚖️ Խորհրդային դատարանը դաժան էր։ Քանի որ Ֆայնբերգի դեմքը ջախջախված էր, նրան չտարան դատարան, այլ ուղարկեցին հատուկ հոգեբուժարան՝ «բուժման» (4 տարով)։ Նատալյա Գորբանևսկայային նույնպես ճանաչեցին անմեղսունակ («դանդաղ ընթացող շիզոֆրենիա» կեղծ ախտորոշմամբ)։ Մյուսները դատապարտվեցին տարբեր ժամկետների աքսորի և բանտարկության։
    🌍 Այս ակցիան ցույց տվեց աշխարհին, որ ոչ բոլորն են ԽՍՀՄ-ում համաձայն կայսերական քաղաքականության հետ։ Պրահայի «Literární listy» թերթն այն ժամանակ գրեց.
    «Յոթ մարդ Կարմիր հրապարակում՝ սա առնվազն յոթ պատճառ է, որոնց համար մենք այլևս երբեք չենք կարող ատել ռուսներին»։
    Տասնամյակներ անց Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը նրանց անվանեց «Խորհրդային Միության խիղճը»։ Նրանց արարքը մարդկային համերաշխության և անձնական մեծագույն արիության օրինակ էր, երբ մարդը պատրաստ է զոհել իր ազատությունը հանուն ճշմարտության։
    🕯 Այս գործողությունը ցույց է տալի, որ ցանկացած բռնատիրության ժամանակ կան խիզախներ, ովքեր պատրաստ են դուրս գալ դրա դեմ։
    Մաքուր Պատմություն📖

  • Ի՞նչ է ուզում Փաշինյանը Արցախից․․․Լեռնային Ղարաբաղի թեման հանգիստ չի թողնում Ալի…

    Ի՞նչ է ուզում Փաշինյանը Արցախից․․․
    Լեռնային Ղարաբաղի թեման հանգիստ չի թողնում Ալիևի կամակատար Փաշինյանին։ Ինչպես կրիմինալիստիկայում կա օրինաչափություն, որ հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այնպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին։ Ընդ որում, երեկվա ելույթի որոշ դրվագներ ինձ հիշեցնում էին Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպից որոշ հատվածներ։ Հատկապես այն մասը, երբ Ռոդիոն Ռասկոլնիկովը փորձում էր գտնել իր հանցանքի արդարացման «վեհ» կամ «տրամաբանական» ինքնարդարացումներ։
    Փաշինյանն էլ այդ հոգեվիճակում է, նա բոլորից լավ գիտի, թե ինչ է արել, ինչպիսի որոշումներ է կայացրել պատերազմից առաջ, ընթացքում և հետո, ինչպես է հազարավոր կյանքեր կործանել, ինչպես է Ալիևին փաստացի օգնել իրագործել Արցախում էթնիկ զտում: Առաջ չէի գրի նման բան, բայց հիմա ինձ համար արդեն ակնհայտ է, թե ինչու է նա համառորեն մաքրում Ալիևին էթնիկ զտման թեմայից, որովհետև իր ենթագիտակցության և գիտակցության մեջ գիտի՝ ինքն է իր քայլերով ու որոշումներով հնարավոր դարձրել դա․․․
    Եթե Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած, անհավասարակշիռ ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության և սերունդների առաջ, ապա նա չարաչար սխալվում է․ նա եղել ու մնալու է պատմության մեջ որպես Արցախը հանձնած ղեկավար։
    Նա առհասարակ չգիտի, որ պատմությունը միշտ բերում ու բոլորին դնում է իրենց տեղերում, նա չգիտի, որ անգամ Ստալինի, Բերիայի և ահ ու սարսափ տարածող այլ գործիչների ողջ արածն ու ասածը, ողջ քարոզչական գործը կարող է հաշված ժամերում անհետանալ իրենց մահից կամ ձերբակալվելուց հետո։ Իսկ հետո պատմությունը բոլորին կդնի իր տեղը․․․
    Այնպես որ մեզ նյարդայնացնող արցախատյաց ելույթները իրականում ինքնաարդարացման չստացված փորձեր են ընդամենը, բայց, ինչպես «Ոճիր և պատիժ» վեպում է ասվում՝ «Ամեն ինչում կա մի սահման, որից այն կողմ անցնելը վտանգավոր է, քանզի մեկ անգամ անցնելուց հետո անհնար է հետ դառնալ»…

  • Մինչ այսօր ԱԺ-ում հերթական անգամ կլսեք հեքիաթներ Արցախը հանձնելու ու դրանով Հայա…

    Մինչ այսօր ԱԺ-ում հերթական անգամ կլսեք հեքիաթներ Արցախը հանձնելու ու դրանով Հայաստանը ազատելու մասին, խորհուրդ եմ տալիս մեկ րոպե հատկացնել ու դիտել Ալիևի ու Փաշինյանի ելույթների բացառիկ սինխրոնիզացիան ցույց տվող այս տեսանյութը։ Եզրակացություններն էլ արեք ինքներդ։

  • Զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դեպքը վերջին տասը օրվա ընթացքում ոչ մարտական պ…

    Զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դեպքը վերջին տասը օրվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան երրորդ դեպքն է….
    https://t.me/civilnetv/15650

    CIVILNET

    📌 Զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դեպքը վերջին տասը օրվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան երրորդ դեպքն է։ Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր զորամասերից մեկի զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Քննչական…

  • 36 лет назад, в этот день, 23 августа 1990 года, на первой сессии Верховного сов…

    36 лет назад, в этот день, 23 августа 1990 года, на первой сессии Верховного совета Армянской ССР была принята Декларация о независимости Армении.
    Независимость является нашим дорогим и важнейшим достижением. Печально, что вместо того, чтобы достойно отмечать этот день, ценить и укреплять независимость, 36 лет спустя мы вынуждены защищать независимость и закрепляющую её Декларацию уже от нынешнего руководства, которое готово отказаться от Декларации о независимости нашего государства.
    Я уверена, что мы найдём сложное, но важное политическое решение для защиты нашей независимости и суверенитета.

    Поздравляю всех нас с праздником принятия Декларации о независимости Республики Армения!

    🇦🇲🇦🇲🇦🇲

  • «Անկախության հռչակագրի ընդունման օրն է: Այս համազգային ու սրբազան տոնի առթիվ շնո…

    «🇦🇲Անկախության հռչակագրի ընդունման օրն է:
    Այս համազգային ու սրբազան տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:
    Այն մեր ազատագրական շարժման հիմնական հաջողություններից մեկն է՝ մեր ազգային արժանապատվության դրսևորումը, որի ընդունումը հայ ժողովուրդը ողջունեց մեծագույն երջանկությամբ ու հպարտության զգացումով:
    Ուզում է լինի Նիկոլը, ուզում է լինի որևէ բոլշևիկ, որևէ մեկը չի կարող պախարակել կամ մոռացության մատնել մեր երկրի ծննդականը:
    Տե՛ր կանգնենք մեր Անկախությանը,
    Տե՛ր կանգնենք մեր Անկախության Հռչակագրին»:
    Արամ Մանուկյան

  • Ինչու՞ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին․․․Քանի օր է՝ դրա…

    Ինչու՞ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին․․․
    Քանի օր է՝ դրած ադրբեջանական մեդիա տիրույթում փնտրում եմ հայտարարություններ, նյութեր, որտեղ ասում են՝ Արծվաշենը հայկական տարածք է, դա ՀՀ տարածք է, պետք է ետ տալ Արծվաշենը։ Ի «զարմանս» ինձ՝ ոչ մի նման տեքստ չկա, փոխարենը կա խինդ, ուրախություն, հրճվանք ՀՀ ղեկավարի պաշտոնում նստած իրենց թեկնածուի տեքստերի վերաբերյալ, ով ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ տարածքում «ադրբեջանական» հողեր փնտրելու հարցում։
    Փաշինյանի ու «Քանդենք պետություն» քաղաքական ուժի հարցում ինձ համար վաղուց ամեն ինչ պարզ է, ոչ միայն ինձ համար, վստահ եմ։ Իմ գնահատմամբ՝ իրենք ադրբեջանական շահերի սպասարկմամբ են զբաղված, ցավալի է դա, բայց իրենք դա վաղուց էլ չեն թաքցնում։ Մեր քննարկվելիքը պետք է լինի այլ հարցի շուրջ՝ ինչ անել, ինչպես անել, որ կանխել նոր տարածքների հանձնումը, ինչ անել, որ թույլ չտալ Ալիևի թելադրանքով ՀՀ-ում առհասարակ սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Մենք այդ վտանգավոր զարգացումները կանխելու հնարավորությունը ունենք, մեր քննարկումը դրա մասին պետք է լինի։ Ոչ թե «վայ-վայ» կանչենք կամ քննարկենք, թե ինչպես են կործանում երկիրը, այլ ԿԱՆԽԵՆՔ։
    Ի վերջո՝ թե՛ խորհրդարան անցած, թե՛ չանցած քաղաքական ուժերը հավաքական առումով ավելի մեծաթիվ ձայներ են տարել, քան «Քանդենք պետությունը» ուժը։ Ուրեմն այդ խնդիրը՝ կանխելու նոր տարածքների հանձնումը, միանգամայն լուծելի է, եթե աշխատանք տարվի՝ համառ, խելացի, կամային, եթե դրա մեջ ոչ թե ամեն մեկը իր «փայ»-ը ման գա, այլ ասի՝ սա մեր պետության հարցն է, սա բացարձակ առաջնահերթություն է, ուրեմն պետք է մի կողմ թողնել ամբիցիաները ու խելք խելքի տալ։
    Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու, բոլորն էլ դա լավ հասկանում են, ուստի ոչ թե պետք է մենք մեր ուղեղում պատրաստվենք Ալիևի թեկնածուի հերթական զիջումներին, այլ պատրաստվենք այդ զիջումները կանխելուն։ Դրա հնարավորությունը կա, ուղղակի պետք է աշխատել․․

  • 1953 թվականի օգոստոսի 19-ը շրջադարձային եղավ ոչ միայն Իրանի, այլև ողջ Մերձավոր Ա…

    1953 թվականի օգոստոսի 19-ը շրջադարձային եղավ ոչ միայն Իրանի, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար։ Այդ օրը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները իրականացրին «Այաքս» գործողությունը՝ տապալելով ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ Մոհամմադ Մոսադեղին։
    🔍 Տասնամյակներ շարունակ Իրանի նավթը գտնվում էր բրիտանական վերահսկողության տակ (Անգլո-իրանական նավթային ընկերություն)։ Իրանը ստանում էր չնչին եկամուտներ, մինչդեռ Բրիտանիան տնօրինում էր երկրի գլխավոր հարստությունը։
    1951-ին Մոսադեղը, հենվելով ժողովրդական լայն աջակցության վրա, ազգայնացրեց նավթային արդյունաբերությունը։ Լոնդոնը պատասխանեց տնտեսական շրջափակմամբ և դիմեց Վաշինգտոնի օգնությանը՝ Մոսադեղին «կոմունիստական վտանգ» ներկայացնելով։
    ⚙️ ԿՀՎ-ն (CIA) գործի դրեց հսկայական ռեսուրսներ (մոտ 19 մլն դոլար)։ Մամուլում սկսեցին Մոսադեղի դեմ ուղղված կեղծ հոդվածների տարածում։ Կաշառքի միջոցով հավաքագրվեցին քաղաքական գործիչներ, զինվորականներ և հոգևորականներ։ Կազմակերպվեցին ցույցեր, որտեղ սադրիչները հանդես էին գալիս թե՛ Շահի, թե՛ կոմունիստների անունից՝ երկրում քաոս ստեղծելու համար։
    📉 Օգոստոսի 19-ին, զինվորականների օգնությամբ, Մոսադեղի տունը գրոհվեց։ Նա ձերբակալվեց, իսկ Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին, որը փախել էր երկրից, հաղթանակած վերադարձավ։
    Հետևանքները եղան կործանարար.
    Շահը հաստատեց բացարձակ իշխանություն, ստեղծվեց դաժան ՍԱՎԱԿ հատուկ ծառայությունը։ Իրանական նավթի վերահսկողությունը բաժանվեց արևմտյան ընկերությունների միջև (BP, Gulf Oil, Shell և այլն)։
    Այս հեղաշրջումը Իրանում սերմանեց խորը հակաամերիկյան տրամադրություններ, ինչը տասնամյակներ անց հանգեցրեց Իսլամական հեղափոխությանը։
    📂 Միայն 2013-ին ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչեց իր դերը հեղաշրջման մեջ՝ հրապարակելով գաղտնազերծված փաստաթղթերը։ 2023-ին ԿՀՎ-ն առաջին անգամ բացահայտ ընդունեց, որ գործողությունը «ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտ էր»։
    Մերձավոր Արեւելքը հաստատ այլ կլիներ, եթե Արեւմուտքը 1953 թ․չմիջամտեց Իրանի ներքին գործերին։
    Մաքուր Պատմություն📖

  • «Интересным развитием событий является также то, что один из здешних защитников …

    «Интересным развитием событий является также то, что один из здешних защитников заявил, что они сами не хотят, чтобы дело дошло до международного суда, потому что более 95% обвинений сфабрикованы и никаких доказательств нет… И действительно, это так…» Это отрывок из голосового сообщения Давида Бабаяна, находящегося в плену в Баку. Бабаян также рассказал о возникающих проблемах со здоровьем у него и других наших коллег.
    Я неоднократно писала, что если бы официальный Баку действительно располагал какими-либо доказательствами против наших соотечественников и нашего государства, он бы просто побежал в международные суды, а не разыгрывал закрытые сфабрикованные судебные спектакли внутри страны. Более того, Баку никогда не выдвинул бы в качестве предварительного условия в вопросе «мирного договора» требование отозвать международные судебные иски. В Азербайджане прекрасно знают, что право и доказательства на нашей стороне. Просто у нас есть безвольная власть, обеспечивающая реализацию списка желаний Азербайджана. Это наша величайшая проблема.
    Я уверена, что, несмотря на заверения властей, никаких реальных шагов для освобождения наших соотечественников не предпринимается. Если бы реальные шаги предпринимались, эти люди уже давно были бы на свободе, в конце концов, к годовщине парафированного 8 августа соглашения.
    Тем более что именно Дональд Трамп обещал поднять вопрос об освобождении армянских пленных. Разве не это было обещано?

    https://www.youtube.com/watch?v=BacNE0mkUHo
    Մեկ տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, Թրամփը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասում է, որ կդիմի Ալիևին՝ հայ քրիստոնյա գերիների ազատ արձակման հարցով։ «Կարծում եմ՝ նա կանի դա ինձ համար»,-բառացի ասում է Թրամփը։ Մեկ տարի է անցել՝ խաղաղության մասին թատերական բազմաթիվ…

    Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Այսօր՝ 1227 թ. օգոստոսի 18-ին, լրանում է պատմության մեծագույն նվաճողներից մեկի՝ …

    Այսօր՝ 1227 թ. օգոստոսի 18-ին, լրանում է պատմության մեծագույն նվաճողներից մեկի՝ Չինգիզ խանի (Թեմուջին) մահվան տարելիցը։ Նա ստեղծեց մարդկության պատմության մեջ ամենամեծ ցամաքային կայսրությունը, որը ձգվում էր Խաղաղ օվկիանոսից մինչև Կենտրոնական Եվրոպա:
    📜 Չինգիզ խանը սոսկ դաժան նվաճող չէր: Նա միավորեց իրար դեմ պատերազմող մոնղոլական և թյուրքական ցեղերը՝ ներդնելով «Յասա» օրենսգիրքը: Նրա կառավարման ժամանակ մարդիկ պաշտոններ էին ստանում ոչ թե ծագման, այլ անձնական քաջության ու տաղանդի համար: Նա ներդրեց փոստային կապի համակարգը, ույղուրական գիրը և ապահովեց Մետաքսի ճանապարհի անվտանգությունը՝ կամրջելով Արևելքն ու Արևմուտքը:
    🇦🇲 Չինգիզ խանի կենդանության օրոք՝ 1220-1221 թթ., մոնղոլական առաջապահ ջոկատները՝ Սուբեդեյի և Ջեբեի գլխավորությամբ, առաջին անգամ մտան Անդրկովկաս: Խունանի ճակատամարտում հայ-վրացական միացյալ զորքերը՝ Վահրամ Գագեցու և Գեորգի Լաշայի հրամանատարությամբ, բախվեցին այս նոր ու անհայտ ուժի հետ:
    Սակայն հայ իրականության մեջ ամենափայլուն դիվանագիտական քայլը կատարեց Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ն: Հասկանալով, որ դիմադրությունն անհնար է, նա 1254 թ. անձամբ մեկնեց մոնղոլների մայրաքաղաք Կարակորում: Նա կնքեց հայ-մոնղոլական դաշինք, որով Կիլիկիան փրկվեց ավերածություններից և ստացավ ռազմական աջակցություն սելջուկների ու եգիպտական մամլուքների դեմ:
    📚 Աշխարհի պատմաբանների համար 13-րդ դ․ մոնղոլական նվաճումների մասին ամենահավաստի և մանրամասն տեղեկությունները պահպանվել են հայ պատմիչների աշխատություններում:
    Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ նա տվել է մոնղոլների արտաքինի, սովորույթների, կրոնական պատկերացումների և լեզվի առաջին գիտական նկարագրությունները: Գրիգոր Ակներցիի «Պատմություն նետողաց ազգին» երկում հեղինակը մանրամասնում է մոնղոլների ռազմական արվեստը, նրանց կազմակերպվածությունը և հայտնի խաների կենսագրությունները: Վարդան Արևելցու աշխատություններում տեղ են գտել մոնղոլական տիրապետության տնտեսական և հարկային համակարգի մասին կարևոր տվյալներ: Սմբատ Սպարապետն իր թղթերում նկարագրել է մոնղոլական հզորությունն ու Հեռավոր Արևելքի հրաշալիքները:
    🌫 Չինգիզ խանը մահացավ Թանգուտական թագավորության դեմ արշավանքի ժամանակ: Նրա թաղման վայրը մնում է պատմության ամենամեծ գաղտնիքներից մեկը: Ըստ ավանդության՝ հուղարկավորությանը մասնակցած բոլոր զինվորները սպանվել են, որպեսզի ոչ ոք չիմանա գերեզմանի տեղը, իսկ տեղանքի վրայով հազարավոր ձիեր են անցել՝ հավասարեցնելով հողը:
    Մաքուր Պատմություն📖